ՆՁԱԿ
   
 

Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները

15.12.2017

Գալիք տարվանից քայլեր կձեռնարկվեն Հայաստանի և Եվրաﬕության ﬕջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ: «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնաժողովին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը նախատեսում է որոշակի հնարավորություն այն ժամանակավոր ուժի ﬔջ մտցնելու համար։ «Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի ﬔջ մտնելուց հետո լայնածավալ աշխատանք պետք է իրականացվի, իսկ այս հարցում Հայաստանին կարող է աջակցել Եվրոպական բիզնես ասոցիացիան»,-ասաց փոխնախարարը։ Նա նշեց, որ Հայաստանը շատ է կարևորում տարբեր ոլորտներում ԵՄ կուտակած գիտելիքի ու փորձի կիրառումը ﬔր երկրում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր գործունեության երկու տարում Եվրոպական բիզնես ասոցիացիան կարողացել է հսկայական աշխատանք իրականացնել, մասնավորապես, ﬕ շարք առաջարկներ է ներկայացվել Հայաստանում բիզնես ﬕջավայրի բարելավման ուղղությամբ։ «Հայաստանի համար գործարար ﬕջավայրը շատ ﬔծ կարևորություն ունի, այդ իսկ պատճառով ﬔզ համար կարևոր է աջակցել Հայաստանում հատկապես փոքր բիզնեսների զարգացմանը։ Հայաստանին պետք են աշխատատեղեր, տնտեսական աճ, երիտասարդ հայերը պետք է տեսնեն, որ ապագա, հնարավորություններ ու ներուժ կա, որ կարող են այստեղ հասնել իրենց նպատակներին։ Եվ ﬔնք շարունակելու ենք ﬔր աջակցությունը Հայաստանին»,-ասաց Պյոտր Սվիտալսկին։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովի խոսքով՝ իրենք համագործակցում են ավելի քան 160 եվրոպական և տեղական ընկերությունների հետ։ «Մենք արդեն իսկ իրականացրել ենք ﬕ շարք ծրագրեր, որոնք վերաբերում են փաստերի վրա հինված բարեփոխման ջատագովությանը, հետևողականորեն ուսուﬓասիրում ենք Հայաստանում գործարար ﬕջավայրը, արձանագրում ենք խոչընդոտները։ Շուտով հրապարակելու ենք ուսուﬓասիրությունը, որը վեր է հանում հայաստանյան գործարար ﬕջավայրում առկա խնդիրները»,-ասաց ասոցիացիայի ներկայացուցիչը։ Անդրադառնալով նախորդ տարվա հետազոտության շրջանակներում գործարարների կողﬕց բարձրաձայնված խնդիրներին՝ Գարեգին Գալուստովը նշեց, որ դրանք ներառում են 5 հիﬓական ոլորտներ՝ հարկային, մաքսային, դատական, պետական գնուﬓերի և արդար մրցակցության։ «Կարող եմ ասել, որ մաքսային մարﬕնների հետ աշխատանքի արդյունքում ﬔնք ոլորտում տեղաշարժ ենք արձանագրել»,-ասաց նա։ Հաջորդ տարի ասոցիացիան նախատեսում է իրազեկել գործարար շրջանակներին ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող հնարավորությունների մասին։ Եվրոպական բիզնես սոցիացիան հիﬓադրվել է 2015 թվականին՝ Հայաստանում Եվրոպական ﬕության պատվիրակության աջակցությամբ:
https://armenpress.am/arm/news/916355/hajord-tarvanic-gortsarar-shrjanaknerin-knerkayacven-em-i.html


Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար

15.12.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը կարծում է` կան լուրջ հիմքեր պնդելու համար, որ հետագա տարիներին Հայաստանի և Եվրաﬕության երկրների ﬕջև տնտեսական ցուցանիշների բարելավում է արձանագրվելու: «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում պաշտոնյան ասաց, որ դրան կնպաստի նաև 2018 թվականի հունվարի 1-ից գործարկվող REX (Արտահանողների գրանցված համակարգ) համակարգը: «Այս համակարգն առավել նպաստավոր կլինի փոքր ու ﬕջին ձեռնարկությունների համար: Ոչ ﬕայն ՓՄՁ- ները, բայց հատկապես հենց նրանք առանց ծագման սերտիֆիկատ ունենալու, ﬔկ անգամ այդ համակարգում գրանցվելով, կարող են ապրանքներ արտահանել ԵՄ ու օգտվել GSP +-ի տված արտոնություններից, որը նշանակում է տնտեսված ժամանակ ու ﬕջոցներ»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:
Նա վկայակոչեց վիճակագրական տվյալները, ըստ որի` 2017-ի տասն աﬕսներին Հայաստանից Եվրաﬕության երկրներ արտահանման 23 տոկոսանոց աճ է արձանագրվել: «Արտահանված ապրանքների 40 տոկոսն օգտվել է GSP+-ի կողﬕց տրվող զրոյական մաքսատուրքից: Իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Հայաստանի պայմանավորվածությունների շնորհիվ դեպի ԵՄ ընդհանուր արտահանման ծավալի ﬔջ 90 տոկոսն արտահանվել է զրոյական մաքսատուրքով»,-հայտնեց փոխնախարարը:
Նա նշեց, որ 2017-ի առևտրային կառուցվածքում բարելավվել է ապրանքային կազմը, աճ է արձանագրվել պատրաստի արտադրանքի մասով, մասնավորապես, դեղագործության, տեքստիլի և վերամշակված սննդի ոլորտներում:
https://armenpress.am/arm/news/916328/pokhnakharary-2018-ic-gortsarkvox-rex-hamakargy-npastavor-e-hamarum.html


«Գրին Էներջի» 1ՄՎտ հզորությամբ արևայի կայանը հանձնվեց շահագործման

13.12.2017

Այսօր՝ 13/12/2017 Արմավիրի մարզի Շենիկ համայնքում տեղի ունեցավ «Գրին Էներջի» 1ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
1ՄՎտ դրվածքային հզորությամբ «Գրին Էներջի» արևային կայանը կառուցվել է «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների սերտ համագործակցությամբ:
«Գրին Էներջի» արևային կայանի սեփականատեր Վարդան Վարդանյանն իր բացման խոսքում նշեց, որ հպարտ է Հայաստանի վերականգնվող էներգետիկայում իր ներդրումն ունենալու համար: «Մեկ տարի առաջ, երբ մտածում էինք նման կայան կառուցելու մասին, այն մեզ թվում էր ոչ իրատեսական, սակայն ստեղծվեցին այնպիսի բարենպաստ պայմաններ, որ  այցելեցինք միջազգային ցուցահանդես, ընտրեցինք մատակարարներին, նախագծեցինք կայանը, և այն շատ շուտով, բարեհաջող աշխատանքների շնորհիվ, որը փայլուն իրականացրին «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունները, դարձավ իրական: Այժմ դուք կարող եք տեսնել դրա արդյունքը: Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել այս գործին ներգրավված բոլոր գործընկերներին»:
«ԱԿԲԱ Լիզինգ»-ի տնօրեն Արսեն Բազիկյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար բոլոր գործընկերներին, նշելով, որ հաճելի է աշխատել իրենց գործին տիրապետող, պատասխանատու ընկերությունների հետ, որոնք ի վիճակի են ամբիցիոզ պլաններ մշակել և պատվով կյանքի կոչել դրանք:
«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց. «Թեև մենք ունենք ավելի հզոր արևային ջերմային կայանի կառուցման փորձ (խոսքը «Գրանդ Սպորտ սպորտային համալիրում կառուցված 1,5 ՄՎտ պիկային հզորությամբ կայանի մասին է), այս կայանն անձամբ ինձ համար հատուկ նշանակություն ունի. այն մեր առաջին 1ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանն է, կայանը կառուցվել է մի քանի ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ և ամբողջությամբ տեղական ուժերով: Կայանը Թուրքիայի սահմանից մոտ 3կմ հեռավորության վրա է ու բացի իր էներգետիկ նշանակությանը նաև յուրօրինակ զարգացման խորհրդանիշ է, մասնավոր և պետական երկարաժամկետ ծրագրերի մի օրինակ»: Հայկ Շեկյանը՝ որպես կատարված աշխատանքի որակի երաշխիք նշեց նաև այն փաստը, որ վերջերս կայան այցելած միջազգային փորձագիտական խումբը բարձր է գնահատել կատարված աշխատանքը ինչը, ըստ նրա, արևային էներգետիկայի ոլորտի կայացման կարևոր չափանիշ է:
https://b24.am/economy/69350.html


Նորաբաց ImpactAim աքսելերատորը կօժանդակի ստարտափերին և գործող ձեռնարկություններին

12.12.2017

PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնադրվել է հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների առաջին՝ ImpactAim աքսելերատորը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բաղադրիչներից է:
Վարչապետի խոսքով՝ ՄԱԿ-ի մտահղացմամբ այս աքսելերատորի նպատակը ստարտափերին և գործող ձեռնարկություններին առավելագույնս օժանդակելն է:
«ImpactAim-ը կօգնի հասկանալ, թե որքան ներդրումներ են անհրաժեշտ, հող նախապատրաստել այդ ներդրումների համար, աքսելերացիա անել այդ ընկերությունները, որպեսզի նաև իրենք կարողանան արդյունավետ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի զարգացման նպատակների իրականացմանը: Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, և մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականությանը»,- ասել է վարչապետը:
Ըստ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի՝ Հայաստանը լավ փորձարարական հարթակ է միջազգային կազմակերպությունների, հանրօգուտ ներդրողների և սոցիալական ձեռներեցների միջև ռազմավարական համագործակցության համար, և աքսելերատորի նախաձեռնությունը 2017-ի մարտին կազմակերպված «Հանրօգուտ ներդրումներ միջազգային զարգացման համար» գլոբալ գագաթնաժողովի արդյունքներից է:
«Իր տեսակով այս աքսելերատորը կլինի առաջին հարթակը՝ ուղղված նորարարական և ավելի արդյունավետ մոտեցումների միջոցով սոցիալական բարիքի ստեղծմանը», - ասել է նա:
ՄԱԶԾ հանրօգուտ ներդրումների (impact investment) ռազմավարության մաս հանդիսացող աքսելերատորը նոր նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների ազդեցության մեծացումն է Հայաստանում և այլ երկրներում՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
ՄԱԶԾ-ի նախաձեռնած աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է ImpactHub Yerevan-ի և Catalyst Foundation-ի հետ համատեղ: ImpactAim աքսելերատորի առաջին փուլին ստացվել է 96 մասնակցության հայտ՝ աշխարհի 25 երկրից: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2017-ի նոյեմբերին. այն կտևի 12 շաբաթ, կմասնակցեն 7 բիզնես ընկերություն և 2 ընկերություն՝ որպես ունկնդիր: Ուսումնական դասընթացների և հատուկ ծրագրի միջոցով ընկերությունները կարող են ամրապնդել իրենց շուկայական բազան, ընդլայնել ազդեցությունը և ավելացնել ներդրումները:
http://www.panarmenian.net/arm/news/249826/


«Ֆիլիպ Մորիսը» R&D կենտրոն կհիմնի ՀԱՊՀ-ի տարածքում և կաջակցի ԵՊՀի կրթական և հետազոտական ծրագրերին

06.12.2017

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ»-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմքեր ստեղծելով Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույց հիմնելուն։
ՖՄԱ-ն նախատեսում է քննարկել Հայաստանում հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույցի հիմնադրումը՝ ներառյալ Պոլիտեխնիկի տարածքում հետազոտական լաբորատորիաների ստեղծումը:
«Ֆիլիպ Մորրիսը» հայտնեց իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը՝ հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ ու բեղուն գործունեություն ապահովելու միջոցով։
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը նախատեսում է Հայաստանի ուղղությամբ ընդլայնել հետազոտություններ և մշակումների ոլորտում իր գործունեությունը՝ հաշվի առնելով երկրի գիտական և տեխնոլոգիական ասպարեզում ունեցած փորձառությունը։
«Մենք չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով։ Սա նշանավորում է մեր վստահությունն ու նվիրվածությունը երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք», – նշել է Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր տնօրենը։
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի և Երևանի Պետական Համալսարանի միջև՝ հիմքեր ստեղծելով ՖՄԱ-ի կողմից ԵՊՀ գիտական և կրթական ծրագրերի իրագործմանն աջակցությանը։
ՖՄԱ-ն նախատեսում է ԵՊՀ-ի հետ քննարկել հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական և գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելը, որոնք կարող են ներառել մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ստեղծումը։
«Ֆիլիպ Մորրիսի»՝ Շվեյցարիայում և Սինգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում ներկայումս կատարվում են հիմնարար ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, թերմոդինամիկայի և այլ ոլորտներում։
https://ittrend.am/2017/12/06/philip-morris-armenia/


Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-2019-ը

04.12.2017

Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այս մասին նշել է այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուի հանդիպման ժամանակ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, և կգործադրվեն բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Իվոն Չուն ընդգծեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի կողմից ևս քայլեր կարվեն համաժողովի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար:
Նա հավելեց նաև, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։
WCIT 2019թ-ը Հայաստանում կանցկացվի ՀՀ կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:
https://news.am/arm/news/424476.html


Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը

04.12.2017

«Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- այս մասին նշել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:
Կողմերը քննարկել են կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրերը, կարևորվեցին տրանսպորտային ոլորտի նախագծերը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով:
Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մեջ ընդգրկված են Սևծովյան տարածաշրջանի 11 պետություններ:
https://www.panorama.am/am/news/2017/12/04/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%8D%D4%BE%D5%8F%D5%80%D4%BF/1874225


Fitch-ը պահպանել է Երևանի վարկանիշը B+ մակարդակում

04.12.2017

Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Երևանի՝ արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ B+ վարկանիշը` կայուն կանխատեսմամբ:
Միաժամանակ, հաստատվել է Երևանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշը:
Գործակալության բնորոշմամբ՝ Երևանի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի B+/կայուն վարկանիշով, մասնավորապես՝ կապված «երկրի տեղական և տարածքային կառավարման ինստիտուցիոնալ թույլ հիմքերի հետ»: Բացի այդ, վարկանիշը հաշվի է առնում Երևանի մայրաքաղաքի կարգավիճակը, բյուջեի գոհացուցիչ կատարումը՝ ամրապնդված պետբյուջեից մշտական հատկացումներով և պարտքեր չունենալու հանգամանքով:
Fitch-ն ակնկալում է, որ Երևանի բյուջետային ցուցանիշները կշարունակեն մնալ գոհացուցիչ նաև 2017-2019 թթ.՝ գործառնական մարժայի ցածր՝ մեկնիշանոց ցուցանիշով (2016-ին այն կազմել է 1,6%):
«Քաղաքի գործառնական մարժայի կրճատումը պայմանավորված 2014-2015 թթ. Հայաստանի տնտեսական աճի դանդաղեցմամբ պայմանավորված ցնցումներով: Մենք կանխատեսում ենք մարժայի հավանական կոնսոլիդացիա ցուցանիշի այս մակարդակում: Նաև ակնկալում ենք, որ Երևանը 2017-2019 թթ. կշարունակի վարել հավասարակշռված բյուջե՝ համահունչ իր պատմական ցուցանիշներին (2012-2016 թթ. բյուջեի պակասուրդը կազմել է 0,15%)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության հիմնական սցենարով՝ մայրաքաղաքը կշարունակի առաջվա պես ֆինանսական աջակցություն ստանալ կառավարությունից (2012-2016 թթ. այդ հատկացումները կազմել են քաղաքի գործառնական եկամուտների միջինում 74%-ը):
Երևանի կապիտալ ծախսերը 2017-ի երրորդ եռամսյակի վերջին կազմել են ընդհանուր ծախսերի 7%-ը: Fitch-ի կանխատեսմամբ՝ Երևանում կշարունակվի ցածր կապիտալ ծախսերի միտումը (7-9%), որոնք կֆինանսավորվեն ակտիվների վաճառքի և պետբյուջեից ստացվող կապիտալ հատկացումների հաշվին:
Գործակալությունը գրում է, որ Երևանը պահպանել է «պարտք չունեցողի իր կարգավիճակը սկսած 2008-ից, քանի որ պարտատոմսերի և երաշխավորությունների թողարկման վերաբերյալ ազգային օրենսդրությունը սահմանափակում է քաղաքի կողմից զգալի փոխառությունների ներգրավման հնարավորությունը»:
«Երևանը, ամենայն հավանականությամբ, կշահի Հայաստանի տնտեսության վերականգնումից: Հայաստանի համար Fitch-ը 2017-ին ակնկալում է 3,4%, 2018-ին՝ 3,6% տնտեսական աճ: Լինելով երկրի մայրաքաղաքն ու առավել բնակեցված քաղաքը՝ Երևանը Հայաստանի խոշորագույն շուկան է և ունի ծառայությունների առավել զարգացած ոլորտ: Այդուհանդերձ, բնակչության եկամուտների մակարդակը միջազգային չափորոշիչներով բավական համեստ է: Մեր հաշվարկներով՝ Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2016-ի տվյալներով կազմում է $3 490»,- ընդգծել են Fitch-ում:
http://www.banks.am/am/news/newsfeed/14796


Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան

17.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը:
Ողջունով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը: «Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների», - ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն: Դրանցից շատերը իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս: Վարչապետի համոզմամբ, այս ամենից շահում է մեր քաղաքացին, քաղաքն ու մարզը, և գործընթացը դրական է ազդում մեր երկրի տնտեսության զարգացման վրա:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ, որը ձևակերպելու և իրականացնելու համար «Թվային Հայաստան» հինադրամը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում են միասին: «Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն է տալու ապահովել մեր երկրի մրցունակությունը, բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և թափանցիկության մակարդակը, բարելավել բիզնես միջավայրը: Թվային օրակարգի զարգացման և իրականացման մեջ մեծ դեր կարող են խաղալ մեր տեխնոլոգիական կենտրոնները: Պետությունը չափազանց շահագրգռված է, ողջունում և քաջալերում է մեր տեխնոկենտրոնների մասնակցությունն այս գործընթացին», - շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս ականատես ենք լինում ժամանակակից գիտելիքահեն կենտրոնների ստեղծմանը և տարածմանը մեր երկրում: Վարչապետն ուրախալի է համարել, որ այս կենտրոնները չեն ստեղծվում միայն Երևանում: «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Թումո» կենտրոնները, «Սմարթ կենտրոնի» հիմնադրումը Լոռիում հիանալի օրինակներ են, որոնք թույլ են տալիս հավատալ, որ մենք ի վիճակի ենք բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը հասցնել մեր երկրի հեռավոր շրջաններ և մատչելի դարձնել մեր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք ապրում մայրաքաղաքից: Մենք հետամուտ ենք լինելու, որ այս գործընթացը շարունակվի ավելի մեծ թափով, և պատրաստ ենք աջակցելու ցանկացած լավ, տրամաբանական նախաձեռնության»,- ասել է վարչապետը:
Դիմելով համաժողովի մասնակից երիտասարդներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նրանք մեր երկրի ամենամեծ ներուժն են: «Մենք լավ հնարավորություն ունենք ձեզ հետ, որպեսզի յուրաքանչյուրս իր քաղաքում, մարզում՝ սեփական մասնակցությունը բերի այն փոփոխություններին, որոնք նախաձեռնել ենք: Մենք շատ ենք խոսում թվային օրակարգի մասին, քանի որ դա չափազանց արդիական է՝ ուղղակի օրվա հրամայական: Երբ կարողանանք բնութագրել մեր կառավարման սուբյեկտները, թվայնացնենք այն, այդ ժամանակ էլ ֆիքսվելու են մեր թերությունները, առավելությունները, շարժիչ ուժը», - ընդգծել է վարչապետը՝ համաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Համաժողովը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հետ համագործակցաբար: Երկօրյա համաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից 150 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով։ Համաժողովի նպատակն է Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ, ինչպես նաև էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` շահագրգռելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մշակույթի և մտածելակերպի ձևավորումը թվային Հայաստանի և էլեկտրոնային հասարակության գաղափարների իրականացմանն ընդառաջ:
http://www.gov.am/am/news/item/13289/


ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի կողմից հիմնադրվեց աշխարհում առաջին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը

16.11.2017

Երևան, 14 նոյեմբերի, 2017 – ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվեց Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը միտված է խթանելու Կայուն զարգացման նպատակների իրագործումը Հայաստանում: Առաջին անգամն է, երբ պետությունը ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղստեղծում է նորարարական հարթակ՝ նպատակ ունենալով խթանել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը պետական մակարդակով: Այս գաղափարը կյանքի կոչելու համար՝ Կենտրոնը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի նորարարական մոտեցումները և գործիքները:
Այսօր կայացած Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, նախարարներ, դեսպաններ, ներկայացուցիչներ կառավարական մարմիններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական ներկայացուցչություններից և ԶԼՄ-ներից:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Վարչապետն ասաց. «Կենտրոնը ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որ կգործի ՌՆԿ-ի շրջանակներում: Սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ որպես մեր երկրում իրականացվող առանցքային բարեփոխումների մի մաս»:
«Սա առաջին անգամն է, երբ որևէ տեղ աշխարհում մենք տեսնում ենք այսօրինակ մեխանիզմ»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն,- «Մենք աջակցություն ենք հայտնում Վարչապետի տեսլականին՝ զարգացման հարցերի լուծման ավելի «խելացի» և ճկուն համակարգ ունենալու ուղղությամբ և այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցել Հայաստանի և աշխարհի մեր միջազգային գործընկերների հետ»: Կենտրոնն արդեն իսկ համագործակցում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Stanford Change Labs»-ը, «UN Global Pulse»-ը, «The Behavioral Insights Team»-ը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), մինչդեռ շատ այլ համագործակցություններ գտնվում են կայացման փուլում:
Կայուն զարգացման 17 նպատակները սերտորեն փոխկապակցված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացներին, այդ թվում՝ այժմ մշակվող Հայաստանի 2030 զարգացման ռազմավարությանը: Նպատակները չափազանց հավակնոտ են, խնդիրները՝ բարդ ու փոխկապակցված և պահանջում են նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, նոր կառույցներ՝ փոխակերպող ազդեցություն ունեցող նորարարական լուծումներ առաջարկելու նպատակով: Հենց սա է լինելու Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի դերը:
Սերտորեն համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ և գործելով ՌՆԿ շրջանակներում՝ Կենտրոնը ծառայելու է որպես փորձարարության, համագործակցության և վերլուծությունների իրականացման և բարձրակարգ մասնագետների կարողությունների զարգացման հարթակ՝ բացահայտելու Հայաստանի զարգացման ներուժը և արագացնելու Օրակարգ 2030-ի իրականացման գործընթացը:
***
Հիմնադրված ՀՀ Կառավարության կողմից՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում է Հայաստանի զարգացման օրակարգի բարելավման ուղղությամբ՝ դյուրացնելով երկխոսությունը քաղաքականություն մշակողների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, հանրային շահառուների և միջազգային գործընկերների միջև:
***
Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրն աշխատում է հասարակության բոլոր շերտերի գործընկերների հետ՝ օգնելու կառուցել այնպիսի հասարակություն, որը կարող է դիմակայել ճգնաժամերին, խթանել կայուն աճը, որը կբարելավի կյանքի որակը հասարակությունում: Ունենալով ներկայացուցչություններ մոտ 170 երկրներում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն առաջարկում է զորացնել կյանքը և ստեղծել կայուն ազգեր: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հիմնադրվել է 1993 թվականի մարտին և օգնում է տարբեր երկրների կառավարություններին՝ հասնելու զարգացման իրենց առաջնահերթություններին և Կայուն զարգացման նպատակներին:
http://www.un.am/hy/news/657


 Հայաստանում կհիﬓվի գերմանական ներդրուﬓերով նոր բիզնես կենտրոն

09.11.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 9-ին ընդունել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանին։ Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային և գործարար ﬕջավայրի գրավչությունները և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության ﬔխանզիﬓերը։ Բեռնի Զիլդենմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած ուշադրության համար և տեղեկացրել, որ շուտով Երևանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրուﬓերը կազﬔլ են շուրջ 2 ﬕլիոն դոլար։ Սկզբնական փուլում, ըստ ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։
https://armenpress.am/arm/news/911890/hayastanum-khimnvi-germanakan-nerdrumnerov-nor-biznes.html


Հայկական Դավոս. Բիզնես ինովացիոն ֆորուﬕ գլխավոր թեման թվային տնտեսության ստեղծուﬓ է

07.11.2017

Բիզնես ինովացիոն ֆորուﬓ այս տարի հայ և արտասահմանցի մասնագետներին կհամախմբի Հայաստանում տնտեսության թվայնացման, նորարարական ռազմավարության մոտեցուﬓերի, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման հարցերի շուրջ: Հինգերորդ անգամ անցկացվող ﬕջոցառումը, որը կկայանա նոյեմբերի 10-11-ին Դիլիջանում, ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ինչպես «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորուﬕ հիﬓական նպատակը ռազմավարական հարցերի շուրջ մասնագիտական քննարկուﬓերի հարթակ ստեղծելն է:
«Միությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի իﬕջի վերականգնումը, հետևաբար կարիք կա ﬕ հարթակի, որտեղ քննարկվում են դրան հասնելու ուղիները: Բարձր տեխնոլոգիական երկիր առանց տարբեր ոլորտներում համաձայնեցված քաղաքականության և հստակ նորարարական մոտեցման, հնարավոր չէ»,-ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ այս ﬕջոցառմանը հավաքվում են մարդիկ, ովքեր նախանձախնդիր են իրենց նշած նպատակի հարցում:
Հրավիրվում են նաև օտարերկրյա մասնագետներ, ուսուﬓասիրվում ու քննարկվում է ﬕջազգային փորձը: Այս տարի ֆորուﬕն կմասնակցեն մասնագետներ Գերմանիայից, Բելգիայից, Ռուﬕնիայից: «Հույս ունենք, որ այն ի վերջո կդառնա հայկական Դավոս, իհարկե, ﬕ քիչ ամպագոռգոռ է հնչում: Եթե Դավոսն ավելի շատ տնտեսական, ֆինանսական թեմաների ուղղվածության հարցեր է քննարկում, ապա սա կդառնա հարթակ նորարարությամբ հետաքրքրվողների համար, ինչու չէ նաև ﬕջազգային ու ավելի ընդգրկուն բնույթ կստանա»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Ինչ վերաբերում է քննարկվող թեմաներին, ապա, ըստ Վարդանյանի, առաջնահերթ կխոսեն տնտեսության թվայնացման համար անհրաժեշտ տեղական արդյունաբերության ստեղծման, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման, նորարարական ռազմավարության մոտեցուﬓերի, թվային անվտանգության խնդիրների վերաբերյալ: Կշոշափեն նաև հարցեր ինտելեկտուալ սեփականության համակարգի բարելավման ուղղությամբ, քանի որ, ըստ ﬔր զրուցակցի, այն լիովին չի ապահովում առկա պահանջները:
«Նորարարական ռազմավարության ﬔջ պետք է երևան այն ուղիները, թե ինչպես ստեղծենք մրցակցային ու նորարարական ուղեղ, քանի որ այն դաստիարակելը մշակութային խնդիր է: Բայց որքան էլ կողքի տարրերն ու ենթակառուցվածքները քննարկենք, համար ﬔկ հարցն այսօր ﬓում է կրթությունը: Բարձրագույն կրթության իմաստով տանուլ ենք տվել, այն չի ապահովում արդյունաբերության պահանջը հատկապես գիտահետազոտական աշխատանքների առումով: Մենք կարող ենք ﬔր գիտելիքներով ինչ-որ գործ բերել, բայց այն, կոպիտ ասած` ժամանակակից բանվորությունն է: Եթե ուզում ենք առաջին տեղերը գրավել, պետք է լուրջ գիտահետազոտական ներուժ ունենանք, իսկ այդ ներուժը պետք է ապահովեն համալսարանները: Կրթությունը պետք է լինի ուղղված գիտահետազոտականին, լինի ժամանակակից ու մարդկանց աշխատանքով ապահովող, ձգտում ու ուղղորդում տա դեպի գիտահետազոտական աշխատանք, որը չունենք»,-նշեց Կարեն Վարդանյանը:
Այս տարի Բիզնես Ինովացիոն Ֆորուﬕ գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական ﬕության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողﬕց:
https://armenpress.am/arm/news/911576/haykakan-davos-biznes-inovacion-forumi-glkhavor-teman.html


Հայաստանը 9 կետով զիջել է դիրքը Doing Business 2018-ում

31.10.2017

Համաշխարհային բանկի՝ այսօր հրապարակած «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 38-րդի համեմատ:
ՀԲ հայաստանյան գրասենյակում նշել են, որ նախկինում հրապարակված Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքի փոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:
«Սահմանագծից հեռավորության ցուցանիշը, որը գնահատում է երկրի կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարության 2017» զեկույցի 71,92-ի համեմատ «Գործարարություն 2018» զեկույցում դարձել է 72,51,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: -Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»:
Մասնավորապես, Doing Business զեկույցի եզրահանգմամբ` Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում՝
- Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ.
- Հայաստանը գույքի գրանցումը դյուրացրել է՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:
Այս տարվա Doing Business զեկույցը գլխավորում են Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Դանիան:
Տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները. Վրաստանը 9-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 60-րդ, Իրանը՝ 124-րդը:
Ռուսաստանը զեկույցում զբաղեցրել է 35-րդ տեղը (2017թ.՝ 40-րդ):
http://www.banks.am/am/news/newsfeed/14625


Վարդան Արամյանը ներկայացրեց 2018 թ. տնտեսական առաջնահերթությունները

30.10.2017

Հայաստանի 2018 թ. պետական բյուջեով տնտեսական բլոկին ուղղված հիﬓական կապիտալ ծախսերը գնալու են երեք ուղղությամբ՝ ճանապարհաշինություն-տրանսպորտ, ջրային տնտեսություն և էներգետիկա: Ազգային ժողովի մշտական հանձնաժողոﬖերի համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Իրականում, եթե ﬔնք հավակնում ենք բարձր տնտեսական աճի, ենթակառուցվածքները պետք է այդ հնարավորությունը տան: Օրինակ, եթե ﬔնք ոռոգման համակարգերի մասով որևէ գործողություն չանենք և դրանք ﬓան այսպիսի անﬗիթար վիճակում, ջրի կորուստները բարձր լինեն, անջրդի հողերը՝ շատ, որքան ուզում է կառավարությունն այլ գործիքներով սուբսիդավորել գյուղատնտեսությունը, դրա արդյունքը չի ﬔծանա: Որպեսզի արդյունքը լինի առավելագույն, նախ պետք է ենթակառուցվածքների ներդրում կատարել»,- «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ նշեց Արամյանը:
Նրա խոսքով՝ որքան էլ կառավարությունը ցանկանա, որպեսզի, օրինակ, Գյումրին դառնա զբոսաշրջային կենտրոն, ﬕայն ասելով կամ ﬕայն Ռուսթավելի փողոցը վերակառուցելով չի լինի: «Ռուսթավելի փողոցի վերակառուցումը կարևորագույն նախագիծ է, սակայն, որպեսզի դրա արդյունքը մաքսիմալացվի, պետք է լինի ճանապարհը, որը Երևանը կկապի Գյումրիի հետ, և մարդկանց տեղաշարժը ﬔծանա: Նույնը վերաբերում է մյուս համայնքներին, որտեղ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները պետք է լինեն բարեկարգ վիճակում: Հետևաբար, ﬔնք պետք է ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրում կատարենք»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով էներգետիկ ոլորտի կարևորությանն ու առաջնայնությանը՝ Արամյանն ընդգծեց, որ չկա ﬕ երկիր, որտեղ կան էներգետիկ խնդիրներ, և այդ երկրի կառավարությունը հայտարարի, որ ﬕջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում թիրախավորում է մրցունակություն և տնտեսական պոտենցիալ:
https://armenpress.am/arm/news/910609/vardan-aramyany-nerkayacrec-2018-t-tntesakan-arajnahertutyunnery.html


Ատոմային էներգետիկայի զարգացումը՝ ՀՀ ռազմավարական ուղղություն

27.10.2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:
«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:
ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին և այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա տեղեկացրել է, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև դրա արդիականացման միջոցառումներ:
«2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով ԱԷԿ հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ նախագահն ընդգծել է նաև վարժասարքի լիամասշտաբ արդիականացման ծրագրի անհրաժեշտությունը:
«Այդ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Ներկայումս փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով՝ միտված էներգաբլոկի վարժասարքը լիամասշտաբ վիճակի բերելուն: Արդեն հանձնարարված է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, ՀԱԷԿ ղեկավարությանը՝ հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ավարտելու համար:
Մենք առաջնային նշանակություն ենք տալիս ատոմային ոլորտում կադրային քաղաքականությանը: Կադրերի նորացման, երիտասարդության ներգրավման կենսական անհրաժեշտություն կա՝ այդ ընթացքում պահպանելով, իհարկե, ժառանգականությունը: Նշված պատճառով էլ մասնագետների պատրաստումը կարևորագույն խնդիր է, որի լուծումը կնպաստի երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքների պահպանմանը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
http://www.banks.am/am/news/newsfeed/14611


Գյումրիում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա

25.10.2017

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, Հայաստանում Եվրոպական ﬕության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և համապատասխան կառույցների այլ ներկայացուցիչներ: Դեսպան Սվիտալսկին իր ելույթում ընդգծեց նման ծրագրերի կարևորությունը՝ ասելով. «EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական ﬕությունն աջակցում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կարևորելով նախագիծը, փաստեց, որ ծրագիրը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն առաջնային է Հայաստանի համար: Եվրաﬕության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողﬕց ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիﬓված լաբորատորիան մարզի 17- 35 տարեկան գործազուրկների համար կկազմակերպի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որը ներառելու է շուրջ 200 մասնակցի, համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց՝ մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել են ավելի քան 50 մարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն պոտենցիալ գործատուների կողﬕց տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ: Բացման ելույթներին հետևեց կարճատև շրջայցը, որի ընթացքում լսարանին ներկայացվեց լաբորատորիայի նպատակը և գործառույթները: Շրջայցից հետո նախագիծը հայտարարեց ենթադրամաշնորհի արդյունքները: 7 տեղական ՏՏ ընկերություններ 5000-10000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի աշխատակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:
https://armenpress.am/arm/news/910119/gyumrium-bacvec-tt-inkubacion-laboratoria.html


Քննարկվեցին նորարարության ոլորտում միջազգային համագործակցության խնդիրները

20.10.2017

Հոկտեմբերի 19-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի (МС НТИ) 21-րդ նստաշրջանը` նվիրված  «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» իրականացման հարցերին:
Նիստը ղեկավարում էր Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Գ. Շումիլինը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի անդամներ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Գ.  Հարությունյանը, ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ, անդամ Գ. Վ. Տրուբնիկովը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գիտատեխնիկական համագործակցության և ինովացիաների բաժանմունքի ղեկավար Տ. Տ Մանսուրովը, ինչպես նաև նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Ս. Հարությունյանը` գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցությունը արդի փուլում կարող է բացառիկ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն գիտական հետազոտությունների զարգացման, այլև առաջատար տեխնոլոգիական զարգացման և ինովացիոն տնտեսությունների  ձևավորման ապահովման գործում:
Խորհրդի անդամները քննարկեցին նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքը, «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» շրջանակներում արդեն իրականացված, ինչպես նաև նախատեսված մի շարք միջոցառումներ, ծրագրի իրականացման հարցերը կարգավորող փաստաթղթերի մշակման, ծրագրերի վերաբերյալ  տեղեկատվության հանրայնացման, միջպետական պիլոտային ինովացիոն նախագծերի իրականացման և ֆինանսավորման հարցեր: Քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների, Եվրասիական տնտեսական խորհրդի անդամ երկրների և Բելառուսի ու Ռուսաստանի միացյալ պետության գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական սուբյեկտների համագործակցության նոր ձևերը:
Նիստի օրակարգի թեմաներից էր նաև Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի և Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխգործակցության հարցը` նշված  ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման տեսանկունից:
Նիստի ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանի գիտական կազմակերպություններում մշակված  երեք խոշոր ինովացիոն ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել առևտրայնացման պատրաստ լինելու տեսանկյունից: Այսպես` ՀՊՃՀ-ից Արամ Միքայելյանը ներկայացրեց «Նոր սերնդի բարելավված ցուցանիշներով գյուղատնտեսական քիմիկատների ստացման տեխնոլոգիաների մշակում», ՀՊՃՀ-ից Օլեգ Գասպարյանը` «Շարժունակ դիտարկման համալիրների բարձր ճշգրտության գիրոկայունացված հարթակների մշակում», իսկ ՀՀ ԳԱԱ ռադոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն  Արսեն Հախումյանը` «Բարձր հաճախականությամբ միկրոալիքների վրա հիմնված  պլազմային տեխնոլոգիաներ» ծրագրերը: Երեք ծրագրերն էլ ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական  կոմիտեի անցկացրած «Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի» արդյունքում: Բոլոր ծրագրերի դեպքում էլ հայ գիտնականների ներկայացրած առաջարկները, արտադրանքի վերածվելու դեպքում չեն զիջի միջազգային շուկայում առկա նմանատիպ առաջարկներին, որոշ չափանիշներով կգերազանցեն և աչքի կընկնեն անհամեմատ  ցածր գնով:
Նիստի ընթացքում Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի անդամները ներկայացրեցին նաև իրենց առաջարկները 2020 թվականից հետո ԱՊՀ մասնակից երկրների միջև ինովացիոն համագործակցության ծրագրի նախագծի մշակման վերաբերյալ: Որոշվեց խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրն ու ժամանակը:
Հիշեցնենք, որ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդն ստեղծվել է 2009 թ.: Այն  հանդիսանում է 2011 թ. ընդունված «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» վերահսկիչ խորհուրդը: Ծրագրի հիմնական նպատակը ԱՊՀ մասնակից երկրների մտավոր, գիտատեխնիկական, արտադրական և ֆինանսական ներուժի համախմբումն է՝ լայնամասշտաբ նախագծեր իրականացնելու համար:
http://scs.am/am/4d59e985d7c7b6e073543569


FAST-ը հայտարարել է Angels Network-ի ստեղծման մասին

20.10.2017

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Angels Network ոչ ֆորմալ ներդրողների ցանցի ստեղծման մասին:
Պաշտոնական հայտարարությունն արվել է հոկտեմբերի 19-ին՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքի ժամանակ:
Angels Network-ի անդամներ Ռուբեն Հարությունյանը և Իգոր Խալաթյանը տեղեկացրել են, որ այս նախաձեռնության շուրջ համախմբվել են 15 հայազգի ձեռնարկատերեր, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայկական ստարտափերին, այլև կօժանդակեն նրանց խորհրդատվությամբ:
Գալա ընթրիքի ժամանակ ներկայացվել է նաև FAST-ի «Հաջորդ սերնդի խորհուրդը» (FAST NextGen Council), որին անդամներն են 15 երիտասարդ հայազգի գիտնականներն ու ինժեներները:
Ընթրիքի ընթացքում FAST-ը փոխըմբռնման երեք հուշագիր է ստորագրել.
- ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ (համագործակցելու ուղղությունը` կրթական ծրագրերի և համատեղ հետազոտություններ);
- Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` համատեղ հետազոտական աշխատանք, գիտական աշխատողների փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում);
- Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` տվյալագիտություն, ռոբոտաշինություն, բիոտեխնոլոգիաներ եւ կրթություն):
http://www.itel.am/am/news/9417


Մեկնարկել է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը

19.10.2017

Այսօր Երեւանում մեկնարկել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպել են ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը (US National Science Foundation - NSF) և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ասել է, որ գիտությունն ու տնտեսությունը ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանա։
«21-րդ դարում դրան նպաստող պարտադիր պայման է գործընթացների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը։ Կարծում եմ՝ FAST-ը՝ իր գործընկերների հետ միասին, կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհն անցնում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլով։
«Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնող էներգիայի ստացման նորագույն մեթոդները առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում։ Համոզված եմ՝ կհաջողեն այն երկրները, որոնք կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող»,- ասել է կառավարության ղեկավարը։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը լավ հնարավորություն ունի թափ հաղորդելու իր զարգացմանը։
«Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է՝ անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումը ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական եւ գիտելիքահեն զարգացում ապահովելու համար։  Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամբողջ իր ներուժով»,- ասել է վարչապետը։
«Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում։ Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է և այն շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետեւողականորեն իրականացնել»,- հավելել է նա։
FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ ասել է, որ իրենց նախաձեռնության հիմնական նպատակից՝ կապեր և համագործակցություն ստեղծելուց բացի, ձեւավորելու են մտածողություն, որ Հայաստանը պետք է հենվի իր ինքնատիպության վրա։
«Մեր մտածողությունը չսահմանափակենք «խելամիտի» շրջանակում և փորձենք անել բաներ, որոնք, հնարավոր է, խելամիտ չթվան, քանի որ այսօրվա ոչ խելամիտ թվացող բաները, կամ, գոնե դրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, վաղը կդառնան խելամիտ։ Գիտության ոլորտում առաջ գնանք մեծ ցատկերով և ոչ թե հստակ ծրագրված քայլերով»,- ասել է FAST-ի համահիմնադիրը։
Աշխատաժողովը տարածաշրջանում գիտական խոշորագույն միջոցառումներից է` միջազգային ընդգրկվածության և ոլորտի առաջատար գիտնականների մասնակցության առումով: Այն համախմբել է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 հետազոտողի:
http://www.itel.am/am/news/9415


Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ

19.10.2017

Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:
Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի և մի շարք կրթական հաստատությունների միջև:
Գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:
***
Նախագահի խոսքը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին
Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի առաջին գործնական նախաձեռնության՝ ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ աշխատաժողովի անցկացման առթիվ: Կարծում եմ, որ նման համագործակցություն հաստատելու ճանապարհը պետք է միասին անցնենք` գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների առավելությունների վրա հենվող տնտեսություն ձևավորելու մեր նպատակին հասնելու համար: Այս առումով ողջունում եմ նաև այսօր սկիզբ առնող գործակցության նոր ծրագրերի շուրջ ձեր ծավալած քննարկումները:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով: «Ֆաստ» նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել և մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում:
Հիմնադրամը Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ է հավաքել անվանի հայերի մայր Հայաստանից և սփյուռքից: Նրանք հաջողություն են արձանագրել գիտության, տեխնոլոգիաների և դրանց հետ շաղկապվող ձեռնարկատիրության ոլորտում: Նոր աջակիցների ներգրավումը և համատեղ ջանքերով ավելի ամուր Հայաստան կերտելու ձգտումը թույլ են տալիս վստահություն հայտնել, որ առաջանցիկ տեմպերով տեխնոլոգիապես արագ զարգացման տեսլականն այլևս հասանելի է` և՛ հասանելի հեռանկար է, և՛ նպատակ մեզ համար:
Հիմնադրամի շուրջ միավորված մարդիկ իրենց այլ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բարեփոխմանը և զարգացմանը: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական և մասնավոր հատվածների համագործակցության ևս մեկ արդյունավետ և հաջողված օրինակ: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ և Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում ՖԱՍՏ-ի հիմնադիրներին և աջակիցներին:
Այս հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական է: Բոլորդ տեղյակ եք, որ դեռևս 2008 թվականին Հայաստանից և սփյուռքից աշխարհի առաջատար բուհերում ուսանելու մեկնած երիտասարդներին օժանդակելու նպատակով ստեղծվել էր «Լույս» հիմնադրամը: Այսօր «Լույս»-ը դուրս է գալիս իր ավանդական շրջանակներից և հանդես է գալիս որպես զարգացման նոր ծրագրի համահիմնադիր՝ փոքրիկ մասով, բայց համահիմնադիր: Այսուհետ ևս մենք շարունակելու ենք հետևողական լինել տարբեր նախաձեռնությունները համադրելու միջոցով ավելի լավ արդյունքների հասնելու մեր քաղաքականության մեջ։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանն այսօր գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետևողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները և արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետևողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության և արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել և նոր հեռանկարներ բացել:
Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը, վստահ եմ, կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ: Հաճախ ենք մենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային և ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այժմ ՖԱՍՏ-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի ևս մեկ կարևոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին:
Հայաստանի պետությունն իր հերթին հանձնառու է զարգացնելու հեղինակային իրավունքի և դրա պաշտպանության իրավակիրառական դաշտը: Մենք նաև հետևողականորեն շարունակելու ենք բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ նաև կապիտալի շուկայի մատչելիությունը, որպեսզի դյուրացնենք գիտատեխնիկական մշակումների ֆինանսավորումը:
Վստահ եմ, որ սա է ստեղծագործական թռիչքների համար ճանապարհ հարթելու ամենաճիշտ ձևը: Կասկած չունեմ, որ 21-րդ դարում կրթությունը և գիտելիքը լինելու են բարեկեցիկ և ազդեցիկ լինելու անփոխարինելի աղբյուրներ:
Սա է նաև արտասահմանում ապրող հայ մասնագետների ներուժը Հայաստանում բացահայտելու և կիրառելու ճիշտ ուղին: Գիտելիքին, տեխնոլոգիաներին և դրանից բխող զարգացմանը հաջորդելու կգա մասնագետների ավելի մեծ ներգրավումը հայրենիքի շենացման նվիրական գործին:
Ամփոփելով խոսքս՝ պետք է ընդգծեմ, որ ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները և բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր և ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար։
Բարի երթ եմ մաղթում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին: ՖԱՍՏ-ի հաջողությունը լինելու է մեր բոլորի հաջողությունը:
Շնորհակալ եմ։
http://www.aravot.am/2017/10/19/914652/


Կայացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մամուլի ասուլիսը

18.10.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, հոկտեմբերի 18-ին կայացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսը:
Սուրեն Կարայանը լրագրողներին է ներկայացրել պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը:
http://mineconomy.am/hy/760


Մշակվում է ինովացիոն ոլորտի ռազմավարությունը

13.10.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» նախագծի շրջանակում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի քարտեզագրման և ինովացիոն ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ծրագրի միջազգային փորձագետներ Դանիել Կոսնիտանին և Մայքլ Գուֆին:
Նախարարն ընդգծել է ինովացիոն ոլորտի արդիական ռազմավարության և դրա հիման վրա մշակված միջոցառումների կարևորությունը` Հայաստանի ամբողջ տնտեսության մրցունակության և դրան հասնելու ուղիները նախանշելու տեսակետից:
Նախարար Սուրեն Կարայանի և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ նախագծի միջազգային և տեղական փորձագետների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացվել են նախագծի իրականացման նպատակները, խնդիրները, Հայաստանում պետական և մասնավոր հատվածի, գիտական և տեխնոլոգիական հանրության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքները:
Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել մեկնարկած աշխատանքներին, որոնք կամփոփվեն 2017թ. վերջին` ինովացիոն ոլորտի ռազմավարության նախնական նախագծի տեսքով:
http://www.mineconomy.am/hy/757


Սուրեն Կարայանն Իրանում ստորագրել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր

10.10.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 9-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցից «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ, ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին:
Հուշագրում ամրագրված է, որ Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման նպատակով, ելնելով փոխադարձ շահերից, իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն և կաջակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը և նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակմանը։ Կողմերը կհամագործակցեն երկու երկրների համալսարանների և կազմակերպությունների միջև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացների պարզեցման ուղղությամբ։
Նախատեսվում է աջակցություն բուհական և ավագ դպրոցների մակարդակով նանոտեխնոլոգիաներին առնչվող կրթությանը, ներառյալ դասընթացների անցկացմանը և ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են կրթական և հետազոտական լաբորատորիաներին։ Կողմերը կհամագործակցեն նաև համատեղ դասընթացների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման և նոնոտեխնոլոգիաների ոլորտի գիտնականների փոխանակման բնագավառներում։
Ըստ Հուշագրի, կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կկազմի համագործակցության տարեկան ծրագրեր։ Աշխատանքային հանձնաժողովի հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, և դրանց ընթացքում կպլանավորվեն հետագա գործողությունները, կկատարվի փորձի փոխանակում, ինչպես նաև կդիտարկվի Հուշագրի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացը։
 http://mineconomy.am/hy/753


Շուտով կմեկնարկի «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախաաքսելերացիոն ծրագիրը

03.10.2017

«Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հոկտեմբերի 3-ին կայացել է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախաաքսելերացիոն ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։
Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԳՄՀԸ /GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (ԵՄ, ԳՄՀԸ /GIZ) թիմի ղեկավար Էվա Նաեհերը, Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում ծրագրի (ԵՄ, ԳՄՀԸ /GIZ) թիմի փորձագետ Պիեռ Պրիերվիխը, «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր, SmartGateVC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը և «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր, SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը։
«Այսօր մեկնարկում է Start-up Academia աքսելերացիոն ծրագիրը, որը ներառում է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աքսելերացիոն ծրագիր, այլև High-Tech ինդուստրիայի Start-up։ Այս ծրագրիը կլինի մեկնարկային, որը հաջողության դեպքում կլինի նաև մշտական։ Ընտրվել է աքսելերացիոն ծրագրերի համաշխարհային փորձի լավագույն մեթոդաբանությունը։ Այն հնարավորություն կտա նվազեցնել անհաջողությունների թիվը ստարտափերի շուկայում և բարձրացնել հաջողության տոկոսը, ինչը էապես կազդի տնտեսության մեջ ստարտափերի կիրառելիության բարձրացման վրա։ Ստարտափերին հնարավորություն կտրվի լուրջ հմտություններ ձեռք բերել ներդրումների ներգրավման ոլորտում, այն հնարավորություն կտա ներդրողին ներդրում կատարել մի ստարտափում, որը նախկինում կիրառելի չի եղել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և GIZ կազմակերպությանը, որը ՓՄՁ ձեռնարկությունների աջակցման ծրագրի ներքո համաձայնեց ֆինանսավորել այս պիլոտային ծրագիրը։ Ծրագրի իրականացմանն աջակցում է նաև Հայաստանի կառավարությունը և ակադեմիայի ստեղծման գաղափարը կառավարության օրակարգում է», - իր խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։
«Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախաաքսելերացիոն ծրագիրը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 16-ին:
Ծրագրի նպատակն է ձևավորել ձեռնարկատիրական կրթության բնագավառում բարձր ստանդարտներ և զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարելավել տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ճշգրիտ կողմնորոշվել և առաջարկել այնպիսի արտադրանք, որը առավելագույնս պահանջված կլինի հաճախորդների կողմից:
Հայաստանի ստարտափ ակադեմիան «Քաթըլիսթ» հիմնադրամի նախագծերից է, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Ակադեմիայի մեկնարկին կնախորդեն դիմորդների ընտրության և հարցազրույցի փուլերը: Առաջին փուլի համար կընտրվեն մինչև 15 ստարտափներ, որոնց հետ մի քանի շաբաթ աշխատանք կտարվի: Ակադեմիան կառաջարկի ինովացիոն մեթոդներ և առարկաներ։ Մի շարք բարձրակարգ մենթորներ կհեշտացնեն ստարտափների հաջողության հասնելու ճանապարհը:
Բացի առաջադեմ ուսումնական ծրագրի դասավանդումից, ակադեմիայի մասնագետները կկատարեն թիմերի ներկա վիճակի և հիմնական պահանջների գնահատում, որից հետո կձևավորվի լիովին անհատականացված զարգացման ծրագիր: Տեղական և արտասահմանյան խոսնակները կհրավիրվեն դասընթացներին, ինչպես նաև խորհուրդներ կտան թիմերին՝ հետևելով նրանց նախագծերի զարգացմանը: Արդյունքում թիմերը հնարավորություն կունենան ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ բոլոր այն ոլորտներից, որոնք վճռական դեր ունեն ստարտափների ապագա աճի, հաճախորդների և ծառայությունների զարգացման համար:
Ծրագիրը ներառում է շաբաթական քննարկումներ, գնահատումներ և պարբերական պրեզենտացիոն հանդիպումներ, որոնց արդյունքում կգնահատվի թիմերի առաջընթացը և, ըստ անհրաժեշտության, կկատարվի ծրագրի փոփոխություն: Լավագույն թիմերի համար զգալիորեն կբարձրանա ներդրումներ ստանալու և միջազգային աքսելերացիոն ծրագրերում ներգրավվելու հավանականությունը։
http://mineconomy.am/hy/748


Ամերիկահայ գիտնականն ուզում է Հայաստանում նանոտեխնոլոգիաների կենտրոն հիմնել

02.10.2017

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևանում է ճարտարագիտության դոկտոր, ինքնաշխատ համակարգերի կառավարման բնագավառի գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի ԱՐՓԱ ինստիտուտի նախագահ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի դասախոս Հակոբ Փանոսյանը: Հայ գիտնականի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն տասներորդ անգամ անցկացվում է «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակը երիտասարդ հայ գյուտարարներին խրախուսելն ու կիրառական գիտության առաջընթացի ապահովումն է, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում տնտեսության զարգացմանը: Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել 2017 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 11 երիտասարդ գյուտարար: «Անկախի» հետ զրույցում Հակոբ Փանոսյանը ներկայացնում է ոչ միայն այս ծրագիրը, այլև Հայաստանի հետ կապված իր մյուս ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են գիտության զարգացմանը և դրա կիրառման հնարավորություններին: «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխությունը տարիների պատմություն ունի, սակայն զրուցակիցս ցավով է նշում, որ մրցույթի մասնակիցները տարեցտարի պակասում են, ինչը վկայում է Հայաստանում գիտության նկատմամբ հետաքրքրության նվազման և գիտության հետընթացի մասին: Թե ինչու մրցանակաբաշխության նկատմամբ մեծ հետաքրքրություն չկա, Փանոսյանը տարբեր պատճառներ է նշում. ուսանողների մեծ մասը, այնուամենայնիվ, չի բռնում գիտության ուղին, պետական կառույցներն էլ անտարբեր են ոլորտի նկատմամբ. «Հայաստանի իշխանություններն առավոտից երեկո հայտարարում են, թե նորարարության զարգացման ծրագրեր են իրականացնում, բայց մենք արդեն տասներորդ տարին է՝ նորարարության մրցույթ ենք անցկացնում, և իշխանությունների կողմից՝ ոչ մի հետաքրքրություն: Հրավեր ենք ուղարկում նախարարություններ, որ ներկա լինեն: Եկող չկա»,- ասում է գիտնականը: Սակայն պետական համակարգի անտարբերությունը չի խոչընդոտում Հայաստանում նորանոր ծրագրերի իրականացմանը: Հայաստանի հետ կապված ծրագրեր Փանոսյանը սկսել է իրագործել դեռ 80-ականներին, երբ 1983-ին Միացյալ Նահանգներում հիմնում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, 1988-ին նախաձեռնում Հայ գիտնականների և ճարտարագետների համաշխարհային առաջին գիտաժողովը Լոս Անջելեսում, 1992-ին մի խումբ հայ գիտնականների աջակցությամբ հիմնում ԱՐՓԱ (ARPA- Analysis Research and Planning for Armenia) բարեգործական կազմակերպությունը, նույն տարին Հայաստանում կազմակերպում է էներգետիկների առաջին համաժողովը և այլն: Այս տարի լրացավ ԱՐՓԱ-ի գործունեության               25-ամյակը: ԱՐՓԱ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել հայ գիտական ներուժի զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, խթանել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում: Տարիներ ի վեր կազմակերպությունն ուսումնասիրում է ՀՀ գիտատեխնիկական տարբեր բնագավառներն ու համապատասխան ծրագրեր մշակում: «Լոս Անջելեսում կազմակերպում ենք հեռավար ուսուցման սեմինարներ, որոնց միջոցով ծավալում ենք մասնագիտական բանավեճեր հայության և Հայաստանի կարևոր հարցերի շուրջ: Ունենք ամենամսյա հեռավար դասախոսություններ: ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մասնագետները գիտության և մասնավորապես ճարտարագիտության նորարարությունների մասին իրենց գիտելիքներն ու գիտության բնագավառի վերջին տեղեկությունները հեռավար դասախոսությունների միջոցով փոխանցում են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին»,- թվարկում է Փանոսյանը: Առաջիկա խոշոր ծրագրերից մեկն էլ կապված է նանոտեխնոլոգիաների զարգացման հետ: ԱՐՓԱ-ն պատրաստվում է Հայաստանում հիմնել նանոտեխնոլոգիաների կենտրոն և այդ նպատակով նախորդ շաբաթ Երևանում կազմակերպել է հանդիպում Հայաստանում նանոտեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտի իրավիճակն ու խնդիրները: «Մոտ 10 կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպեցինք, որոշեցինք համագործակցել, որպեսզի կարողանանք ծրագրեր կազմել»: Փանոսյանը մեր հարզացրույցի նույն օրը մասնակցում էր մի համաժողովի, որը նվիրված էր Իրանի հետ համագործակցությանը: Պարզվում է՝ Իրանում նանոտեխնոլոգիաների ոլորտը մեծ արագությամբ զարգանում է, այնտեղ գործում է շուրջ 166 ընկերություն: Աբսուրդն այն է, որ հայկական մի շարք ընկերություններ իրենց կարիքների համար փորձում են համագործակցել իրանական նանոտեխնոլոգիական ընկերությունների հետ, մինչդեռ նույն ոլորտում գործունեություն ծավալող մեր գիտնականների հետ որևէ համագործակցություն չկա: «Ես հիմա քով- քովի բերեցի ընկերության պատասխանատուին և մեր գիտնականին, ասացի՝ դուք ինչո՞ւ իրար հետ չեք խոսում, ասացին՝ մենք իրարից տեղյակ չենք: Մեր մասնագետները շատ բարձր մակարդակի են, բայց, ցավոք, գործակցություն չկա: Սա նաև մտածելակերպի խնդիր է: Իսկ մեր աշխատանքը նաև նման հարթակներ ստեղծելն է»: Մյուս կարևոր ծրագիրը, որ սկսել են նախորդ տարի, միտված է գիտության նկատմամբ հետաքրքրության խթանմանը դպրոցական շրջանակներում: Զրուցակցիս խոսքով՝ ամերիկյան դպրոցներում անց է կացվում գիտական ցուցահանդես, որին աշակերտներն իրենց նորարարական ծրագրերն են ներկայացնում՝ սովորելով խնդիրները գիտական ձևով լուծել: Դա նաև նպաստում է, որ աշակերտների մեջ դեռ դպրոցական տարիքից գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջանա: Փանոսյանն ուզում է, որ նման ծրագրեր նաև մեզ մոտ իրականանան, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են կատարել: Անցյալ տարի շուրջ 80 դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար գիտնականը դասընթաց է անցկացրել՝ ներկայացնելով ծրագիրը, դրա կարևորությունն ու Հայաստանում իրականացնելու հնարավորությունները: Այս տարվա հոկտեմբերին 40 դպրոց կմասնակցի նման ցուցահանդեսի: Ծրագրի հեղինակը հույս ունի, որ այն Հայաստանում կկայանա, և մեր աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու նաև այդ ոլորտում դպրոցականների համար անցկացվող ամերիկյան International science and engineering sphere ցուցահանդեսին, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների աշակերտներ՝ պայքարելով լավագույն մրցանակի՝ 75 հազար ԱՄՆ դոլարի համար: Կարևորելով գիտության դերը երկրի տնտեսության զարգացման գործում՝ գիտնականը ցավով նկատում է, որ գիտությունը Հայաստանում ավելի շատ բացասական ուղղություն ունի, քան դրական: «Նամանավանդ համալսարաններում նկատում ենք մակարդակի անկում»,- ասում է նա: Գիտնականը տնտեսության զարգացման կարևոր գործոն է համարում նաև բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ապահովումը, օրինակ՝ բիզնեսի աջակցման գրասենյակների ստեղծումը, որոնք կաջակեցեն նոր բիզնեսին մատչելի վարկերի տրամադրման, խորհրդատվության, համագործակցության հարթակների մատուցման և այլ միջոցներով: Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովին, ապա դրա գործնական արդյունքների մասին Փանոսյանի տեսակետը հետևյալն է. «Գործնական արդյունք կլինի, եթե կառավարության մարդիկ, որոնք այնտեղ ներկա են, իսկապես հետաքրքրվեն ասված մտքերով և դրանք իրագործելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն: Բայց եթե ասվածը միայն խոսք մնա, գործի չվերածվի՝ կդառնա անիմաստ մի բան»: Համենայն դեպս, Փանոսյանն այս համաժողովից շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան նախորդներից: «Այս անգամ շատ ավելի լուրջ է տնտեսական կացությունը, և ամեն մարդ լուծումների փնտրտուքի մեջ է, հուսանք՝ այս անգամ խոսքից գործի կանցնեն»,- ասում է ամերիկահայ գիտնականը:
http://ankakh.com/article/79853/%E2%80%8Bamyerikahay-gitnakann-uzum-e-hayastanum-nanvotyekhnvolvogianyeri-kyentrvon-himnyel


ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները մշակել են բնակարանի անվտանգության «Խելացի տուն» համակարգը

29.09.2017

Երևանի կապի ﬕջոցների գիտահետազոտական ինստիտուտը մշակել է «Խելացի տուն» նախագիծը, որով հնարավոր կլինի ապահովել բնակարանի անվտանգությունը, կառավարել լույսերը, վարագույրները: Ինստիտուտի ներկայացուցիչները իրենց ստեղծած նորարարությունը ներկայացնում են «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում Երևանի կապի ﬕջոցների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Ազատ Սմբատյանը նշեց, որ իրենք մշակել են բնակարանի անվտանգության համակարգ, որն ավելի մատչելի է շուկայում առկա մյուս համակարգերից և ավելի արդյունավետ: «Մենք առաջարկում ենք սարքավորում, որը բնակարան մտնելուց առաջ ֆիքսում և ճանաչում է բնակարան մուտք գործողի դեմքը: Եթե ներս մտնողը բնակարանի տերերը չեն, աշխատում է ազդանշանային համակարգը: Այսինքն, ﬔր ծառայություններից օգտվելու դեպքում բնակարան ազատ մուտք կունենան ﬕայն բնակարանում ապրողները, որոնց դեմքերը կճանաչի համակարգը»,- ասաց Սմբատյանը: Նա նշեց, որ իրենց արտադրանքը, ի տարբերություն շուկայում առկա այլ արտադրանքների, ﬕ քանի անգամ ավելի մատչելի է: «Եթե ուրիշները նման համակարգեր առաջարկում են 5 հազար դոլարով, ﬔր ծառայությունները ﬔնք առաջարկում ենք 500-1000 դոլարի սահմաններում` կախված նրանից, թե որքան է բնակարանի տարածքը, ինչ հեռավորության վրա են տեղադրվելու սարքավորուﬓերը, և որքան սարքավորուﬓերի անհրաժեշտություն կլինի: Բացի այդ, ﬔր համակարգն ավելի անվտանգ է, և այն կառավարելն ավելի հեշտ»,- ընդգծեց նա: Համակարգը կարելի է կառավարել նաև բջջային հեռախոսի ﬕջոցով` ներբեռնելով համապատասխան ծրագիրը: «Մարդիկ հնարավորություն կունենան այդ ծրագրով կառավարել իրենց բնակարանի լույսերը, ﬕացնել ազդանշանը, կառավարել վարագույրները և այլն»,- մանրամասնեց Ազատ Սմբատյանը:
https://armenpress.am/arm/news/907167/tt-olorti-eritasard-masnagetnery-mshakel-en-bnakarani-anvtangutyan.html


Հայաստանը Մրցունակության զեկույցում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

27.09.2017

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2017-2018»-ում (ՄՀԶ) Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը` զբաղեցնելով 73-րդ տեղը 137 երկրների շարքում:
Այս մասին այսօր հայտնել են Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները:
Կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով՝ արձանագրված ցուցանիշը ռեկորդային է Հայաստանի համար:
Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել «առողջապահություն» եւ «տարրական կրթություն» (55-րդ տեղ, աճ՝ 38 կետով) հենասյունում՝ հիմնականում կապված տարրական կրթության ներգրավվածության ցուցանիշի բարելավումով:
Առաջընթաց կա նաեւ «նորարարություն» (70-րդ տեղ, աճ՝ 17 կետով), «գործարարության կատարելագործվածություն» (68-րդ տեղ, աճ` 13 կետով), «ինստիտուտներ» (55-րդ տեղ, աճ` 11 կետով) եւ «ապրանքների շուկայի արդյունավետություն» (35-րդ տեղ, աճ` 10 կետով) հենասյուներում:
Սեւակ Հովհաննիսյանի խոսքով՝ նոր կառավարության կողմից հանրային կառավարման ոլորտում նախաձեռնությունները ձեւավորել են դրական սպասումներ բիզնեսի մոտ:
Բացի այդ, դրական տեղաշարժ կա «ֆինանսական շուկաներ» հենասյունում՝ պայմանավորված շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցմամբ եւ անձնական տվյալների պաշտպանության համակարգի ներդրմամբ:
Մինչդեռ ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը շարունակում է վատթարանալ:
Հայաստանի մրցունակության վրա իր բացասական ազդեցությունն է թողել առավելապես մակրոտնտեսական միջավայրի ցուցանիշը (101-րդ տեղ, անկում` 13 կետով)՝ պայմանավորված Հայաստանում տեւական ժամանակ ձեւավորված գնանկումային միջավայրով: Հայաստանում 2016-ին գրանցվել է 1,4% գնանկում, որը զսպող ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա:
«Մակրոտնտեսական միջավայրում դրական տեղաշարժ տեսնելու համար բիզնեսի դրական սպասումները պետք է տրանսֆորմացնել ավելի ակտիվ ներդրումային գործունեության: Ըստ էության, դրանից է կախված, թե հետագայում ինչպիսի դինամիզմ կարձանագրվի տնտեսության մեջ: Կարծում եմ՝ դրա նախադրյալները ստեղծված են»,- նշել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերներն են աղքատության հաղթահարումն ու ներառական աճի ապահովումը, նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը՝ արտահանման նոր շուկաների եւ ներդրումային հոսքերի տեսքով, ինչպես նաեւ տեխնոլոգիական վերափոխումը:
Մրցունակության զեկույցի առաջատարներն են Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Սինգապուրը, Նիդեռլանդներն ու Գերմանիան:
ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում (ներառյալ` Վրաստանը) առաջընթաց են գրանցել Մոլդովան` 11 կետով (89-րդ), Ղրղըզստանը՝ 9 կետով (102-րդ), Ռուսաստանը` 5 կետով (38-րդ), Ուկրաինան՝ 4 կետով (81-րդ տեղ) եւ Ադրբեջանը` 2 կետով (35-րդ): Հետընթաց են արձանագրել Վրաստանը՝ 8 կետով (67-րդ տեղ), Ղազախստանը` 4 կետով (57-րդ) եւ Տաջիկստանը` 2 կետով (79-րդ):
http://www.banks.am/am/news/newsfeed/14452


ԱՄՆ պատվեր Հայ քիմիկոսները նոր մեթոդով ստեղծել են տիեզերքում գերտաքացումից պաշտպանող ծածկույթ

