Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող ընտանեկան ընկերություններ
2017 թվականը ԱՊՀ-ում Ընտանիքի տարի հայտարարվելու կապակցությամբ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը կազմակերպում է պարբերաբար համալրվող առցանց տեղեկատվական ցուցահանդես «Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող ընտանեկան ընկերություններ» խորագրով:
Լուիզա նալբանդյան և ընտանիք
Լուիզա Նալբանդյան
Շատերն են հավանաբար գարեջրի կամ գինու հետ փորձել հայկական արտադրության NUT գետնանուշը: NUT ապրանքանիշը հայկական ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն է, որը սկսել է երիտասարդ ու սեփական ուժերին հավատացող հերթական ձեռներեցը, այս դեպքում՝ կին ձեռներեցը՝ անհատ ձեռնարկատեր Լուիզա Նալբանդյանը: NUT ընկերությունը երիտասարդ, դինամիկ զարգացող կազմակերպություն է, որն առաջարկում է բարձրորակ արտադրանքի եզակի տեսականի: Այժմ NUT-ն ունի 5 տեսակ արտադրանք:
Բարխուդարյաններ
Հարություն Բարխուդարյան
Հայաստանի արևը, արևահամ մրգերը, Հայաստանի ջուրը, Հայաստանի բնությունը, Հայաստանի լեռները, հայերի հնարամտությունը և այլն, և այլն… Հայաստանի հարստություններն ու գրավչությունը բնութագրելու համար երևի հաճախակի են, չէ՞, հնչում նման արտահայտություններ: Բայց հրեաները մի հին ասացվածք ունեն, ասում են` եթե այդքան խելացի ես, ինչո՞ւ ես այդքան աղքատ: Սրանով մեր վերաբերյալ որակումները պետք է որ ջախջախվեին, քանի որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդ պաշտոնապես աղքատ է:
Մարկոսյան ընտանիք
Անահիտ և Արա Մարկոսյաններ
«Ինչպես վեհաշուք կաղնին է աճում մանրիկ սերմնաբույսից, այդպես էլ ամեն մեծ բան սկսվում է փոքրից»: Այս միտքը կարդում եմ կոսմետիկ բնական միջոցներ արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության կայքում: Սա ընդամենը մի պարզ նախադասություն է, որի մեջ թաքնված է մի մեծ ու հետաքրքիր բիզնես նախագծի իրականացման պատմություն: Դրա մասին արժե իմանալ, գնահատել և դրանով հպարտանալ:
Բարսեղյան ընտանիք
Հռիփսիմե Բարսեղյան
Մաշկի խնամքի միջոցներ պատրաստող Արփինեն մաշկային խնդիր ուներ, ու դրա դեմ արդյունավետ միջոցը ոչ թե քիմիական, այլ բնական նյութերն էին: Սկզբում նա այդ թանկ պատրաստուկները գնում էր, հետո նրան խորհուրդ տվեցին ինքնուրույն պատրաստել օրգանիկ օճառներ ու մաշկի խնամքի միջոցներ:
Բաղդադյան ընտանիք
Պիեռ և Դիրան Բաղդադյաններ
Գուրմէ Դուրմէն ձեռքով պատրաստված հայկական բարձրորակ շոկոլադի ապրանքանիշ է
Հայր և որդի Պետրոսյաններ
Արա և Հարություն Պետրոսյաններ
Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, որոնք, իրար հետևից շարվելով, վերածվում են ճանապարհի: Նույնն էլ բիզնեսի ճանապարհն է, որի յուրաքանչյուր հաջողությանն ու ձեռքբերմանը տասնյակ անհաջողություններ ու ձախողումներ են նախորդում: Ու որպես կանոն՝ բիզնեսում մեծ պատմություններն էլ սկսվում են փոքր ու հետաքրքիր նախապատմություններից: Այդպիսի հետաքրքիր և ուշագրավ պատմություն ունի նաև հայկական կայացած ու հետաքրքիր բիզնեսներից մեկը՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն» ընկերությունը:
Հայկազյան ընտանիք
Վահագն Կարագուլյան
Ընդամենը երկու տարի առաջ` 2015թ., երբ հոլանդահայ Հայկազյան ընտանիքը, որ հագուստի գործարաններ ունի Պակիստանում, Թուրքիայում, Չինաստանում և այլուր, Եվրոպայում ամենից շատ բաճկոններ վաճառող ARMA ընկերության տերն է, որոշեց հայրենիքում կաշվի վերամշակման արտադրություն հիմնել Երևանի նախկին կաշվի գործարանի հիմքի վրա: Եվ 1993-ից պարապուրդի մատնված ու լիովին ավերակների վերածված կաշվի գործարանում 2015 թվականից սկսվեց հայկական կաշվի արտադրությունը` հիմնվեց «Արլեդեր» ընկերությունը:
Հալաջյաններ
Մոսես Հալաջյան
Հաջողությունները հիմնականում հեշտ չեն տրվում. դրանց հասնելու համար անընդհատ պայքար է պետք, ձգտում, բավականին հստակ թիրախ ու պատկերացում, թե ուր կամ ինչի ես ուզում հասնել, որպեսզի այդ ուղղութամբ համապատասխան աշխատաքներ տանես: Հատկապես բիզնեսում պետք է երբեք չհիասթափվել, համբերատար լինել, հաստատուն գնալ դեպի նպատակակետը՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները:
Իգնատյան ընտանիք
Բեգլար Իգնատյան
Սասուն Իգնատյան
Հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի երկար, բայց հետաքրքիր պատմությունը հայկական ամենաուշագրավ, հետաքրքիր ու զարգացած բիզնես խորհրդանիշներից է «SALI»-ն, որը հիմնադրել է Բեգլար Իգնատյանը 1991 թվականին:
Կալթաջյաններ
Սարգիս Կալթաջյան
Կալթաջյան ընկերությունը կարելի է համարել ընտանեկան բիզնես: Այն ղեկավարում է Սարգիս Կալթաջյանն իր ազգականների օգնությամբ և անմիջական մասնակցությամբ: Ընկերությունն այսօր արտադրում է Օսիո ապրանքանիշի տնտեսական ապրանքներ:
Մանուկյան քույրեր
Ինգա Մանուկյան
էլեն Մանուկյան
Loom Weaving-ը հայկական ապրանքանիշ է: Այն հիմնադրել են Ինգա և էլեն Մանուկյան քույրերը` 2014 թվականին: Նրանց ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանքն ինքնատիպ ձեռագործ աշխատանք է՝ ստեղծված հայկական զարդանախշերի, գույների և ժամանակակից սարքավորումների համադրությամբ:
Միքայելյաններ
Լյուդվիգ Միքայելյան
Եթե ինչ-որ տեղ ոսկերչություն է զարգանում, կնշանակի ոսկերչական գործիքների պահանջարկ կա, հետևաբար՝ գործիքագործության զարգացման անհրաժեշտություն:
Հայաստանում մի հազվագյուտ գործարան կա` «Շաբեր» անունով: Սա չափերի ու աշխատակիցների սահմանափակությամբ հանդերձ՝ կարողանում է ստեղծել ավելի քան 500 տեսակ ճշգրիտ գործիքներ, սարքեր, որոնցից 30-40-ը սեփական գյուտեր են, խիստ հազվադեպ ու եզակի գործիքներ: