Ս.թ. սեպտեմբերի 27-30-ը ք. Ծաղկաձորում անցկացվել է «Նորարարությունների կառավարում» Հայաստանում առաջին միջազգային երիտասարդական գիտական դպրոցը:
Միջոցառման կազմակերպիչներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը:
Դպրոցի աշխատանքներին մասնակցել են մինչև 35 տարեկան հայ և արտասահմանցի երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ, գիտական, կրթական ոլորտների ներկայացուցիչներ: Դպրոցի մասնակիցները ծանոթացել են գիտական և գիտատեխնիկական արդյունքները առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա հասնելու ողջ գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև ստացել են անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում, ձեռք են բերել իրենց գիտական գաղափարները բիզնես առաջարկների վերածելու և դրանք հնարավոր ներդրողներին ներկայացնելու ունակություններ: Դպրոցի աշխատանքներն ամփոփվել են մասնակիցների խմբային աշխատանքների արդյունքում մշակված start-up նախագծերի և բիզնես մոդելների ներկայացմամբ:
Դպրոցի վերաբերյալ նյութերը տեղադրվել են ՆՁԱԿ-ի կայքում, ֆեյսբուքյան էջում, գործընկեր կազմակերպությունների և ԶԼՄ-ների կայքերում, Հայկական գիտական համագործակցության ու այլ տեղեկատվական ցանցերում, տարածվել են համացանցի գիտական, երիտասարդական, համալսարանական խմբերի շրջանակներում։ Դպրոցի կազմակերպման պարբերականությունն ու հանրայնացումը ապահովելու, մասնակիցների շրջանակներում տարատեսակ հարցումներ իրականացնելու, տեղեկատվություն փոխանակելու նպատակով ստեղծվել է «Երիտասարդ նորարարի դպրոց» ֆեյսբույքան էջը:
Կազմակերպչական կոմիտեի կազմ
Նախագահ` Գևորգ Հրաչյայի Վարդանյան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ
Անդամներ`
Սիրուշ Տիրացվյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետ, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիայի» խորհրդի անդամ
Վարդանյան Հայկ - «Երիտասարդ նորարարների և գիտնականնների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
Ջոն Կարապետյան - Աշխարհագրական գիտությունների թեկնածու, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության Ա. Նազարովի անվան ինստիտուտի տնօրեն
Զարուհի Եսայան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջատար մասնագետ
Լուսինե Գասպարյան - քիմ. գիտ. թեկտածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
Արսեն Հայրիյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Տնտեսական հետազոտությունների և գնահատման բաժնի պետ
Տաթիկ Թովմասյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջին կարգի մասնագետ
Ալլա Ալեքսանյան - կենս. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող
Նայել նաև`
http://www.asparez.am/news-hy/hay_ev_otarerkrya_gitnakanner_mek_harkitak-hy/
http://anel.am/hy/announcement-scientific-shcool
http://paara.am/norararutyunneri-karavarum-mijazgayin-dproc/
https://www.facebook.com/sc.paara/photos/a.667582169932971.1073741828.664007860290402/1044349162