27.09.2017

Հայ քիմիկոսնեը նոր մեթոդով ստացել են ջերմակարգավորող ծածկույթ տիեզերական սարքերի համար, որի հիմքում վիլեմիտն է։ NEWS.am-ի թղթակցին Հայաստանի ԳԱԱ Ընդհանուր ու նեոօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Վոլոդյա Բաղրամյանը հայտնել է, որ ՆԱՍԱ-ի մասնագետները կապվել են ինստիտուտի հետ՝ հայտնաբերելով նման նյութերով իրենց մշակումները։
Սառը տիեզերքում ուղիղ արեւային ճառագայթում է եւ շատ շոգ է։ Դրա համար էլ հրթիռներն ու արբանյակներն ունեն ծածկույթ, որը պետք է ցրի հնարավորինս շատ արեւային ճառագայթներ։ Վիլեմիտը (նյութ, որը միավորում է ցինկն ու սիլիկատները) նման ծածկույթների հիմքերից մեկն է։ Բնական տեսքով այն հազվադեպ է հանդիպում, բայց այն ստանում են նաեւ արհեստական ճանապարհով՝ խառնելով սիլիկատներն ու ցինկի աղերը։
Վիլեմիտով ծածկույթները պահանջված են, քանի որ անդրադարձնում են արեւային ճառագայթների մոտ 95 տոկոսը։ Իսկ ինստիտուտը կարողացել է զգալիորեն նվազեցնել դրա սինթեզի ջերմաստիճանը՝ հասցնելով այն 230-240 աստիճանի, այսինքն՝ էներգիա տնտեսել դրա ստացման ժամանակ։
Ծածկույթի համար կապակցող տարրերը ընտրվել են Հայաստանում հաճախ հանդիպող լեռնապարներից ՝պերլիտից, դիատոմիտից, քվարցիտից։ «Մենք ամրացնում ենք նաեւ ստացվող նյութի բյուրեղային վանդակը՝ դրան հավելելով փոքր քանակության հազվագյուտ մետաղներ»,- պարզաբանել է Բաղրամյանը։
«Որոշակի հետաքրքրություն կա, քանի որ տիեզերական սարքը իոնիզացնող ճառագայթումից պաշտպանելը միշտ էլ ակտուալ խնդիր է։ Այնպես որ հույս ունենք, որ ծրագիրն այս կամ այն ձեւով կշարունակվի»,- նշել է ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը։
Ծրագիրը իրականացվել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջոցով, իսկ դրա արդյունքները ներկայացվել են Երեւանում Գիտությունների ակադեմիայում «Քիմիան ու քիմիական տեխնոլոգիաները գիտաժողովի ժամանակ։
https://news.am/arm/news/411991.html


ՀՀ ԳԱԱ-ում քննարկեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները

 25.09.2017

Սեպտեմբերի 25-ին CSIT-2017 միջազգային գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ՝ հետազոտության և նորարարության շարժիչները» ենթագիտաժողովը:
Այսօր աշխարհում տարբեր ոլորտներում կուտակվել են մեծ քանակությամբ տվյալներ, որոնք պետք է համակարգվեն և մշակվեն: Դրանց մշակումը ենթադրում է կազմակերպված առցանց պահեստների ստեղծում: Շատ որոշումների ընդունումը պահանջում է բարդ համակարգերի մոդելների, բարձր արտադրողականության համակարգիչների և մեծ տվյալների բարձր արտադրողականության վերլուծության առկայություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են խթանել երկրի ժառանգության թվայնացումը` ապահովելով բոլորի համար առցանց հասանելիություն:
Այդ տեխնոլոգիաներից են բարձր արտադրողականության հաշվարկները և մեծ տվյալների պահպանման մշակման գործիքները: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը ներկայացրեց բարձր արտադրողականության հաշվարկների (HPC)  ստեղծման ուղղությամբ Հայաստանում` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, տարվող աշխատանքները: Ֆրանսիայի «Աթոս Բուլլ» ընկերության Մեծ տվյալների ռազմավարության բաժանմունքի ղեկավար Ժան-Մարկ Դենիսը ներկայացրեց  գերհամակարգչային տեխնոլոգիաների և պլատֆորմների ստեղծման և գործունեության միջազգային փորձը:
Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեն ներկայացրեց Ֆրանսիական փորձը բարձր արտադրողականության հաշվարկների համակարգերի զարգացման ուղղությամբ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբրյանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն Հրաչյա Ասցատրյանն իր զեկուցմամբ կարևորեց Հայաստանում գերհամակարգչային կենտրոնի ստեղծումը:
Գիտաժողովի մասնակիցները խիստ կարևորեցին Հայաստանում նման հզոր տեղեկատվական տեխնոլոգիաներ ստեղծելու անհրաժեշտությունը, և որոշվեց առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն գերհամակարգչային կենտրոնի ստեղծման մասին:
http://www.sci.am/newsview.php?id=87&langid=1


«Խելացի դրամապանակները» կարտադրվեն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում

22.09.2017

Կառավարության՝ սեպտեմբերի 22-ին կայացած նիստի որոշմամբ «ԷՌԱ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրելու համար:
Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 5 տարի: Ընկերությունն իրականացնելու է ներդրումային ծրագիր շուրջ 2.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով, ծրագրի շրջանակներում կստեղծվի 15 նոր աշխատատեղ, հետագայում ՝ թիվը հասցնելով մինչև 50-ի: Արտադրանքի հիմնական մասը կազմակերպությունը պատրաստվում է արտահանել՝ 2018թ․ 0.5 մլն դոլարի արտադրանք, իսկ հաջորդ տարիներին այդ ծավալը հասցնել 2 մլն դոլարի։
«Խելացի» դրամապանակներն  օժտված են լինելու հեռակառավարվող ազդանշանային համակարգով, տեսախցիկով, GPS և այլ սարքերով։
http://www.mineconomy.am/hy/712


Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն տնտեսավարողների համար

22.09.2017

Կառավարությունը փոփոխություններ կատարեց Հարկային օրենսգրքում: «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրուﬓերի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ օրենքը սահմանում է՝ կազմակերպությանը հետ վերադարձման ենթակա հարկը 20-օրյա ժամկետում չվերադարձնելու պարագայում տույժ է հաշվարկվում, որը վճարվելու է 90-րդ օրվանից սկսած: Նախագծով առաջարկվում է կրճատել օրերի քանակը՝ հասցնելով 30-ի: «Սրանով ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվի տնտեսավարող սուբյեկտի համար», - ասաց Մելքոնյանը: Նրա խոսքով, փոփոխություններ առաջարկելիս ուսուﬓասիրվել է նաև ﬕջազգային փորձը:
https://armenpress.am/arm/news/906176/harkayin-orensgrqi-nor-popokhutyunnery-barenpast-paymanner.html


Կառավարությունը ինովացիոն քաղաքականության նոր ռազմավարություն է մշակում. այն կսկսի իրականացվել գալիք տարվանից

08.09.2017

Հայաստանի կառավարությունը սկսել է ինովացիոն քաղաքականության նոր ռազմավարության մշակումը, որը հստակ կնկարագրի առկա խնդիրներն ու մարտահրավերները, այն թիրախները, որոնց կառավարությունը պետք է հասնի: Ռազմավարությունը կներառի նաև գործողությունների պլան, թե ինչ ռեսուրսներ կան, ինչպես պետք է դրանք օգտագործվեն, որպեսզի հնարավոր լինի դիմակայել առկա մարտահրավերներին:
«Արﬔնպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի տեղակալ Էﬕլ Տարասյանը նախ նկատեց, որ աշխարհում տեխնոլոգիաների առումով շատ արագ տեմպերով փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ենթադրում են նաև համակարգերի և խնդիրների լուծման ﬔթոդների փոփոխություն, ինչով էլ պայմանավորված է նոր ռազմավարություն մշակելը և ժամանակին համընթաց քայլելու գործողությունների հստակ պլան ունենալը:
Փոխնախարարը նոր ռազմավարության անհրաժեշտությունը հիﬓավորելու, ինչպես նաև ապագայի սպասուﬓերը հասկանալու համար նախ ներկայացրեց «Դավոս» ﬕջազգային ֆորուﬕ հիﬓադրի ﬕ շարք կանխատեսուﬓեր, թե 2025թ. ինչպիսին կլինի մարդկանց կյանքը: Օրինակ նշվում է, որ 2025թ. մարդկանց ﬔծ մասը հագած կլինի այնպիսի հագուստ, որը ﬕացված կլինի ինտերնետի: Մարդկանց 90 տոկոսը հնարավորություն կունենան անվճար և անսահմանափակ քանակով ինֆորմացիա պահել: Նշվում է, որ ﬔկ տրիլիոն տպիչներ ﬕացված կլինեն ինտերնետին: Այսինքն` ﬔր կյանքն ամբողջությամբ դառնալու է վիրտուալ: Ըստ կանխատեսման` 2025թ. կստեղծվի առաջին ռոբոտ դեղագործը: Այսինքն` ռոբոտները կստեղծեն դեղեր: Մարդկության 80 տոկոսը կլինի նաև վիրտուալ աշխարհում: Կներդրվի 3D տպագրությամբ առաջին ﬔքենաշինական գործարանը: Կձևավորվեն կառավարություններ, որոնք մարդահամարը կփոխարինեն Big data-ների վերլուծություններով: 2025թ. կձևավորվի առաջին իմպլանտ սմարթֆոնը, այսինքն` սմարթֆոն մարդու մաշկի տակ: Սպառման ապրանքների 5 տոկոսը կստեղծվեն 3D տպիչներով, մարդկանց 90 տոկոսը սմարթֆոն է օգտագործելու, 90 տոկոսը ինտերնետի հասանելիություն է ունենալու, առանց վարորդ ﬔքենաները կազﬔլու են ընդհանուր ﬔքենաների թվի 10 տոկոսը և այլն: «Եթե նայում ենք այս ցանկին, բավականին հետաքրքրիր փոփոխություններ են սպասվում աշխարհում, և այս պարագայում ﬔնք` որպես կառավարություն, անելիքներ ունենք: Մենք պետք է այնպես անենք, որ ﬔր հասարակությունը ոչ ﬕայն լինի այս նոր տեխնոլոգիաների օգտագործողը, այլ մասնակցություն ունենա դրանց ստեղծմանը: Մեր ամբիցիաներն այս հարցում ﬔծ են: Եթե չհասնենք դրան, տնտեսության ﬔջ ﬔծ զարգացում չենք կարողանալու ապահովել: Մենք պետք է մոբիլիզացնենք ﬔր ուժերը, պետք է արժևորենք մարդկային կապիտալը, աշխատենք մարդկային կապիտալի վրա, որպեսզի կարողանանք այն ծառայեցնել ﬔր հասարակության բարեկեցությանը»,- ընդգծեց Էﬕլ Տարասյանը:
Փոխնախարարն ընդգծում է, որ կառավարությունը պետք է հստակ ռազմավարական մոտեցում ունենա: «Մենք պետք է ունենանք գործուն փաստաթուղթ, որը կլինի ոչ այնքան ծավալուն, սակայն որում հստակ նկարագրված կլինեն, թե ինչ փուլում է գտնվում Հայաստանը ինովացիոն քաղաքականության, տեխնոլոգիաների մշակման, կրթական ոլորտներում և ինչ փուլի պետք է հասնի առաջիկայում: «Մենք այս տարի սկսել ենք ինովացիոն քաղաքականության ռազմավարության մշակումը: Ռազմավարություն, որը կնկարագրի իմ թվարկած բոլոր խնդիրները և այն թիրախները, որոնց պետք է հասնենք հստակ թվային նկարագրերի արդյունքներով: Մենք ունենք նաև ﬕջազգային աջակցություն: Եվրոպական Միության կողﬕց ունենք ֆինանսական աջակցություն: Փորձագիտական աջակցություն լինելու է նաև տեղական և ﬕջազգային կառույցների կողﬕց, իսկ աշխատանքները իրականացվելու են պետական և մասնավոր սեկտորների մասնակցությամբ: Սա լինելու է ընդգրկուն ռազմավարություն, որից պետք է բխի և «թվային Հայաստան» ռազմավարությունը, և ինդուստրիալ ռազմավարությունը»,- ընդգծեց Էﬕլ Տարասյանը:
Նա նաև բացատրեց, թե ինչու այդ ամբողջը չեն ներառում ինովացիոն քաղաքականության ռազմավարության ﬔջ: Նրա խոսքով` 5 տարվա ռազմավարություն մշակելով` չպետք է իրականությունից կտրվեն և շարունակեն նաև ավանդական գործիքակազմով աջակցությունը: «Օրինակ, ﬔնք արդյունաբերության ﬔջ վարկեր ենք սուբսիդավորում: Այսինքն` այս գործիքակազﬔրը կտրել և աջակցել ﬕայն նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, խնդրահարույց կլինի: Մենք այդ անցումը պետք է սահուն կատարենք, սակայն դա նշանակում է, որ ﬔնք այդ ավանդական գործիքակազﬔրի հետ պետք է կիրառենք նաև գործիքակազﬔր, որպեսզի ﬔր տնտեսվարողը զարգանա»,- մանրամասնեց Տարասյանը:
Անդրադառնալով հարցին` ե՞րբ պատրաստ կլինի ռազմավարությունը, Էﬕլ Տարասյանը պատասխանեց, որ ﬕնչև տարվա վերջ կունենան իրավիճակի վերլուծություն: Մյուս տարվա ﬕնչև մարտ-ապրիլ արդեն կունենան հաստատված գործողությունների ծրագրով ռազմավարություն: «Մենք ամրագրել ենք, որ արդեն 2018թ. սկսելու ենք այդ ռազմավարության իրականացումը»,- ասաց նա:
Փոխնախարարը հիշեցրեց, որ գլոբալ ինովացիայի ինդեքսում Հայաստանը 127 երկրների թվում 59-րդ տեղն է զբաղեցնում` ընդգծելով, որ Հայաստանի զարգացման տեմպերն այս առումով դանդաղ են ընթանում, քանի որ անցած տարի Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը: «Ես կարող եմ նաև ներկայացնել ենթաբաղադրիչները, թե որտեղ ենք ﬔնք լավ դիրքերում գտնվում, որտեղ` վատ: Մենք ﬔր ռազմավարությունը հիﬓականում պետք է կենտրոնացնենք ﬔր թույլ կողﬔրի վրա: Հայաստանը լավ դիրքերում է քաղաքական կայունության, հարկերի վճարման թուլացման ենթաբաղադրիչով 47-րդն ենք: Նոր բիզնես բացելու հասանելիությամբ 9-րդն ենք, շուկայի կատարելագործման առումով 46-րդն ենք, Վիքիպեդիային ﬔր հասանելիությամբ 7-րդն ենք, սակայն այս աﬔնին զուգահեռ մարդկային կապիտալի ինդեքսում 103-րդ տեղն ենք զբաղեցնում, ենթակառուցվածքներով 91-րդն ենք, իսկ սա գալիս է նրանից, որ կրթության ինդեքսում Հայաստանը 101-րդն է: Այսինքն` հենց կրթության կոմպոնենտն է, որ ﬔզ բավականին հետ է գցում այս մասով: Մենք բավականին աշխատանք ունենք անելու կրթության որակի վրա աշխատելու առումով: Կրթությանը պետք է լուրջ ուշադրություն հատկացնենք ﬔր ինովացիոն քաղաքականության ﬔջ»,- ասաց Տարասյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնահերթ պետք է լինի գլոբալ ինովացիայի ինդեքսում բոլոր ենթաբաղադրիչներով ցուցանիշների բարելավումը, քանի որ այն ներառում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և ցուցանիշների փոփոխությունները նաև շատ արագ կզգա նաև հասարակությունը:
https://armenpress.am/arm/news/904551/karavarutyuny-inovacion-qaxaqakanutyan-nor-razmavarutyun.html


Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Ինժեներական քաղաք». այն կդառնա նոր գաղափարներ արարելու էկոﬕջավայր

06.09.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժ թաղամաս, որտեղ նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտի աﬔնախոստուﬓալից նախագծերից ﬔկը` «Ինժեներական քաղաքը»։ Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։ Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը նախարարին ներկայացրեց «Նեյշնլ Ինսթրուﬔնթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։
Տիեզերքի թանգարանում բացառիկ նմուշներ են։ 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, ﬕ դետալ «Միր» հրթիռից, հայտնի ու ականավոր հայ գիտնականնների լուսանկարներ, կենսագրականներ, այն աﬔնը, ինչ հայ անունը կապում է տիեզերքի բացահայտման դժվարագույն գործին։ Այստեղից տպավորված են հեռանում անգամ անվանի տիեզերագնացներն ու աստղագետները` չմոռանալով պատին թողնել իրենց հիացմունքի խոսքերն ու ստորագրությունը։
Մյուսը Գիտության ու տեխնիկայի թանգարանն է։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին և ﬕակ ﬔքենան`70-ականների ԵրԱԶ-ը։ Խորհրդային ﬕության Սիլիկոնյան հովտի` Խորհրդային Հայաստանի ինժեներական և գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք կարճ ժամանակում ﬔկիկ-ﬔկիկ հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, ﬔծ ու փոքր քաղաքներից ու գյուղերից։ Կենցաղային իրեր, չափիչ սարքեր, «Կռունկ» մակնիշի կիթառների նմուշներ... բոլորն էլ՝ արտադրված Հայաստանում։ Թանգարանի նմուշների կողքին կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական ﬔքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ։ Առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական ﬔքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։ Այստեղ նաև հայ ականավոր գիտնականների, գյուտարարների դիմապատկերներն են։ Արամ Սալաթյանը նշեց, որ թանգարանի ﬔծ մասը նվիրված է Հայաստանի ինժեներության փառավոր անցյալին: Որպեսզի պատկերն ամբողջական լինի, ﬕ փոքր անկյուն էլ այսօրվա ինժեներական ընկերություններին է հատկացվել։ Նախարար Վահան Մարտիրոսյանը թանգարանի այցելուների մատյանում գրառում կատարեց` խոստանալով մասնակցել նմուշների համալրմանը։
«Ինժեներական քաղաք» նախագիծը դեռ առջևում է։ Նախատեսվում է ստեղծել ﬕ էկոﬕջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կարարեն նոր գաղափարներ, իրենցից երիտասարդներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել և կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբաﬖ ամբողջ աշխարհում։ Ինժեներական քաղաքի կառուցման սպասումով տասնյակ ինժեներական ընկերություններ գործում են ՁԻՀ բիզնես կենտրոնում: ‹‹Այս փոքրիկ սենյակներում իրապես մեծ գործեր են կատարվում››, - ասում է Արամ Սալաթյանը:
Երիտասարդ, բայց արդեն փորձառու ինժեներները նախարարին պատﬔլ են իրագործած նախագծերի, տեխնոլոգիական նոր ﬕտուﬓերի վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին. 5G ցանցից ﬕնչև ինքնակառավարվող ﬔքենա ու արհեստական բանականություն։
Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ կիրառական գործածություն ունեն հայ ինժեներների մշակած լուծուﬓերը։ «Նեյշնլ ինսթրուﬔնթս» ընկերության համակարգային ինժեներ Ավագ Ծատուրյանը նախարարին ներկայացրեց ինքնակառավարվող ﬔքենայի աշխատանքի հայեցակարգն ու այդ ուղղությամբ իրենց առաջարկած լուծուﬓերը:
Սուրեն Էյրամջյանը նույնպես «Նեյշնլ Ինսթուﬔնթս»-ի ինժեներներից է, նա ներկայացրեց իր կատարած աշխատանքները, նշելով, որ իրենց նախագծերի հաճախորդները ընկերություններ են աշխարհի տարբեր ծայրերից։ Արտասահմանցի հաճախորդները գերակշռող են, սակայն երբեﬓ նախագծեր են իրականացնում նաև հայաստանյան շուկայի համար կամ գոնե փորձարկում արդեն պատրաստ արտադրանքները Հայաստանում։
«Olymp Enginеering» ընկերության տնօրեն Օրբել Սևոյանն, օրինակ, պատﬔլ է, որ իրենց նախագծած և արտադրած տվյալների գրանցիչը օգտագործվելու է եղանակի կանխատեսուﬓերի համար և արդեն փորձարկվել է Հայաստանում:
Արամ Սալաթյանի համոզմամբ՝ հայ ինժեներները քայլում են ժամանակին համընթաց, և իրենց մասնագիտական որակներով կարող են մրցել աշխարհի զարգացած երկրների մասնագետների հետ։ Սակայն նոր ինժեներներ կրթելու և պրոֆեսիոնալներին առաջ մղելու համար «Ինժեներական քաղաքը» կարող է ﬔծ քայլ առաջ լինել»։
https://armenpress.am/arm/news/904374/nakharar-vahan-martirosyann-aycelel-e-inzhenerakan-qaxaq.html


Նշվել է Հայաստանի ազգային օրը AstanaEXPO-2017 ցուցահանդեսում

17.08.2017

Օգոստոսի 16-ին, AstanaEXPO-2017 ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը: Հայկական տաղավարը և Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանակում:
Հայաստանի ազգային օրվա նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և Հայկական տաղավարի հանձնակատարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ղազախական մշակույթի գործիչներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ և բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խայիրովը Հայաստանի ազգային օրվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով նշել է`«Մենք հիանում ենք Հայաստանի գրական և գեղարվեստական ժառանգությունով: Սիրում ենք հայկական խոհանոցը, մեզ նաև մոտ է հայկական հումորը. հատուկ հիշատակման է արժանի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հիացնում է իր ձայնով: Մեր երկրների միջև գործող առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև Ղազախստանի քաղաքների և ձեր մայրաքաղաքի միջև իրականացվող ուղիղ չվերթները թույլ են տալիս քաղաքացիններին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների մշակույթների հետ: Ապագայի էներգիայի թեման շատ ակտուալ է ցանկացած երկրի համար: Միջազգային AstanaEXPO-2017 ցուցահանդեսի հարթակը հանդիսանում է ունիկալ հնարավորություն էներգետիկայի բնագավառում նորարար լուծումների ներկայացման և այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման համար: Եվ ես ուրախ եմ նշելու, որ Ղազախստանի համար, ինչպես նաև Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկան կարևոր ուղղություն է երկրի զարգացման համար»,-ավելացրել է նա:
Հայաստանը ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում և որպես առավել հեռանկարային ուղղություններ, դիտարկում է արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան:
Աստանա 2017 ցուցահանդեսում Հայաստանը ներկայանում է արևային էներգիայի զարգացման տեխնոլոգիայով:
Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն:ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը միջոցառման ընթացքում հանդես գալով ելույթով շեշտը դրել է երկրի զբոսաշրջային գրավչության վրա:
«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի միջև զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությունն առավել անհրաժեշտ է դառնում: Համագործակցությունը նոր ձևեր է ստանում և անցում է կատարում դեպի նոր, տրանսսահմանային և միջտարածաշրջանային շուկաներ: Զբոսաշրջությունը հանդիսանում է երկրի, ազգի մշակույթի և ավանդույթների հետ ծանոթանալու լավագույն միջոցը և հիմք է հանդիսանում մատաղ սերնդին մարդասիրության ոգով կրթելու համար: Հայաստանն ունի մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար. հյուրընկալություն, հարմարավետություն, անվտանգություն, պատմամշակութային արժեքներ - սրանք են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնաքարերը»,-նշել է նա:
Զ.Զեյթունցյանը նաև առաջարկել է զարգացնել համատեղ զբոսաշրջային ուղղությունները` նշելով, որ տրանսսահմանային զբոսաշրջային ուղղությունների ձևավորումը հնարավորություն կտա նոր աստիճանի բարձրացնել համագործակցությունը Հայաստանի և Ղազախստանի միջև:«Մեր երկրներն ունեն համագործակցության չօգտագործված հնարավորությունների մեծ ներուժ, իսկ մասնակցությունը «Աստանա էքսպո-2017» ցուցահանդեսին լավ հնարավորություն է նոր կապերի ստեղծման առումով»,-ավելացրել է նա:
Ազգային օրվա շրջանակներում Հայաստանի տաղավարում ներկայացվել են Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես, Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակներ, էքսկուրսիոն ծրագրեր, այցելուներին տրամադրվել են տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև hանձնվել նվերներ` «Պատրաստված է Հայաստանում»։
Տաղավարում հնչել է նաև հայկական երաժշտություն` «MiqayelVoskanyan & Friendsband» համույթի կատարմամբ: Հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական կոնյակ և գինի:
http://mineconomy.am/hy/664


Яндекс.Деньги. Հայաստանցիներն էլեկտրոնային գիրքը գերադասում են թղթայինից

04.08.2017

Հայաստանում օգտատերերն ավելի ակտիվորեն գնում են էլեկտրոնային գրքեր, քան դրանց թղթային տարբերակը:
Նման եզրակացության են եկել Яндекс.Деньги-ի վերլուծաբանները` ուսումնասիրելով հայաստանցիների կողմից Яндекс.Денги-ի եւ Яндекс.Касса-ի միջոցով ինտերնետ եւ սովորական գրախանութներում հունվարից հուլիս ժամանակահատվածում պլաստիկ քարտերով կատարված վճարումները:
Ուսումնասիրության համաձայն` էլեկտրոնային գիրք պատվիրածների թիվը 4 անգամ գերազանցել է թղթային տարբերակով գիրք գնողներին: Մինչդեռ գնումների թիվը երկու դեպքում էլ եղել է գրեթե նույնը:
«Էլեկտրոնային գրքերը գնալով ավելի տարածված են դառնում Հայաստանում: Այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով՝ նման գրքերի դիմաց մարդիկ 3 անգամ ավելի շատ են վճարել, քան 2016-ի միեւնույն ժամանակահատվածում: Մեկ գնորդի միջինում բաժին է ընկել 4 պատվեր: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը շատ ավելի փոքր էր եւ կազմում էր 1 պատվեր»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչ վերաբերում է թղթային տարբերակով գրքերին, ապա, համաձայն ուսումնասիրության, Հայաստանի բնակիչները գնալով ավելի են նախընտրում գիրք գնել ինտերնետում: Հունվար-հուլիսի տվյալներով՝ ինտերնետ խանութներում գրքի դիմաց վճարել են 11 անգամ ավելի հաճախ, քան սովորական գրախանութներում: Ինտերնետ խանութներում գնումներ կատարած յուրաքանչյուր անձի միջինում բաժին է ընկել 2 գնում, իսկ սովորական խանութում՝ 1 գնում:
Գրախանութներում հայաստանցիները մեկ այցի ժամանակ ծախսում են միջինում 5575 դրամ, իսկ ինտերնետ խանութներում՝ 8594 դրամ: Էլեկտրոնային գրախանութում ամենափոքր չեքը կազմել է 781 դրամ:
http://www.banks.am/am/news/newsfeed/14219


Կստեղծվի նոր համատեղ լաբորատորիա

01.08.2017

Oգոստոսի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ստորագրվեցփոխըմբռնման հուշագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև Միջուկային  և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին:
Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիան ստեղծվելու է ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի և ՀԱԷԿ-ի Արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիայի ռեսուրսների օգտագործմամբ` միջուկային ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության բնագավառներում իրականացվող գիտական և գիտակրթական աշխատանքների համատեղման, նշված բնագավառներում ՀՀ-ում կատարվող հետազոտությունների համակարգման, դրանց արդյունավետության ու միջազգային ճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով:
Լաբորատորիայի գործունության հիմնական ուղղությունները կլինեն միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննությունը, հսկողությունից կամ գործածությունից դուրս գտնվող ռադիոակտիվ աղբյուրների որոնումը, հայտնաբերումը և վնասազերծումը, ՀՀ-ում միջուկային էներգետիկայի հեռանկարային զարգացման գիտական և գիտատեխնիկական վերլուծությունը, հանրապետության տարածքում ռադիոակտիվ թափոնների վերամշակման և երկարաժամկետ պահման հետ կապված հարցերի միջազգային փորձի վերլուծությունը, միջուկային փորձաքննության միջազգային տեխնիկական աշխատանքային խմբի աշխատանքների մասնակցությունը և  այլն:
Լաբորատորիայի հիմնական խնդիրներից են միջուկային ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության բնագավառներում գիտական, գիտատեխնիկական և գիտակրթական ծրագրերի մշակումը և իրականացումը, ուսումնական ծրագրերի մշակումը և ներդրումը, գիտական և գիտակրթական դրամաշնորհային նախագծերի պատրաստումը և իրականացումը, գիտաժողովների, երիտասարդական դպրոցների և գիտական այլ միջոցառումների կազմակերպումը:
Լաբորատորիան գործելու է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, սակայն գիտական, գիտատեխնիկական և գիտակրթական գործունեություն իրականացնելու նպատակով լաբորատորիայի նյութատեխնիկական բազան հասանելի կլինի ՀՀ գիտական կազմակերպությունների ու բուհերի համար, այդ թվում` ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտական կազմակերպությունների, Երևանի պետական համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական  գիտահետազոտական ինստիտուտի:
Հուշագրի կնքման համար հիմք է հանդիսացել  2017 թվականի փետրվարի 22-ից 23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում միջուկային փորձաքննության հայաստանյան և ամերիկյան փորձագետների միջև կայացած հանդիպման արձանագրությունը:
http://scs.am/am/2459808066c6cf6233055735


Բազմակի օգտագործման հայկական առաջին նոթատետրն արդեն վաճառքում է

19.07.2017

Միկրոալիքային վառարանի կամ վարսահարդարիչի օգնությամբ նոթատետրում գրվածը ջնջելը և հաջորդ օրվանից աﬔն ինչ սկզբից սկսելն այլևս ֆանտաստիկա չէ։ «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ կայացավ EcoPad բազմակի օգտագործման հնարավորությամբ հայկական առաջին նոթատետրի շնորհանդեսը։ «Թի-Էս-Դի» ընկերության հիﬓադիր տնօրեն Վահան Շաքարյանը EcoPad-ի շնորհանդեսի ժամանակ նշեց, որ նոթատետրն ունի յուրօրինակ հատկություններ։ «Այս նոթատետրի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարել երիտասարդ հայ ինժեներներ՝ մոտ 4-6 աﬕս։ Շատ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել և հպարտ ենք այսօր ասել, որ ﬔր EcoPad-ը պատրաստված է վերամշակված թղթից»,- ասաց Շաքարյանը։ Նոթատետրը հնարավոր է օգտագործել ﬕ քանի անգամ՝ դնելով այն ﬕկրոալիքային վառարանի ﬔջ կամ չորացնելով վարսահարդարիչի օգնությամբ։ EcoPad-ը ﬕկրոալիքային վառարանում ﬔկ բաժակ ջրի հետ դնելուց 4 րոպե հետո այնտեղ արված բոլոր գրառուﬓերն անհետանում են և ունենում ենք բոլորովին նոր նոթատետր։ Վառարանում դնել կարելի է 10 անգամ, իսկ վարսահարդարիչով կրկնակի կարելի է օգտագործել։ EcoPad-ն իրեն կից ունի բջջային հավելված, որը հասանելի է և՛ Android, և՛ IOS բջջային օպերացիոն համակարգերի համար։ Այն հնարավորություն է տալիս նոթատետրում եղած ողջ ինֆորմացիան սքանավորել և պահպանել այդ համակարգի ﬔջ։ Նոթատետրը բաղկացած է 70 էջից և տրված է հատուկ կետիկավոր բաժանում, որպեսզի, թե՛ նկարողներին, թե՛ պարզապես գրառուﬓերի համար ավելի հասանելի լինի։ Նոթատետրի ամրակարն անվտանգ է ﬕկրոալիքային վառարանում դնելու համար, այն ստեղծված է հատուկ նյութից։ EcoPad-ն արժե 13.000 դրամ և իր հետ ունի նաև գրիչ, որի հետևի հատվածում կա ռետին։
https://armenpress.am/arm/news/899259/bazmaki-ogtagortsman-haykakan-arajin-notatetrn-arden-vatcharqum.html


Համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը 79-րդ տեղում է

14.07.2017

Այս տարի համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը 79-րդ տեղում է: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:
«Համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը սկսել է ներգրավվել 2005 թվականին. այդ ժամանակ ﬔր երկիրը գտնվում էր 81-րդ տեղում: 10 տարի անց Հայաստանը գտնվում էր 79-րդ տեղում: Այդ ընթացքում ցուցիչը ﬕ փոքր անկում էր ապրել, այնուհետեւ բարձրացել: Այսինքն, ըստ էության, 10 տարվա ընթացքում տատանուﬓերից հետո ﬔնք նույն տեղում ենք հայտնվել: Մրցունակությունը մրցավազք է, բնականաբար այլ երկրները եւս առաջընթաց են ապրում: Հայաստանն իր դիրքերը որոշ ուղղություններով բարելավել է, սակայն, ﬕեւնույն ժամանակ, այդ բարելավուﬓերը բավարար չեն եղել, որպեսզի ﬔնք կարողանանք ﬔր դիրքում դրական շարժ ունենալ: 2017 թվականին եւս Հայաստանը 79-րդ տեղում է գտնվում` երեք կետով առաջ անցնելով նախորդ տարվա հաﬔմատ», -ընդգծեց Հերգնյանը:
Նրա խոսքով` մրցունակության ցուցիչը գնահատելու համար հաշվի են առնվում 110 գործոն:
«Դրական տեղաշարժեր են արձանագրվել ինստիտուտների, շուկաների արդյունավետության, նորարարության եւ բիզնեսի կատարելագործման մակարդակով: Հիﬓական թերություններն էլ կապված են որոշ մակրոտնտեսական ցուցանիշների` պարտքի բեռի, կրթության որակի, կոﬔրցիալիզացիայի հետ կապված խնդիրների հետ»,- ասաց Հերգնյանը:
«Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերությունը հրապարակել է Հայաստանի ազգային մրցունակության վեցերորդ զեկույցը` «Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ﬔջ» խորագրով:
Զեկույցը համապարփակորեն լուսաբանում և վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկուﬓային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը և Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները:
https://armenpress.am/arm/news/898683/hamashkharhayin-mrcunakutyan-cucichum-hayastany-79-rd.html


 

