ՆՁԱԿ
   
 

«Մտավոր սեփականության դերը նորարարության և ստեղծագործական մտքի առաջմղման գործում»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) Մտավոր սեփականության համաշխարհային օրվան նվիրված կազմակերպվոււմ է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա տեղեկատվական նյութերի «Մտավոր սեփականության դերը նորարարության և ստեղծագործական մտքի առաջմղման գործում» թեմատիկ ցուցահանդես (առցանց և գրադարանում): 


  Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության համաշխարհային օրն  է

 2016 թ. կանցկացվի «Ստեղծագործական միտքը թվային միջավայրում: Մշակույթի վերաիմաստավորում» կարգախոսի ներքո

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեան 1999թ. հոկտեմբերի նիստում նման տոն հիմնելու մասին որոշում է ընդունել: Ապրիլի 26-ը պատահական չէր ընտրված. այդ օրը հիմնվել է WIPO-ն՝ կազմակերպություն, որը կոչված է նպաստել ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանը http://www.wipo.int/ip-outreach/en/ipday/ :

Մտավոր սեփականության համաշխարհային օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման հարցում նորարարությունների

Արտոնագրերը ապրանքանիշերը հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք հանդիսանում են համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացման հզոր 

Հայաստանը 1993թվականից Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության եւ 1995թվականից` Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ է։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության խնդիրն է Հայաստանում ապահովել մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանությունը: 

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա մտավոր սեփականության վերաբերյալ ամսագրեր և էլեկտրոնային նյութեր

«Մտավոր սեփականության դերը նորարարության և ստեղծագործական մտքի խրախուսման գործում» թեմայով գրականության մատենագիտական ցանկ 

Այլ տեղեկատվական աղբյուրներ

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, հեռախոս`(011)235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`(011) 236754: 

Այցելելով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարելով թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալով գրադարանի բաժանորդագրության ցանկին և լիատեքստ տվյալների բազաներին կարող եք օգտվել  ձեզ հետաքրքրող գրականությունից:

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am, http://facebook.com/InnovCentre

Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման  բաժին