ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Facebook-ը կոկայինի նման է ազդում ուղեղի վրա, կարծում են գիտնականները 

Նորվեգացի գիտնականները կարծում են, որ սոցցանցերը, մասնավորապես`  Facebook-ը, մարդու մեջ լուրջ կախվածություն է առաջացնում այնպիսի թմրանյութի ազդեցության նման, ինչպիսին կոկայինն է:  Նման եզրակացություններ անելուց առաջ, մասնագետները փորձարկում են իրականացրել, որին 20 կամավոր է մասնակցել: Բոլոր մասնակիցներին առաջարկվել է նկարներ նայել և եթե դրանք դուր գան, նշել` կոճակը սեղմելով:  Եվ երբ հայտնվել են լուսանկարները, որոնք կամավորների ուղեղում նույնացել են սոցցանցի հետ, նրանց զարկերակն արագացել է, ուժեղ հուզմունքի նշաններ են առաջ եկել: Փորձարկման իրականացումից հետո մասնագետներն ուսումնասիրեցին   Facebook-ի ազդեցությունը մարդու ուղեղի վրա և պարզեցին, որ սոցցանցում սեփական էջը դիտելը ժամանակակից մարդու համար իրական կախվածություն է: Պարզվել է, որ սոցցանցում լինելու ընթացքում մարդու գլխուղեղում ակտիվություն է հայտնվում  նեյրոնային նույն հանգույցներում, ինչ կոկայինից կախվածության դեպքում: