Ինժեներական համաժողով-ցուցահանդես
Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) առաջին անգամ անցկացվեց Ինժեներական համաժողով-ցուցահանդես:
Համաժողով-ցուցահանդեսի նպատակն է՝ համախմբել ինժեներական ոլորտի կազմակերպություններին և ներկայացուցիչներին, քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի առաջընթացի մարտահրավերները, իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում այնպիսի տեխնոլոգիական ուղղություններով, ինչպիսիք են՝
- Ավտոմատ կառավարվող մեքենաները
- 5G
- Կիսահաղորդիչների փորձարկման լուծումները
- Ռադիոհաճախականային և միկրոալիքային հավելվածները (RF and microwave)
- Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT):
Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսին ներգրավված էր շուրջ 150 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:
Ցուցահանդեսի ընթացքում իրենց արտադրանքը, տեխնոլոգիական լուծումները և ծառայութունները ներկայացրեցին շուրջ 20 տեղական և միջազգային կազմակերպություն, որոնց թվում էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: