Հունվարի 26-ը`
Մաքսային աշխատողների
միջազգային օրն է
2018 թ. կանցկացվի «Տնտեսական զարգացման համար ապահով բիզնես միջավայր» կարգախոսի ներքո
Մաքսային աշխատողների միջազգային օրը նշվում է 1983թ.-ից: Հունվարի 26-ին ոչ միայն ողջ աշխարհի մաքսային աշխատողների համերաշխության, այլ նաև հասարակության ուշադրությունը այս շատ կարևոր աշխատանքի վրա հրավիրելու օրն է:
1952թ.-ի նոյեմբերին կազմավորվել է Մաքսային համագործակցության խորհուրդը: 1953թ.-ի հունվարի 26-ին Բրյուսելում տեղի է ունեցել խորհրդի անդրանիկ նիստը, որը հետագայում ստացել է ներկայիս անվանումը՝ Համաշխարհային մաքսային կազմակերպություն, որում ընդգրկված էին Եվրոպայի 17 պետություններ: 30 տարի անց, 1983թ.-ին հենց հունվարի 26-ը ընտրվել է որպես Մաքսային աշխատողի միջազգային օր: Ներկայումս Համաշխարհային մաքսային կազմակերպությունն ընդգրկում է 162 երկիր:
Հայ մաքսային ծառայողները իրենց մասնագիտական տոնը նշում են հունվարի 4-ին` մաքսային համակարգի ստեղծման օրը:
International Customs Day 2018`
http://www.wcoomd.org/en/about-us/international-customs-day/icd-2018.aspx
WCO 2018 – Secure Business Environment for Economic Development
https://mpoverello.com/2017/11/14/wco-2018-secure-business-environment-for-economic-development/
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
- «Մաքսային գործ» թեմային վերաբերող ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ստացված նոր ամսագրերի հոդվածների մատենագիտական ցանկ
- «Մաքսային գործ» թեմային առնչվող 2016-2017թթ. ամսագրեր
Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել գրադարանի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, «ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս` 011- 236754:
«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռախոս`(011) 238747, Էլ-փոստ`adasarg@innovcentre.am