«Ստեղծագործական ներուժ. ձեռնարկատիրական ոլորտում նորարարությունների ստեղծում և զարգացում»
Սույն թվականի մարտի 17-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Երիտասարդ գիտնականների և նորարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ իրականացրեց «Ստեղծագործական ներուժ ձեռնարկատիրական ոլորտում նորարարությունների ստեղծում զարգացում» խորագրով սեմինար-աշխատաժողով:
Միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայ-Ռուսական (Սլավոնական), Հայաստանանի ազգային ագրարային, Հայաստանի Պետական Տնտեսագիտական, Եվրասիա միջազգային Կրթության, «Մխիթար Գոշ» համալսարանների, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներ, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Vconsortium, EMU, PSI LLC, Ալեքսիս Սթայլ, «Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունների, գիտահետազոտական կառույցների և ֆոնդերի ներկայացուցիչներ, անհատ նորարարներ, ձեռներեցներ, մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ (շուրջ 120 մասնակից):
Սեմինար-աշխատաժողովը «Երիտասարդ նորարարների դպրոց» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառում էր, որը նպատակ ուներ բացահայտելու մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, մատնանշելու ստեղծագործ մտածելակերպի դերը և նշանակությունը նորարարական ձեռներեցության բնագավառում, ծանոթացնելու մասնակիցներին նորարական գաղափարների գեներացման մեթոդներին, բիզնես մոդելավորման ու պլանավորման գործընթացներին և խրախուսելու օգտագործել ստեղծագործական մտածելակերպը սեփական բիզնեսի արդյունավետ կազմակերպման և առաջխաղացման համար:
Սեմինար-աշխատաժողովի նպատակի մասին բացման խոսքով հանդես եկավ «ՆՁԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Ներկաներին ողջույնի խոսք հղեց Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի փոխտնօրենը:
Սեմինար-աշխատաժողովի դասընթացավարներն էին`
Կարեն Սարգսյան - «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահ: Բիզնես կարողությունների զարգացման, համայնքային տնտեսական զարգացման, մարդկային ռեսուրսների, ռազմավարական կառավարման, նախագծերի կառավարման, կազմակերպական զարգացման և հարակից ոլորտներում լոկալ և միջազգային ֆորմալ / ոչ ֆորմալ բազմամյա դասավանդման փորձ:
Մարի-Հրաչուհի Պօղոսեան - Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս: Երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում, որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր: Ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկատիրության, համակարգերի նախագծման և արժեքի գնահատման ոլորտներում բազմամյա դասավանդման փորձ:
Ինչպես նաև`
http://www.armeniatv.am/hy/56122-56122
http://www.nt.am/am/events/21190/