Հայաստանում կհիմնվի գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ

14.07.2017

Հուլիսի 14-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին:
Նախարարը ողջունել է իտալական IDS ընկերության համագործակցությունը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հետ և հույս հայտնել, որ կլինեն նոր նախաձեռնություններ ևս։ Սուրեն Կարայանը վստահեցրել է հյուրերին, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը:
Նույն օրը նախարարությունում տեղի է ունեցել ասուլիս` նվիրված «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) և իտալական IDS ընկերության համագործակցությամբ Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելուն: Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն:
Փետրվարի 24-ին ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության միջև ստորագրված ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում  «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության և IDS ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:
Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում: IDS ընկերությունը կողմից նախատեսվում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում: Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում` ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն նշեց, որ սա հերթական ներդրումային ծրագիրն է, որը մեկնարկում է Հայաստանում և ավելացրեց.
«Շատ ուրախալի է, որ սա ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրում է, այլ նաև ներդրում է գիտահետազոտական ոլորտում, որը որ ապագայում լինելու է և հիմա էլ արդեն մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն է: Նոր մարտահրավերներ են կանգնած տնտեսության առջև, ավանդական արտադրությունները և տնտեսության առկա ճյուղերը պետք է վերազինվեն նոր տեխնոլոգիաներով, որպեսզի մենք կարողանանք բարձրացնել արտադրողականությունը արտադրությունում և ճյուղերում, կարողանանք առաջ մղել մեր տեղական արտադրանքը և ունենանք տնտեսական աճ: Մենք թիրախավորել ենք շատ մեծ ցուցանիշ, 40 տոկոս արտահանում ՀՆԱ-ի կապակցությամբ և այդ ցուցանիշին հասնելու համար հիմնական ուղղություններից մեկն էլ հենց գիտելիքահենք տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումն է»:
Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ:Հունիսին Հռոմում հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են բիզնես-ծրագրեր, կազմակերպվել են B2B հանդիպումներ: Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) ﬕջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Իսկ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ է նշանակել մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և գործարարներին դեպի Հայաստան ուղղորդելու առաքելությամբ:
«Իտալիայում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցչի, հայաստանյան TSD և իտալական IDS ընկերությունների հանդիպումից հետո սկսվեցին հիմնական աշխատանքները և արդունքն այս նոր ներդրումն է: Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջ ևս 50 ներկայացուցիչ նշանակել տարբեր երկրներում, որոնք զբաղվելու են Հայաստան նոր ներդրումներ բերելով»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս(Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման հիմնադրամին և Իտալիայում հիմնադրամի ներկայացուցչին` նշելով «Հիմնադրամի ակտիվ աշխատանքի շնորհիվ, Իտալիայում կայացած հանդիպումից հետո բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է միացնենք մեր երկու ընկերությունների ուժերը, որպեսզի ստեղծենք նոր գիտա-հետազոտական և արտադրական ուղղություն, հատկապես ֆորենզիկ ուղղության մասով: Սա բավակաանին ծանր, սակայն մեծ պոտենցիալ ունեցող, զարգացող ճյուղ է աշխարհում: Համոզված եմ, որ միացնելով մեր ուժերը մենք կհասնենք համաշխարհային շուկայում ֆորենզիկ բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ մեծ արդյունքների»:
Իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն իր խոսքում նշեց. «Մենք արդեն մի քանի ամիս է Հայաստանում ենք և փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Կարող եմ հաստատել, որ Հայաստանում կա բավական լավ հիմք գիտահետազոտական ոլորտում և Հայաստանի դերակատարումը աշխարհում բավականին մեծ է: Մենք ուզում ենք Հայաստանում ծրագրեր իրականացնել և ներդրումներ անել: Սկզբնական շրջանում ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվելու, փորձելու ենք գործունեություն ծավալել այլ ոլորտներում ևս»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Հայաստանի զարգացման հիմնադրամ
Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) ընկերություն
http://mineconomy.am/hy/636


Հայաստանը ձգտում է բարելավել դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքսում. հաստատվեց ﬕջոցառուﬓերի ծրագիրը

13.07.2017

ՀՀ կառավարությունը հաստատեց Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017- 2018 թթ. ﬕջոցառուﬓերի ծրագիրը, որը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարար Սուրեն Կարայանը: Նախարարը նշեց, որ 2016-2017 թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում (ԳՄԻ) Հայաստանը 4.1 ﬕավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նախորդ տարվա հաﬔմատ բարելավել է դիրքը 3 տեղով: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ՝ Վրաստանը) 6-րդն է: «ԳՄԻ ﬕջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները և վարկանիշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտեսական և ﬕկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող ﬕջավայրը: Ըստ 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի ﬕջոցով գնահատվում են երկրների ինստիտուտների և ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական ﬕջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, նորարարության և կատարելագործվածության գործոնները: Ինդեքսի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության 2/3-ը ձևավորվում է գործադիր հարցուﬓերի ﬕջոցով և ընդաﬔնը 1/3-ը` վիճակագրական տվյալների»,- «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը: Ըստ նրա, ինդեքսում երկրի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձևավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողﬔրը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50 տոկոս երկրներին: Առանձնացվել են նաև բացասական դինաﬕկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից: Նշված քայլերի արդյունքում ստացվել են 78 ցուցանիշ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա հաﬔմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել: Այդ ցուցանիշները խմբավորվում են թվով 10 ուղղություններում (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, առողջություն, բարձրագույն կրթություն և ուսուցում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատանքային շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, բիզնեսի կատարելագործվածություն, նորամուծություններ)։ «Բացահայտված թույլ կողﬔրի առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ ձևավորվել են համապատասխան ﬕջոցառուﬓերն ու գործողությունները, որոնք ուղղված են նշված ուղղություններով առաջընթաց ապահովելուն։ Միաժամանակ, ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաև արդեն իսկ իրականացվող և ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխուﬓերը մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկաների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով»,- ասաց Կարայանը։ Ծրագիրը ներառում է 36 ﬕջոցառում, որոնք կիրականացվեն 2017- 2018 թվականների ընթացքում։ 2018 թվականի ավարտին, այս ծրագրի իրագործման արդյունքների և Գլոբալ մրցունակության նոր զեկույցի գնահատականների հիման վրա կձևավորվի նոր ﬕջոցառուﬓերի ծրագիր։
https://armenpress.am/arm/news/898525/hayastany-dzgtum-e-barelavel-dirqy-global-C2A0mrcunakutyan.html


Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առաջին երկու տարիների արդյունքները

06.07.2017

Հուլիսի 6-ին Երևանում «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված դրական և բացասական կողմերը, ինտեգրման շրջանակներում հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման միտումները:
Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի Հանրապետության դեսպանությունների, բիզնեսի և գիտական համայնքի ներկայացուցիչներ:
«Անցած երկու տարիները ցույց տվեցին, որ նույնիսկ արտաքին տնտեսական ցնցումների և տարածաշրջանում նեգատիվ միտումների առկայության պարագայում, Հայաստանի Հանրապետության արտահանումն ավելացել է, ներմուծվող ապրանքների գները նվազել են: Սակայն ցանկացած վերջնական եզրակացություն Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքների մասին դեռ վաղ կլինի անել: Հիմնական ինտեգրացիոն ինստուտները գտնվում են ձևավորման գործընթացում, իսկ անդամ-պետությունների տնտեսական համակարգերը դեռևս չեն գտել կոոպերացիայի առավել օպտիմալ/նպատակային ձևը: Ներկա պահին հստակ երևում է, որ կա ինտեգրացիոն միավորման մեծ պոտենցիալ: Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների արդյունքները դժվար է բնութագրել, որպես միանշանակ հաջողություն, սակայն կարելի է վստահությամբ հայտարարել տնտեսական ինտեգրման և բարգավաճման ճանապարհին առաջին քայլերի մասին»,- նշեց Վաչե Գաբրիելյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշելով, որ Հայաստանը մշտապես ընդգծել է իր հետաքրքրվածությունը տարբեր կառույցներին ինտեգրվելու և համագործակցելու, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության Հայաստանի համար լայն հնարավորություններ է ստեղծում` ավելացրել է.
«Հայաստանի՝ ԵԱՏՄ երկամյա անդամակցության արդյունքում անդամ երկրների ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճել է: Մասնավորապես, ՀՀ–ի և ԵԱՏՄ անդամ միջև ապրանքաշրջանառությունն 2016 թվականին աճել է 15.3%-ով, այդ թվում` ՌԴ-ի հետ` 15,1%-ով, Բելառուսի Հանրապետության հետ 15.4%-ով, Ղազախստանի Հանրապետության հետ` 46,7%-ով, Ղրղզստանի Հանրապետության հետ 2.1 անգամ:
2016 թվականին Հայաստանից արտահանման ծավալները ռուսական շուկա աճել են 51.5 %-ով, ղազախական, ղրղզական և բելառուսական շուկա՝ մի քանի անգամ»:
Տատյանա Վալովայան, բացելով «Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցության առաջին արդյունքները» նիստը, ներկայացրեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության դրական արդյունքները, այդ թվում` արդյունաբերության զարգացման տեմպերի ուղղությամբ առաջատար լինելը, համախառն ներքին արդյունքի և Միության միասնական շուկա հայկական արտադրանքի մատակարարման ծավալների աճը:
«ՀՀ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016 թ.-ին աճել է 53%-ով»,- հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը:-«Երկիրը առաջատար է դարձել արդյունաբերական արտադրության աճի տեմպերով, ինչը նախորդ տարվա համեմատ 2016 թ.-ին կազմել է 6.7%»:
ՀՀ արտահանման աճը երրորդ երկրներ 2016 թ.-ին կազմել է 13%, իսկ բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմել է 12%` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միության շրջանակներում այս ցուցանիշը միջինում եղել է 8.8%: ԵԱՏՄ ներքին շուկա հայկական ապրանքների արտահանումը արտահանման ընդհանուր ծավալի մեջ աճել է 15.9%-ից մինչև 22%:
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալը Հայաստանի Հանրապետությունում աճել է 6.5%-ով, ինչը թույլ է տվել երկրին 2016 թ.-ին ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի` դեպի ԵԱՏՄ ներքին շուկա արտահանման ծավալները: 2014 թ.-ի ցուցանիշների համեմատ արտահանումն աճել է 6%-ով` կազմելով 260.7 մլն ԱՄՆ դոլար: Առավել մեծ աճ է գրանցվել մրգերի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների արտահանման մասով:
Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6.7%, իսկ 2017 թ.-ին առաջին եռամսյակի ընթացքում այդ ցուցանիշը աճել է 16.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Փոխադարձ առևտրի ծավալը 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.4%-ով` կազմելով 102.5 մլն ԱՄՆ դոլար` համապատասխանաբար 2014 թ.-ի մակարդակը գերազանցելով 49%-ով, իսկ 2015 թ.-ի մակարդակը` 3 անգամ:
ՀՀ-ն առաջատար դիրք է զբաղեցնում ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում ՀՆԱ աճի տեմպերով: Չնայած նրան, որ 2014 թ.-ից մինչև 2016 թ.-ը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն դրսևորում էր չափավոր զսպվածություն` պայմանավորված համաշխարհային տնտեսական անկայունությամբ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության, այնուհանդերձ 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի ՀՆԱ-ն գրանցել է 6.5% աճ:
Կլոր սեղանի շրջանակներում կայացած «Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը. նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» նիստի հիմնական թեմաներից էր տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման զարգացումը: Կարինե Մինասյանը` որպես վերոնշյալ բաժնի մոդերատոր, նշեց թվայնացման կարևորությունը: «Այն պետությունները, որոնք ակտիվ ներգրավված չեն վերափոխման գործընթացի մեջ, առաջիկա տարիների ընթացքում կարող են կորցնել իրենց մրցակցային առավելությունները: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը հսկայական քայլ է կատարել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Ոլորտի ծավալը 2010 թ.-ից ի վեր աճել է 4,3 անգամ, ինչը երկրի տնտեսության լավագույն ցուցանիշն է: Համաշխարհային շուկայում աշխատող IT ընկերությունների թիվը 2010 թ.-ից ի վեր աճել է 2.4 անգամ և կազմում է անելի քան 400»:
Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանի համար մրցունակության պահպանության և արտադրողականության բարձրացման համար հիմնական գրավականներից մեկը իրական հատվածի հնարավորությունների և ՏՏ հատվածի հնարավորություններ միավորումն է, որը մաքսիմալ կերպով ընդգրկված է համաշխարհային թվայնացման վերափոխման գործընթացներում:
Կարինե Մինասյանի խոսքերով` Հայաստանն էական առաջընթաց է գրանցել գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների (ջերմոցներ, ակվակուլտուրաների աճեցում) կիրառման ոլորտում: Ջերմոցային տնտեսություններին հատկացված մակերեսները 2010 թ.-ից աճել են 6 անգամ: Ընդ որում` դրանց մեծ մասը հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բերքատվության բարձր մակարդակ:
Հայաստանը նկատելի առաջընթաց է գրանցել նաև ԵԱՏՄ տարածքում ապրանքների հետագծելիության մասով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ապրանքների և ծառայությունների արտադրության - մատակարարման գործընթացները դարձնել առավել թափանցիկ` արդյունքում կրճատելով վերահսկիչ մարմինների և բիզնեսի փոխառնչությունը:
Կլոր սեղանի ընթացքում կատարված հիմնական եզրակացությունները, հանձնարարականները և առաջարկությունները նախատեսվում են օգտագործել «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» զեկույցի նախապատրաստման ընթացքում, որը ներկայացվելու է տարեվերջին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` որպես Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող վերազգային կարգավորող մարմին, սկսել է գործել 2012 թվականի փետրվարի 2-ին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմի մեջ ներառված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Հանձնաժողովի որոշումների կատարումը պարտադիր է Միության անդամ պետությունների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահը Տիգրան Սարգսյանն է:
2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միության շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, տնտեսության տարբեր ոլոտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը: Միության նպատակն է անդամ- պետությունների տնտեսական կայուն զարգացման համար պայմանների ապահովումը` բնակչության կենսամակարդակի բարձրացման, համակողմանի արդիականացման, ազգային տնտեսությունների կոոպերացման և մրցունակության բարձրացման միջոցով:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների նախագահները:
Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհուրդը Միության այն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Միության այն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների փոխվարչապետները:
Ամենամյա ռոտացիայի համաձայն` 2017 թվականին Միության մարմիններում նախագահում է Ղրղզստանի Հանրապետությունը: Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանդիսանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահը:
http://www.mineconomy.am/hy/622


Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն Սուրեն Կարայանը հանդիպել է ՄԱԱԶԿ-ի ներկայացուցիչների հետ

04.07.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 4-ին ընդունել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անիտա Տրավաինիին և կոշիկի արտադրության և որակի գծով միջազգային փորձագետ Ջորջո Գադինային՝ քննարկելու ծրագրի իրականացման ընթացքը և կազմակերպության հետ համագործակցությունը։
«Շնորհակալ ենք Ձեզ մեր հայաստանյան թիմին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Մենք տեսնում ենք Կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու այս ոլորտը»,-
նշել է Անիտա Տրավաինին։ Խմբի ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումների աճում են։ Նա ընդգծել է, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է նաև համատեղ ուժերով խթանել որակյալ կադրերի ապահովմանը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրով նախատեսվող ուսումնական կենտրոնի բացման աշխատանքներին, որը կստեղծվի պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա։ Կենտրոնը կմատուցի նաև  հագուստի և կոշիկի արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման հմտությունների զարգացման ծառայություններ։
Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն այժմ քննարկում է թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության գործիքակազմի ընդլայնման հնարավորությունները և առաջարկել մասնակցել քննարկումներին։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջազգային փորձագետների հետ քննարկել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի առանձին ճյուղերի զարգացման հնարավորությունները` գորգեգործություն, մանածագործություն, կաշվի արտադրություն, կոշկագործություն։
«Հայաստանում կան այն բոլոր նախադրյալները և անհրաժեշտ ներուժը, որը մենք ստեղծենք եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք։ Պետք է մեկտեղենք մեր ջանքերը ոլորտը շեշտակիորեն զարգացնելու համար»,- ասել է Սուրեն Կարայանը:
http://www.mineconomy.am/hy/620


«633 ընկերություն 10 միլիոն եվրոյի մաքսատուրք չի վճարել». ինչ նոր համակարգի է միանում Հայաստանը

