ՆՁԱԿ
   
 

Ազգային գրադարանային շաբաթ` նվիրված Հայոց բանակի 25-ամյակին

 

 

Հայկական գրադարանային ասոցիացիան 2017թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրված է հայոց բանակի կայացման 25 ամյակին: ՀԳԱ-ի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնում, համակողմանի արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնում: ԱԳՇ-ն նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը և նրանց նկատմամբ հետաքրքրության խթանմանն ու դրսևորմանը:

Շաբաթը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը  հանրության կյանքում, որի ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև արդյունավետ համագործակցություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան- հանրություն կապի ամրապնդում և գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում:

                                                              

Հարգելի գործընկերներ

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում, ս.թ. ապրիլի 18-ից Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (http://www.innovcentre.am/hy/) գիտատեխնիկական գրադարանը

(http://www.innovcentre.am/hy/article/68), կարևորելով գրադարանի դերը Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և ինովացիոն գործունեության տեղեկատվական աջակցման գործում, կազմակերպում է տնտեսության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկատվական պաշարների ցուցահանդես` (առցանց և ընթերցասրահում):

 

Առցանց ցուցահանդես

 «Հայոց բանակ-25 ամյակ»

Ռազմական գործին վերաբերող ամսագրեր

Ի դեպ` գիտատեխնիկական  գրադարանն իր որոշակի դերակատարումն է ունեցել Հայկական բանակի տեղեկատվական աջակցության գործում: ՀՀ պաշտպանության նախարարությանը և ռազմական ոլորտի մասնագետներին սպասարկելու նպատակով 90-ական թվականներին ձեռք են բերվել արտասահմանյան արժեքավոր ամսագրեր և գրքեր: 1997-2001թթ. գրադարանում հրատարակվել է «Հայ զինվորի գրադարան» մատենաշարքը, որի 18 թողարկումնեը տրամադրվել են ՀՀ բոլոր զորամասերին:

 Տնտեսության տարբեր բնագավառներին վերաբերող ‪նոր ամսագրեր

Ամսագրերի ցանկում բերված հղումներով կարող եք ծանոթանալ գրադարանի էլեկտրոնային գրացուցակում ներկայացված ամսագրերի հոդվածների համառոտագրերին, իսկ ամբողջ հոդվածը պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլ. փոստով` edd@innovcentre.am, հեռախոս` 011- 235620 կամ այցելել գիտատեխնիկական գրադարան, հասցե` ք. Երևան, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս` 011- 236754:

 

Բաժանորդագրված գրականություն

Լիատեքստ գիտատեխնիկական տվյալների բազաներ

Գրքեր

 

 «ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre

   Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին

Հեռախոս`011- 238747, Էլ. փոստ`adasarg@innovcentre.am