ՆՁԱԿ
   
 

Մայիսի 20-ը Չափագիտության համաշխարհային օրն է

2018 թ.-ի  օրվա թեման է`
«Միավորների միջազգային համակարգի մշտական զարգացում» 

World Metrology Day - 20 May

http://www.worldmetrologyday.org/

1875 թվականին այս օրը Փարիզում կայացած միջազգային դիվանագիտական խորհրդաժողովում ստորագրվեց «Չափագիտական կոնվենցիան»՝ առաջին միջազգային համաձայնագիրը չափագիտության բնագավառում: Կոնվենցիային համապատասխան ստեղծվել Է միջազգային գիտական հիմնարկ՝ Չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն (ՉԿՄԲ):

Չափագիտական կոնվենցիայի համաձայն՝ սահմանվել Է չափերի մետրական համակարգը, իսկ այնուհետեւ Միավորների միջազգային համակարգը, որի հիման վրա ստեղծվել եւ գործում Է չափումների միջազգային համակարգը: Չափագիտական կոնվենցիայի սկզբնական խնդիրն՝ ամբողջ աշխարհում չափումների միասնության ապահովումը, տարեցտարի  ավելի ու ավելի հրատապ Է դառնում:  

Չափագիտական կոնվենցիայի սկզբունքների եւ կանոնների զարգացման պատմության մեջ նոր ուղենիշ Է դարձել «Տրամաչափարկման եւ չափումների ազգային չափիչ Էտալոնների եւ հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնությունը, որոնք տալիս են ազգային չափագիտական ինստիտուտները»: Այն ստորագրվել Է 1999 թվականին Չափերի եւ կշիռների 21-րդ գլխավոր խորհրդաժողովում: Նույն այդ թվականին Չափերի եւ կշիռների միջազգային կոմիտեի 88-րդ նիստում դոկտոր Իզուկան (Ճապոնիա) եւ պրոֆեսոր Լեւ Իսաեւը (Ռուսաստան) առաջարկել են մայիսի 20-ը նշել որպես Չափագիտության միջազգային օր: Չափերի եւ կշիռների գլխավոր խորհրդաժողովը պաշտպանել Է այս որոշումը:

2018թ. թեման ընտրվել է, քանի որ 2018թ. նոյեմբերին Չափերի եւ կշիռների գլխավոր համաժողովը նախատեսում է հաստատել Միավորումների միջազգային համակարգի (ՍԻ) ամենամեծ փոփոխություններից մեկը  իր ստեղծումից ի վեր:

ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Գիտատեխնիկական գրադարանում առկա չափագիտությանը առնչվող ամսագրեր

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս` (011) 236754: 

Ձեզ հետաքրքրող գրականությունից կարող եք օգտվել ացելելով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարելով թեմատիկ որոնում  գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալով գրադարանի բաժանորդագրության ցանկին և  լիատեքստ տվյալների բազաներին:

 «ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/,  http://facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին,
հեռախոս` 011- 238747, էլ-փոստ`adasarg@innovcentre.am