ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 Ամինաթթուների հայաստանյան տեխնոլոգիայով հետաքրքրված են Novartis-ը և Procter & Gamble-ը 

«Արմբիոտեխնոլոգիա» կենտրոնի՝ ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման տեխնոլոգիայով դեղագործական խոշոր ընկերություններ են հետաքրքրված: Տեխնոլոգիան թույլ է տալիս նյութում անհրաժեշտ իզոմեր ստանալ, որը կարող է օգտագործվել հակավիրուսային, նարկոլոգիական և ուռուցքաբանական դեղամիջոցներում: Համագործակցության շուրջ բանակցություններ են ընթանում, մասնավորապես, Novartis և Procter&Gamble կորպորացիաների հետ: Հնարավոր գործընկերների հետ կենտրոնը քննարկում է նաև համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Կենտրոնն արդեն պատենտավորել է նյութը և այն թողարկում է ոչ մեծ քանակությամբ՝ տարեկան մի քանի հազար դոլարի: Ընկերությունը ծրագրում է արտադրությունը հասցնել հարյուր հազարավոր դոլարների: