«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մասնակիցներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողություն
2017թ. նոյեբերի 17-ի Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում կայացավ «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի (վեբ կայք` https://innovmanage2017.wixsite.com/youthschool/) մասնակիցներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը:
Դպրոցը անցկացվել է ս.թ. հոկտեմբերի 23-ից 26-ը ք. Ծաղկաձորում և կազմակերպվել էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը մասնակիցներին հայտնեց իր գոհունակությունը միջազգային երիտասարդական գիտական դպրոցի հաջող կայացման և նրանց ակտիվ մասնակցության համար: Նշեց, որ տարվում են աշխատանքներ ծրագիր շարունակական և երկարաժամկետ դարձնելու ուղղությամբ, ինչպես նաև Կենտրոնի համապատասխան ծրագրերի հետ կապված կհամագործակցեն իրենց հետ ու պատրաստ են օգնելու նորարարարական գաղափարների աջակցման գործում:
Ելույթ ունեցավ նաև դասընթացավար Մարի-Հրաչուհի Պօղոսեանը («NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրի նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս), վերջինս հաջողություն մաղթեց մասնակիցներին հետագա գործունեության մեջ և պատրաստակամություն հայտնեց օգնելու իրենց նորարարական նախագծերի առևտրայնացման գործում:
Մասնակիցներից Անի Հունանյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց դպրոցի կազմակերպչական խմբին` դասախոսական կազմի ընտրության, բովանդակալից ու արդյունավետ դասընթացների կազմակերպման համար:
Վերջում ՆՁԱԿ-ի տնօրենը հավաստագրերը հանձնեց դպրոցի մասնակիցներին: