Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության համաշխարհային օրն է
2018 թ. կանցկացվի «Փոփոխության շարժիչ ուժը` կանայք, նորարարական և ստեղծագործական գործունեության մեջ» կարգախոսի ներքո
World Intellectual Property Day
#WorldIPDay, http://www.wipo.int/ipday, https://www.facebook.com/worldipday
2001 թվականից ամեն տարի ապրիլի 26-ին աշխարհը նշում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը (World Intellectual Property Day): Այս մասին որոշումը կայացվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization, WIPO)՝ 1999 թվականի հոկտեմբերին կայացած նիստում: Ապրիլի 26-ն ընտրվել է, որպես WIPO-ի հիմնման օր՝ կազմակերպության, որի նպատակն է նպաստել ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանը։ Ի դեպ, Մտավոր սեփականության համաշխարհային օր հիմնելու առաջարկի հեղինակը Չինաստանի պատվիրակությունն է եղել։
Մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյայում: Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքները հզոր գործիք են համաշխարհային հանրության տնտեսական եւ մշակութային զարգացմանը նպաստելու առումով:
Հայաստանը 1993 թվականից Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության եւ 1995 թվականից` Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ է։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալության (http://aipa.am/hy/) խնդիրն է Հայաստանում ապահովել մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանությունը:
ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա մտավոր սեփականության վերաբերյալ ամսագրեր
Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս` (011) 236754:
Այցելելով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարելով թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալով գրադարանի բաժանորդագրության ցանկին և լիատեքստ տվյալների բազաներին կարող եք օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:
«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, http://facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին, հեռախոս`011- 238747,
էլ-փոստ`adasarg@innovcentre.am