ՆՁԱԿ
   
 

«Բիզնես և նորարարություն»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանում Գործարարի օրվան նվիրված կազմակերպվում է առկա գրականության «Բիզնես և նորարարություն» խորագրով թեմատիկ ցուցահանդես` առցանց (on- line) և գրադարանում:


Մարտի 3-ը Հայաստանի Հանրապետությունում Գործարարի օրն է

https://www.e-gov.am/gov-decrees/item/28215/

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով մարտի 3-ը կնշվի որպես գործարարի օր` կարևորելով այն հանգամանքը, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175 ամյակը: Այդպիսով ոչ միայն հարգանքի տուրք կմատուցվի իր գործերով հայ ժողովրդի մեծագույն սերն ու հարգանքը նվաճած մեր ազգի արժանավոր զավակին, այլև հանրության ու նոր սերնդի ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի այն գործարարներին, ովքեր արդեն իսկ ազգօգուտ գործերով ձգտում են նմանվել Ալեքսանդր Մանթաշյանցին:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Բիզնես և նորարարություն» թեմայով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ստացված նոր ամսագրերի հոդվածների մատենագիտական ցանկ

Գիտատեխնիկական գրադարանում 2015-2016թթ. ստացված բիզնեսին և նորարարությանը վերաբերող ամսագրեր:

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի բաժանորդագրված գրականության ցանկեր

Գրադարանի էլեկտրոնային գրացուցակ

Լիատեքստ տվյալների բազաներ

Օգտակար հղումներ

 

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, հեռախոս`011-235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, «ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս` 011- 236754:

Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարել թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:

 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին Հեռախոս`(011) 238747 Էլ-փոստ`adasarg@innovcentre.am