2017թ. օգոստոսի 13-ը Շինարարի օրն է
Շնորհավորում ենք բոլոր շինարարներին մասնագիտական տոնի առթիվ
Օգոստոսի երկրորդ կիրակին Հայաստանում նշվում է Շինարարի օրը (ՀՀ կառավարության որոշում 10 ապրիլի 2002 թվականի թիվ 386):
Այս մասնագիտական տոնի պատմությանը սկիզբ է առել դեռ խորհրդային ժամանակաշրջանից, որը նշվել է Խորհրդային Միությունում 1956 թվականից:
Տոնն ավանդաբար նշվում է ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի և ակնածանքի, քանզի հենց նրանց ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը Շինարարի օրվան նվիրված կազմակերպում է «Նոր տեխնոլոգիաների կիրառումը շինարարության ոլորտում» խորագրով գրականության առցանց թեմատիկ ցուցահանդես:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով` edd@innovcentre.am, հեռախոս`011-235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս`011- 236754:
Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարել թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:
«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre
Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին
Հեռախոս`011- 238747, Էլ. փոստ`adasarg@innovcentre.am