ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ամերիկյան գիտնականները կոնտակտային լինզաներ են ստեղծում՝
խոշորացնելու և փոքրացնելու հնարավորությամբ

Ամերիկյան գիտնականների խումբն աշխատում է նորարարական կոնտակտային լինզաների վրա, որոնք թույլ կտան մարդկանց խոշորացնել և փոքրացնել պատկերը: Նման լիզաների ստեղծումը կարող է կտրուկ փոխել տեսողության կորստից տառապող հազարավոր մարդկանց կյանքը:
Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքում՝ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայում ներկայացված լինզաները պարունակում են փոքր հեռադիտակներ։

Նախատիպում, ըստ հրահանգների, կրողը պետք է թարթի աջ աչքը պատկերը խոշորացնելու և ձախ աչքը՝ փոքրացնելու համար:
Տեխնոլոգիայի մշակումն ի սկզբանե նախատեսվել է ԱՄՆ բանակի համար՝ որպես անօդաչուների համար խիստ բարակ տեսախցիկներ: Այնուամենայնիվ, գիտնականները նկատել են, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել վատ տեսողությամբ մարդկանց օգնելու համար:
Ներկայումս տեխնոլոգիան դեռևս մշակման փուլում է, սակայն գիտնականները հույս ունեն, որ այն վերջապես հասանելի կդառնա վատ տեսողությունից տառապող մարդկանց համար: