ՆՁԱԿ
   
 

«ԱՊՀ 25 տարին. փոխըմբռնում, համագործակցություն, զարգացում»

Նոյեմբերի 9-ն Մոսկվայում մեկնարկել է «ԱՊՀ 25 տարին. փոխըմբռնում, համագործակցություն, զարգացում» միջազգային համաժողով, որի կազմակերպիչն է ԱՊՀ–ի, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) հարցերով Դաշնային գործակալությունը` ՌԴ ԱԳՆ-ի աջակցությամբ:
Բանավեճեր և կլոր սեղաններ անցկացվեցին, որոնց ընթացքում քննարկվեցին թե՛ մարդասիրական համագործակցությունը, թե՛ երիտասարդ դիվանագետների երկխոսության հարցերը, թե՛ կրոնական հարցերն ու Ռուսաստանում հայրենակիցների ուսուցման խնդիրները։ Համաժողովի ավելի քան 500 մասնակիցների շարքում ԱՊՀ ինտեգրացիոն մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ էին, հոգևորականներ ու հասարակական գործիչներ, գիտնականներ, գործարարներ։ Բանավիճելու համար գործում էր շուրջ 10 հարթակ, որտեղ քննարկվում էր հարցերի լայն շրջանակ` սկսած երիտասարդության խնդիրներից մինչև գիտական նորարարություններ, ԶԼՄ-ների հեռանկարներից մինչև կրթության բարեփոխումներ։

Համաժողովին մասնակցում էր «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը:

Միջազգային համաժողովի շրջանակներում Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը պարգևատրվել է ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) գործերով դաշնային գործակալության «Միջազգային հումանիտար համագործակցության զարգացման, ինչպես նաև ԱՊՀ ձևավորման 25-ամյակի հետ կապված ակտիվ աշխատանքի համար» դիպլոմով։  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

http://armeniasputnik.am/russia/20161109/5424568/aph-hamajoxov.html 

http://armeniasputnik.am/armenia/20161109/5416547/aputnik-armenia-alina-ordyan.html