ՆՁԱԿ
   
 

   

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

2017 թ. կանկացվի «Ես բնության հետ եմ» կարգախոսով

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: 

Այս Համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ: Ինչպես նաև Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP): Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: 

Օրվա նպատակն է  մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել: Այլ կերպ ասած՝ աշխարհի ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ ակտիվորեն նպաստել կայուն և արդար զարգացմանը, ընկալել այն գաղափարը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումը փոփոխելու հիմնական շարժիչ ուժը մենք ենք, մեր հասարակությունը: 
World Environment Day 
http://www.un.org/en/events/environmentday/


Առցանց ցուցահանդես

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով` edd@innovcentre.am, հեռախոս`(011) 235620  կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`(011) 236754:

Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարելով թեմատիկ որոնում  գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:

 «ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre
   Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին
Հեռախոս`011- 238747, Էլ. փոստ`adasarg@innovcentre.am