ՆՁԱԿ
   
 

Հայաստանի առաջին սթարթափ ակադեմիան պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը Hero House-ում

13.12.2017

Հայաստանի առաջին սթարթափ ակադեմիան (Armenia Startup Academy) պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը Hero House-ում: Հերոսների տանը (Hero House) ձևավորվել է յուրահատուկ co-working միջավայր, որը նպաստում է ՏՏ ոլորտի մասնագետներին միավորել ուժերը, զարգացնել իրենց պրոդուկտը, նոր կապեր հաստատել ու գաղափարներ գեներացնել։
Արդեն 18 հայկական սթարթափ ընդգրվել են Հայաստանի առաջին  ակադեմիայի նախա–աքսելերացիոն ծրագրում և սկսել են ինտենսիվ աշխատանքները իրենց պրոդուկտը ճիշտ թիրախավորելու և զարգացնելու ուղղությամբ։
Նշենք, որ Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Համահիմնադիրներն են` Համբարձում Քաղկեցյանը, Աշոտ Արզումանյանը, Վազգեն Հակոբջանյանը` Եվրամիության աջակցությամբ։
Ծրագիրն իրակաացվում է Եվրամիության կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։
Սուպերհերոսների մշակույթի ներդրումից մինչև գլոբալ աքսելերատորներ տանող ճանապարհի մասին Համբարձում Քաղկեցյանի և Աշոտ Արզումանյանի հետ itTrend-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։
https://ittrend.am/2017/12/13/armenian-startup-academy-is-officially-launched-in-the-hero-house/


«ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի

15.09.2017

«Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրով «ԱրմԹեք» համաժողովը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ է, որն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի նպատակն է՝ լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:
Այս տարի «ԱրմԹեք» համաժողովը անցկացվելու է սեպտեմբերի 27-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ «ԱրմԹեքը» դարձել է լավ ավանդույթ:
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի համաժողովին մասնակցելու են պատվիրակներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, ինչպես  նաև եվրոպական երկրներից:
«Առաջին «ԱրմԹեքը» տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Համաժողովը մեկ տարի տեղի է ունենում  ԱՄՆ-ում, մյուս տարի՝ Հայաստանում: Այս տարի համաժողովի հիմնական թեման կիբեռանվտանգության խնդիրներն են»,- նշեց Վահան Մարտրոսյանը:
ՀՀ Կառավարությունը կարևորում է «ԱրմԹեք» համաժողովը՝ որպես Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ:
Ամեն տարի «ԱրմԹեք» համաժողովին մասնակցում են հեղինակավոր բանախոսներ, անցկացվում են զուգահեռ ընթացող նիստեր տարբեր կարևորագույն հարցերի քննարկման համար: Վերազգային հայտնի խոշորագույն ընկերությունների ղեկավարները հանդես են գալիս՝ որպես խոսնակներ, առաջարկում տարբեր թեմաներ մտքերի փոխանակման համար: Այս տարի համաժողովը կունենա մոտ 200 մասնակից:
«Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր խոսքում շեշտեց այն փաստը, որ ամեն տարի Հայաստանն այս համաժողովում ունի նոր ասելիք.
«Մեկ տարի համաժողովը լինում է Հայաստանում, մյուս տարի՝ Սիլիկոնային հովտում; Մտավախություն ունեինք, որ մեզ պես փոքր երկրի համար ճոխություն կլինի 2 տարին մեկ նման համաժողով անցկացնելը: Յուրաքանչյուր համաժողովում պետք է ունենա նոր ասելիք, նորարարական հարթակներ, ինչպես նաև թարմացված տեղեկատվություն: Արդեն 10-րդ տարին է, և հիմա իրոք կա շատ ասելիք»,- ասաց նա:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ այս տարի համաժողովի համար ընտրվել է շատ կարևոր թեմա՝ կիբեռանվտանգությունը:
Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ մեկ օր տևող համաժողովի ընթացքում կքննարկվի կիբեռանվտանգության հարցը, և ներկաները կփորձեն հասկանալ, թե ինչպես է աշխարհում ընկալվում կիբեռանվտանգության խնդիրը, ինչ լուծումներ են առաջարկվում և ինչ ռազմավարություն է մշակվում.
«Այս տարի շատ աջակիցներ ունենք: Կունենանք շատ ճանաչված մասնակիցներ արտասահմանից: Ուրախ ենք, որ համաժողովն անցկացվում է կառավարության և վարչապետի աջակցությամբ»:
«ԱրմԹեքի» կազմակերպիչները նշում են, որ համաժողովի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար ստեղծել միջազգայնորեն կապեր հաստատելու հնարավորություններ և համայնքային ռեսուրսներ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի, սփյուռքի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային համայնքների միջև գործարար կապերը, ինչը կնպաստի նոր գործարար կապերի, համատեղ ծրագրերի իրականացմանը և ներդրումների ներգրավմանը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
https://168.am/2017/09/15/843370.html


Հայաստանում բացվեց Բրիտանական ﬕջազգային դպրոց

09.09.2017

Հայաստանում այսուհետ կգործի դպրոց, որը, բարեհաջող ավարտելով, աշակերտները հնարավորություն կստանան ընդունվել եվրոպական ﬕ շարք համալսարաններ առանց հավելյալ քննությունների։
«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի Բրիտանական ﬕջազգային դպրոցի (BISA) հանդիսավոր բացումը։
Բրիտանական ﬕջազգային դպրոցի ակադեﬕական տնօրեն Աշոտ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանատիպ դպրոց ստեղծելու գաղափարը շուտվանից է եղել։
Այս տարի 50-ից ավելի աշակերտ դիﬔլ է սովորելու համար, սակայն ընդունելության շեմը հաղթահարել են 30-ը։ Դասընթացներին ինչ-ինչ պատճառներով մասնակցելու են ﬕայն 18-ը։ Նա տեղեկացրեց, որ վարձավճարը 900 հազար դրամ է, ինչպես նաև գործում է կրթաթոշակների համակարգ։
«Մեզ մոտ գործում են կրթաթոշակներ, որոնք կախված են քննությունների և հարցազրույցների արդյունքներից։ Մենք ենք տրամադրում այդ կրթաթոշակները, որոնք ռոտացիոն սկզբունքով են՝ յուրաքանչյուր կիսամյակ վերանայվում են արդյունքները։ Այն աշակերտը, ով չի ստացել կրթաթոշակ, բայց լավ առաջադիմություն ունի, հնարավոր է երկրորդ կիսամյակում կարողանա զեղչով կամ բոլորովին անվճար սովորել»,- ընդգծեց բրիտանական ﬕջազգային դպրոցի ակադեﬕական տնօրենը և հավելեց, որ դպրոց ընդունված 18 աշակերտներից 8-ը ստացել են կրթաթոշակ։ Նրանցից ﬔկը սովորելու է 100 տոկոս կրթաթոշակով։
Աշոտ Աբրահամյանի խոսքով՝ դասընթացներն իրականացվելու են երկու հոսքով և դասավանդվելու է երկու առարկա բացառապես անգլերենով՝ բիզնես և տնտեսագիտություն, ինչպես նաև ինֆորմացիոն տեխնոլոգիա։
«Ընդունելության քննությունները մաթեմատիկա և անգլերեն առարկաներից են։ Անգլերենի գերազանց իմացությունը ﬔզ համար պարտադիր է, քանի որ ամբողջ ուսուﬓական պրոցեսը անց է կացվելու անգլերենով։ Մեր դպրոցը աշակերտներին առաջարկում է հավելյալ կրթություն՝ զուգահեռ հանրակրթական դպրոցի ուսմանը։ Երկու տարի սովորելուց հետո, բարեհաջող քննությունները հանձնելուց հետո նրանք ստանում են ավարտական վկայական։ Դրա շնորհիվ նրանք հնարավորություն են ունենում եվրոպական տարբեր համալսարաններ ընդունվել առանց հավելյալ քննությունների։ 1400-ից ավելի համալսարանների համար, որոնց ﬔջ մտնում են նաև աշխարհի լավագույն համալսարաններ՝ այստեղի քննությունների հանձնումը արդեն հանդիսանում է այդ համալսարանների ընդունելության քննություն»,- ասաց դպրոցի տնօրենը:
Դպրոցի դասախոսները հայեր են, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում, բայց հնարավոր է հրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ։ Դպրոցի շրջանավարտներին տրամադրվելու է բրիտանական ավարտական վկայական (A Level-ի ատեստատ)։ Այն ճանաչված է ամբողջ աշխարհի առաջատար համալսարանների կողﬕց և հնարավորություն է տալիս հետագա կրթությունը շարունակել համաշխարհային բարձրակարգ կրթական հաստատություններում։
https://armenpress.am/arm/news/904740/hayastanum-bacvec-britanakan-mijazgayin-dproc.html


FMD KL Europe»-ը ավելացնում է ներդրուﬓերը. Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոն է բացվում

08.09.2017

Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Արﬔն Ավակ Ավակյանն այցելել է «FMD KL Europe» ընկերություն, որտեղ ղեկավար Կիրիտ Վելանիի հետ քննարկել են զարգացման ծրագրերը։ Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին հայտարարել է Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին։ Ներկայում ընկերությունը ներդրուﬓեր է կատարում կառույցը ﬕջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով ու սարքավորուﬓերով հագեցնելու համար։ Միայն այս տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման և տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար 1 ﬕլիոն դոլարի ներդրում է արվել։
«FMD KL Europe»-ը «FMD K&L» համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է, որը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին։ Գործունեության մոտ 3 տարում ընկերությունը աշխատողների թիվը հասցրել է 150-ի, ներկայում ﬕջազգային որակավորման ևս 20 մասնագետի կարիք ունի։ ՀԶՀ հետներդրումային սպասարկման թիﬓ աջակցել է «FMD KL Europe» ընկերությանը՝ գործունեության ընդլայման տարբեր փուլերում։
«Այստեղ, Հայաստանում նոր ներդրուﬓերով բիոտեխնոլոգիական կենտրոն ենք բացում, որը թույլ կտա մասնագետների թիվը հասցնել 250-ի և նպաստել ոլորտի զարգացմանը։ Մեր հաջորդ քայլով նախատեսում ենք Հայաստանում կլինիկական հետազոտությունների հիմքերը դնել։ 2018-ին նպատակ ունենք բացելու նաև ﬔր առաջին կլինիկան, որը կսկսի առաջին անհրաժեշտության խնամքի ﬕջոցների՝ շամպունների, կրեﬓերի փորձարկուﬓերի հետազոտություններ, իսկ հետո կանցնենք բարդ կլինիկական փորձարկուﬓերի։ Մեր գործունեության հենց սկզբից Հայաստանի զարգացման հիﬓադրամը և կառավարությունը մշտապես աջակցել են։ Ընկերությունը չէր կարող այս տեմպերով զարգանալ, եթե չլիներ այդ աջակցությունը»- նշել է «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։
Կ. Վելանին ներկայացրել է բիոտեխնոլոգիաների ոլորտի ներուժը, նշելով որ այն արդյունաբերական զարգացման փուլում է և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ «Հայաստանյան լաբորատորիայում նստած երկու մարդ կարող են նյութ ստեղծել, որը ﬕլիարդների եկամուտներ կարող է ապահովել երկրին»,- նշել է «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։
Հիﬓադրաﬕ և ընկերության ղեկավարները քննարկել են հնարավոր քայլերը, որոնք ՀԶՀ առաջարկությամբ կառավարությունը կարող է ձեռնարկել՝ բիոտեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։ «FMD KL Europe»-ի ղեկավարը բարձրացրել է նաև Հայաստանում ինտերնետի բարձր գնի, անկայուն էլեկտրամատակարարման ու մաքսազերծման հարցեր:
«Տնտեսության ﬔջ ՀԶՀ հիﬓական գործունեությունը արտասահմանյան կազմակերպությունների ու ներդրողների գործը հեշտացնելը, սահուն դարձնելն է։ Այն բոլոր հարաբերությունները, որ իրենք ունենում են պետական համակարգի հետ՝ լինի մաքսային, հարկային, կոմունիկացիաների անցկացման, ﬔր գործն է արագացնել պրոցեսը, որ կարողանան իրենց բիզնեսով շահույթ ստեղծել և, հուսանք, այդ շահույթը վերաներդնեն ﬔր երկրում»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արﬔն Ավակ Ավակյանը։
https://armenpress.am/arm/news/904573/fmd-kl-europe-y-avelacnum-e-nerdrumnery-hayastanum-biotekhnologiakan.html


Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում Ջրվեժում ինժեներական քաղաք կստեղծվի

07.09.2017

Հայաստանի կառավարությունը քննարկում է ինժեներական քաղաք ստեղծելու գաղափարը: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի տեղակալ Էﬕլ Տարասյանը հույս հայտնեց, որ ինժեներական քաղաքի ստեղծման ﬔկնարկի մասին կհայտարարվի մոտակա ժամանակահատվածում: «Խոսքը Ջրվեժի ինժեներական քաղաքի մասին  է: Արդեն տեղը որոշված է, հիմա լուծվում են հողերի հատկացման հարցերը: Այն լինելու է հայկական ստարտափերի էկոհամակարգ: Այս պահին շուրջ 17 ստարտափ կազմակերպություններ կան, որոնք պատրաստ են ստեղծել այդ քոթեջային քաղաքը: Դրանք ունենալու են առանձին մասնաճյուղեր»,- ասաց Տարասյանը:
Նա տեղեկացրեց, որ ստեղծվելիք ինժեներական քաղաքում լինելու է ինկուբատորի վարչական շենք, և այն ստարտափ կազմակերպությունները, որոնք կզբաղվեն ինժեներինգով, սակայն ունակ չեն լինի ﬕ քանի հարյուր հազար դոլար հատկացնել և վարչական շենք կամ լաբորատորիա կառուցել, կարող են տեղ վարձել ինկուբատորում և օգտվել սարքավորուﬓերից, որոնք արդեն տեղադրված են լինելու ինժեներական քաղաքում: Սա շատ կարևոր է, քանի որ ինժեներինգով զբաղվելը պահանջում է լուրջ գումարների և տեխնոլոգիաների ներդրում, իսկ հատկապես նոր ստեղծվող կազմակերպություններն այդ գումարները չունեն: Ստեղծվելիք ինժեներական քաղաքը իր ողջ ենթակառուցվածքներով կծառայի ստարտափերին»,- մանրամասնեց փոխնախարարը:
Էﬕլ Տարասյանը հստակեցրեց, որ ինժեներական քաղաքը ստեղծվելու է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Պետությունն այս հարցում կհամագործակցի National Instruments կազմակերպության հետ: Ներդրուﬓերը կկատարվեն 50/50 սկզբունքով: «Այսինքն, որքան ներդրում կատարի պետությունը, նույնքան էլ պետք է կատարի National Instruments կազմակերպությունը»,- նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի տեղակալը:
Ստեղծվելիք ինժեներական քաղաքում կտեղակայվի նաև Philip Moris ընկերության առևտրի կենտրոնը: Էﬕլ Տարասյանը նկատում է, որ ի տարբերություն ՏՏ ոլորտի, որտեղ ավելի հեշտ է ﬔկ կազմակերպության համար ստեղծել որևէ արտադրանք և նույնիսկ արտահանել դա, ապա ինժեներինգում դա շատ բարդ է անել, ուստի ինժեներական քաղաքը լավ հնարավորություն կլինի, որպեսզի տարբեր կազմակերպություններ հավաքվեն ﬔկ վայրում և կարողանան համատեղ ուժերով որևէ արտադրանքի սկիզբ դնել: Տարասյանի գնահատմամբ` Հայաստանի համար շատ լուրջ ձեռքբերում կլինի, եթե այդ կազմակերպությունները կարողանան գոնե ﬔկ արտադրանք ունենալ և դրանով ներկայանալ աշխարհին:
https://armenpress.am/arm/news/904547/petutyun-masnavor-hamagortsakcutyan-ardyunqum-jrvezhum.html


Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի

24.06.2017

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) հունիսի 24-ին ﬔկնարկեց Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող ինժեներական համաժողով- ցուցահանդեսը՝ ՀՀ կառավարության, ու Լոռու մարզպետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, ՏՀՏ գործատուների ﬕության, «Յունիքոմփ» ընկերության և Նորարարական լուծուﬓերի և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ողջունելով համաժողովի բոլոր մասնակիցներին հույս հայտնեց, որ նմանատիպ ֆորում-ցուցահանդեսները կկրեն պարբերական բնույթ՝ ընդգրկելով նաև հանրապետության մյուս տարածքները: Ողջունի խոսքով հանդես եկան նաև Լոռու փոխմարզպետը, Վանաձորի քաղաքապետը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեﬕրխանյանը, այլք:
Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ﬕջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացուﬓերը, ինժեներական կրթության և գործարար ﬕջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիﬓական դերակատարների հետ համատեղ: Համաժողովի օրակարգում ինժեներական ոլորտի ընթացիկ զարգացուﬓերը և հաջողություններն էին: Ներկայացվեց նաև կրթության և հետազոտությունների մարտահրավերները ինժեներական ոլորտում և առաջադեմ կիրառություններ արտադրական գործընթացներում (ավտոմատ ինքնակառավարվող ﬔքենաներ, 5G տեխնոլոգիաների հետազոտություն, կիսահաղորդիչների փորձարկման լուծուﬓեր, ռադիոհաճախականային և ﬕկրոալիքային տեխնոլոգիաների կիրառություններ (RF and microwave), Արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)): «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը նոր է բացվել և կենտրոնն ունի հատուկ ճարտարագիտության ուղղվածություն: Կարծում եմ ﬕջոցառումը կդառնա ավանդական, սա նաև առիթ է քննարկելու շատ հարցեր ու առաջարկներ՝ փորձելով համադրել մարտահրավերները՝ կրթական, տեխնոլոգիական ու մարզային զարգացում»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը:
Համաժողովին զուգահեռ ինժեներական ցուցահանդեսը բաց էր այցելունների առջև: Ցուցահանդեսի շրջանակում իրենց արտադրանքը, լուծուﬓերը և ծառայություններն են ներկայացնում 25 տեղական և ﬕջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Ֆեստո, Նեյշնլ Ինստթուﬔնթս, Նաիրի-Թեք, Ռաֆա Սոլուշնս, Էլպիդա Էլեկտրոնիքս, Լոկատոր, UAV lab, Անոդ, Սեզամ, ԷՄԲՐԻ ընկերությունները, Երևանի կապի ﬕջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը ﬕտված համաժողով-ցուցահանդեսը ներգրավել է ավելի քան 200 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարությունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից: Երեկոյան ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների ու հյուրերի համար ելույթ կունենա «Լավ էլի» ռոք խումբը:
https://armenpress.am/arm/news/896296/inzhenerakan-olorti-forum-cucahandesy-vanadzor-e-berel.html


Ռուսական կողմը դրական է գնահատել համատեղ հիմնադրամի ստեղծման գաղափարը

24.01.2017

ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՌԴ վարչապետի կեցավայրում տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:
Աշխատանքային նախաճաշի շրջանակում, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: 
Համագործակցության ավանդական ուղղություններից բացի, կողմերը քննարկել են նոր ուղղություններով գործակցության ընդլայնմանը նոր թափ հաղորդելու, ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան բիզնեսում ներգրավելու հետ կապված հարցեր: 
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, որպես օրակարգային առանցքային կետեր, առանձնացրել են համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը:
Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը:
Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:
Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝ 2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը:
Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետերը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
http://www.gov.am/am/news/item/12777/


 2016