ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
ՀՐԱՎԵՐ
Բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ 2018թ. մարտի 16-ին ժամը 14:30-ին կազմակերպում է վերջինիս կողմից հայերեն թարգմանված և հրատարակված համաշխարհային բեսթսելերներ հանդիսացող բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում - քննարկում: Դրանք են`
- Հանրահայտ գործարար և գրող Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որտեղ ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական և մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել և օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
- Կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը, որը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից:
- Մոտիվացիոն գրականության նմուշներից է կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը, այն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր վերաբերմունքը փոփոխության նկատմամբ:
Տասնամյակներ շարունակ այս գրքերը օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում:
https://www.facebook.com/InnovCentre
Կոնտակտային տվյալներ
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.` 011-238747, էլ. փոստ` adasarg@innovcentre.am