03.07.2017

Եվրոպական միությունը ներդրել է մի համակարգ, ըստ որի՝ Հայաստանից դեպի ԵՄ տարածք մինչև վեց հազար եվրոյի ապրանք արտահանելու դեպքում ծագման սերտիֆիկատ ունենալու կարիք չի լինի։
Այս համատեքստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների օրակարգում, երեք կարևոր դրույթ է առանձնացնում, որոնց շարքում առաջինը հենց «GSP+» համակարգն է, որը ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվում է միակողմանիորեն։
Փոխնախարարը չի կիսում հայաստանյան փորձագետների այն տեսակետները, որ հայաստանյան շատ քիչ թվով ընկերություններ են օգտվում ընձեռված այս հնարավորությունից, քանի որ, ըստ նրանց՝ այն լայն տարածում չունի մեզանում և արտահանողների շրջանում կա իրազեկվածության ցածր մակարդակ։
«Այն Հայաստանում գործում է արդեն մի քանի տարի և այս ժամանակահատվածում մենք բավականին աշխատանքներ ենք տարել, որպեսզի դրա վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը հայ գործարարների շրջանակում բարձրանա և ավելի մեծ թվով կազմակերպություններ դրանից օգտվեն։
ԵՄ տարբեր երկրներ ներմուծելու ժամանակ մենք «GSP+» և «MFN» ռեժիմների միջոցով Հայաստանի համար ապահովում ենք ավելի քան 9000 անուն ապրանքի մասով զրոյական մաքսատուրք, որից մոտ 6200 անուն ապրանքի դեպքում հենց «GSP+» համակարգի շնորհիվ է մաքսատուրքը զրոյանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փոխնախարարն ու միևնույն ժամանակ ներկայացրեց նաև այս մասով ԵՄ վիճակագրական տվյալները, համաձայն որի՝ 2016թ-ին Հայաստանից ԵՄ ներմուծվել է շուրջ 41 % հանքահումքային արտադրանք, 38 % ալյումինե նրբաթիթեղ, 17% թեթև արդյունաբերության արտադրանք (տեքստիլ, կոշիկ, կաշվեղեն), ինչպես նաև սնունդ, վերամշակված սնունդ և այլ ապրանքային խմբեր։
Գարեգին Մելքոնյանի տեղեկացմամբ՝ 2016թ-ին «GSP+» համակարգից փաստացի օգտվել է 633 կազմակերպություն կամ տոկոսային հարաբերակցությամբ՝ դեպի ԵՄ այս համակարգով ընդհանուր ներմուծման մեջ 82%-ն է սա կազմում, ինչը նրա գնահատմամբ՝ բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։ Վստահեցնում է՝ վերջին տարիներին թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա բոլոր բիզնես համաժողովների ժամանակ բարձրաձայնվել է այս համակարգի առկայության մասին՝ նպատակ ունենալով բարձրացնել գործարարների տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին ցույց տալ, թե ինչ արտոնություններից նրանք կարող են օգտվել, ինչն իր հերթին ավելացնում է երկրի՝ տվյալ դեպքում Հայաստանի գրավչությունը, քանզի ներդրողներին առաջնահերթ հետաքրքրում են հենց արտահանման շուկաները։
Երկրորդ համակարգը ըստ Մելքոնյանի՝ «Export helpdesk» էլեկտրոնային հարթակն է, որը որևէ ապրանքի մաքսային կոդի մուտքագրման դեպքում ծավալուն տեղեկատվություն է ներկայացնում դրա մաքսատուրքերի դրույքաչափի վերաբերյալ՝ ինչ տարիֆ էր նախկինում, ինչպիսին է այն դարձել «GSP+»-ի շնորհիվ, ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ունենալ այդ ամեն ինչից օգտվելու համար և այլն, որը նույնպես առանց որևէ վճարի հասանելի է գործարարների համար։
«Ես առաջարկում եմ մեր գործարարներին՝ մինչև արտահանման գործարքներ իրականացնելը նախապես ճշտեն, թե իրենց ապրանքների մասով ինչ կանոնակարգումներ կան, որպեսզի մաքսազերծման աշխատանքներ իրականացնելիս լինեն տեղեկացված և գործընթացներն իրենց համար լինեն ավելի կանխատեսելի»,- նկատեց նա։
Երրորդ կարևոր գործիքներից մեկը «Ռեքս» համակարգն է, որը այս օրերին ամենաթարմ և նոր ավելացվող համակարգերից մեկն է, որի շահառուների ցանկում Հայաստանը կհայտնվի 2018թ-ի հունվարից։ Այս համակարգը տեղական արտահանող կազմակերպությանը թույլ է տալու մեկ անգամ գրանցվելով այնտեղ՝ հետագա ժամանակաշրջանի համար անկախ արտահանման գործարքների քանակից մինչև 6000 եվրո արժողությամբ ապրանք արտահանելու դեպքում չունենալ ծագման սերտիֆիկատ և դրանով հանդերձ օգտվել «GSP+»-ի ընձեռած հնարավորություններից։
Հարկ ենք համարում նշել, սակայն, որ բազմաթիվ հայաստանյան տնտեսագետներ խոսելով այս համակարգերի մասին՝ կարևորում են նաև այն հանգամանքը, որ համակարգից օգտվող այդ քիչ քանակությամբ ընկերությունները մեծամասշտաբ ընկերություններ չեն։ Որպես չօգտվելու պատճառ հիմնականում նշում են ֆինանսական բարդությունները և ներդրումներ չիրականացվելու հանգամանքը։ Իսկ խոշոր ընկերությունները, ըստ նրանց, հետաքրքրված չեն այս համակարգով և որպես արտահանման հիմնական ուղղություն նախընտրում են ռուսական շուկան, որտեղ մրցակցային պահանջներն այդքան էլ բարձր չեն և որակի առումով գուցեև կաղում են։ Փոխնախարարը հակադարձում է․
«Եթե կազմակերպությունը կարողանում է ձևավորել արտադրանք, որը ցանկանում է արտահանել և որակական մասով բավարարում է որոշակի նորմերի, որ կարող է վաճառվել եվրոպական շուկայում, ապա այստեղ «GSP+»-ից օգտվելը ներդրումների խնդրի հետ չի առնչվում, «GSP+»-ից օգտվելու համար ներդրման կարիք չկա։ Այլ հարց է, որ ներդրման կարիք, իհարկե, կա բավարար չափի արտադրանք ստանալու համար։ Ինչ վերաբերում է խոշոր ընկերություններին, ապա հավաստիացնում եմ, որ ցուցակում կան նաև շատ խոշոր ընկերություններ, օրինակ, հանքահումքային ոլորտի, լեռնամետալուրգիայի ոլորտի ընկերություններ և դրանց կողքին կտեսնեք շատ փոքր ու միջին ընկերություններ, որոնք ստեղծել են արտադրանք, կարողացել են արտահանել և վաճառել ԵՄ-ում»։
«Սպայկա» կամ նմանատիպ այլ խոշոր ընկերություններ արդյո՞ք օգտվում են այս համակարգից»,- հետաքրքրվեցինք Գարեգին Մելքոնյանից։
«Չեմ կարող ասել։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ սրա մասին հնարավորինս մեծ թվով ընկերություններ լինեն տեղեկացված և այդ հնարավորությունը հասանելի լինի բոլորին, մնացածն արդեն շուկայի խնդիր է»,- ի պատասխան ասաց նա։
Վերջինիս խոսքերով՝ 2012թ-ից գործում է «GSP+»-ի նորացված համակարգը, որն ամբողջովին տարբերվում է նախկինում գործող համանուն համակարգի սկզբունքներից։
«Եվրոպական կարգավորումներով նախկին «GSP+»-ը, որը տարիներ ի վեր գործում էր՝ միանգամայն այլ էր։ Նրանք 2010- 2011թթ-ին ամբողջ կարգավորման դաշտը փոխեցին՝ նշելով, որ ովքեր ուզում են հայտնվել նորացված համակարգում, պետք է նորից հայտ ներկայացնեն, քանի որ ավտոմատ կերպով չեն կարող շարունակել։ Մենք նորից դիմեցինք այդ ժամանակ, մտանք նորացված համակարգ և այս նորացված համակարգում երկրներն անհամեմատ քչացան, որովհետև դա ավելի բարդեցված է։ 2016թ-ին այս 633 ընկերությունները, որոնք օգտվել են «GSP+»-ից ԵՄ երկրներ արտահանելու համար, այս համակարգի շնորհիվ իրենց ապրանքը ներմուծման ժամանակ հայտարարագրելիս բոլորը միասին վերցրած չեն վճարել մոտավորապես տասը միլիոն եվրոյի մաքսատուրք, այսինքն՝ եթե այս համակարգը չլիներ, ապա նրանք որպես մաքսատուրք լրացուցիչ պետք է վճարեին այդ 10 միլիոն եվրոյի չափով գումարը։ Սա նշանակում է, որ այդքան գումար այդ ընկերությունները կարողացել են տնտեսել և այդքան գումարի չափով բարձրացնել իրենց ապրանքի մրցակցությունը եվրոպական շուկայում և այդ տնտեսած գումարները ծախսել իրենց բիզնեսի զարգացման վրա»,- շեշտեց Մելքոնյանը։
http://www.1in.am/2167919.html


National Instruments-ի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները

28.06.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունիսի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆրենսիս Գրիֆիթսը, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի և Աֆրիկայի երկրներում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով փոխնախագահ Ռոբերտ Մորթոնը, «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ»-ի տնօրեն Արամ Սալաթյանը:
«ՀՀ կառավարությունը «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ ունի համագործակցության հաջող փորձ։ Կարող եմ մատնանշել ընկերության հետ համատեղ Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանում հիմնված և ներկայումս հաջողությամբ գործող Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ում ճարտարագիտության ոլորտի զարգացման գործում»,- նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, ինովացիոն ոլորտի զարգացումն ու թվայնացումը կարևոր նախադրյալ են Հայաստանի տնտեսության զարգացման համար․ «Այս տեսանկյունից մեծապես կարևորվում է տնտեսության տարբեր ճյուղերում ինովացիոն տեխնոլոգիաների լայն կիրառումը։ Միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ արդեն իսկ մեկնարկել են ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները, և այս համատեքստում շատ կարևոր է նաև «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ համագործակցությունը»,- ասել է Տարասյանը: Նշվել է, որ ներկայումս իրականացվում են Ջրվեժում ինժեներական քաղաքի հիմնման աշխատանքները, և նշված ծրագրում ևս ՀՀ կառավարությունը կարևորում է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ փոխշահավետ համագործակցությունը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ շարունակական համագործակցությանը, մասնավորապես, քննարկվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ հենքի վրա համատեղ նոր ծրագրերի իրականացման և կրթական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունը:
«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել քննարկելու համատեղ նոր նախաձեռնություններ, ինչպես նաև իրենց մասնակցությունն ունենալու վերոնշյալ ծրագրերին: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ կատարած շրջայցի ընթացքում տպավորված են ծրագրի հաջող իրականացմամբ և տեխնոլոգիական ոլորտի հայ ուսանողների ու մասնագետների բարձր պատրաստվածությամբ, ինչը կարևոր նախադրյալ է ճարտարագիտության ոլորտի զարգացման համար:
http://mineconomy.am/hy/612


Հայկական Volterman գերհզոր դրամապամանակը մի քանի ժամում ավելի քան 20 հազար դոլար է հավաքել «քրաուդֆանդինգի» միջոցով

28.06.2017

Հայկական ստարտափը՝ «Volterman» դրամապանակը, տպավորիչ արդյունք է ցույց տվել  դրամահավաքի (crowddunding) համար նախատեսված indiegogo.com հարթակում։
«Volterman»-ը սովորական դրամապանակ չէ։ Այն ունի տպավորիչ հնարավորություններ՝ հեռախոսը գտնելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, որը թույլ է տալիս տեսնել՝ որտեղ է գտնվում դրամապանակը, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, WIFI ինտերնետ տարածելու հնարավորություն և «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսն ու դրամապանակն իրարից հեռանում են, ապա տերը ազդանշան է ստանում։ Սա գործնականում բացառում է հեռախոսը կամ դրամապանակը որևէ տեղ մոռանալու հավանականությունը։
Ամեն ինչ սկսել է 2014 թվականի հունվարին, երբ Ազատ Թովմասյանը կորցրել է դրամապանակը։ Մարտին նա արդեն սկսել է մտածել «չկորչող» դրամապանակ ստեղծելու մասին։ Հետո ստեղծվել է նախատիպը, տեղի են ունեցել փորձարկումներ, մշակվել է դիզայնը, իրականացվել է բրենդինգ, ստեղծվել է մոբայլ հավելվածը։
Սերիական արտադրություն սկսելու համար մտահաղացման հեղինակները որոշել են դիմել crowdfunding-ի։ Այսինքն՝ նախնական անհրաժեշտ միջոցները հավաքել նվիրատվությունների միջոցով։ Մարդիկ, որոնց այս նախագիծը դուր է գալիս և ցանկանում են ապագայում այդ ապրանքը գնելու հնարավորություն ունենալ, կարող են օնլայն տարբերակով աջակցել նախագծին՝ գումար նվիրաբերել։
Crowdfunding-ն իրականացնելու համար նախագծի հեղինակները դիմել են Global.am կազմակերպությանը։
«Volterman»-ի դրամահավաքը indiegogo.com հարթակում մեկնարկել է երեկ երեկոյան, և այս պահի դրությամբ՝ 10 ժամվա ընթացքում, արդեն հավաքվել է 20.5 հազար դոլար։ Նվիրատվություններ կատարել են 220 հոգի, որոնց թվում շատ են օտարազգիները։
Crowdfunding-ից ստացված գումարը ներդրվելու է արտադրության մեջ։ Նախագծի հեղինակները հույս ունեն արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամապանակն առաքել աշխարհով մեկ։ Դրանից հետո մտնել մանրածախ շուկա՝ կապ պահելով խոշոր ցանցերի հետ, իսկ հաջորդ տարի անցնել մյուս ապրանքների ստեղծմանը՝ կանանց համար դրամապանակ, ուսապարկ, ճամպրուկ և այլն։
http://b4b.am/archives/news/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-volterman-%D5%A3%D5%A5%D6%80%D5%B0%D5%A6%D5%B8%D6%80-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B4%D5%AB-%D6%84


SolarOn. Հայաստանում բացվում է արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը

27.06.2017

Ամենաարևային երկրում արևային էլեկտրաէներգիան այժմ ավելի հասանելի կդառնա: Հայաստանում մեկնարկել է արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը:
Հունիսի 29-ին Երևանում տեղի կունենա SolarOn-ի՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացումը: Ընկերությունը աշխատում է տեստային ռեժիմում այս տարվա գարնանից և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր: Արևային փոքր էլեկտրական կայան տեղակայվել է նույնիսկ Երևանի կենտրոնում գտնվող բնակելի բարձրահարկ շենքի տանիքին:
Հայաստանի արևային ներուժը, ըստ NASA-ի տվյալների, ամենաբարձրներից մեկն է տարածաշրջանում և կազմում է տարեկան 1760-1800 կՎտժ /մ²: Այս պայմանները բավարար են արևային էներգիայի արտադրության բարձր մակարդակ ապահովելու համար և 5-7 տարիների ընթացքում արևային կայանի տեղադրման ծախսերի ետգնման համար: Սա նշանակում է, որ 30 տարի վահանակների շահագործման ժամկետի պայմաններում մինի-կայանի սեփականատերը գրեթե 25 տարի չի վճարի ոչ մի դրամ օգտագործված էլեկտրաէներգիայի համար:
Ինչպես նշեց SolarOn-ի հիմնադիր Արթուր Ալավերդյանը, արևային էներգետիկայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ կարող է լուծել էներգետիկ կախվածության խնդիրը և զրոյացնել սպառողների էլեկտրաէներգիայի ծախսերը:
«Ես, որպես գիտնական և գործարար, իմ առաքելությունը Հայաստանի զարգացման գործում տեսնում եմ բարձր տեխնոլոգիաների ներգրավման և ներդրման մեջ, հատկապես այնպիսի տեխնոլոգիաների, որոնք լուծում են առավել սուր խնդիրներ յուրաքանչյուր քաղաքացու, բիզնեսի և Հայաստանի համար: Համոզված եմ, որ SolarOn-ը կդառնա արդյունաբերության զարգացման խթան, և մեր փորձը օրինակ կծառայի շատ այլ ներդրողների համար», - ասաց Արթուր Ալավերդյանը:
SolarOn-ի սկզբնական ներդրումները կազմում են մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Սակայն, ինչպես տեղեկացնում է ներդրողը, շուկայի կայացման հետ ներդրումների ծավալը կաճի մի քանի անգամ, դրա հետ մեկտեղ աստիճանաբար կնվազի Հայաստանում արտադրվող արևային վահանակների արժեքը: Այսօր, 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլէկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազար դոլար:
Ըստ SolarOn-ի հիմնադրի, տեղական բանկերն արդեն ներքաշվել են նախագծի մեջ արդյունաբերական պատվիրատուների համար լիզինգի տրամադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկավորման առաջարկով: Սակայն, արևային վահանակներ արտադրողը միայն հայկական շուկայում կանգ առնել չի պատրաստվում: Ընկերությունը նախատեսում է կարճ ժամկետում հայկական ապրանքանիշը դուրս բերել հարևան երկրներ և Եվրոպա:
Արթուր Ալավերդյան. գիտնական-ֆիզիկոս, ձեռնարկատեր, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ընկերությունների հիմնադիր. SolarOn ընկերության հիմնադիր, FAST հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology) համահիմնադիր:
SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող ընկերություն. Ընկերությունը, գտնվում է ք. Երևան, Արշակունյաց պող. 25/1 հասցեում: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրոական ծանրաբեռնվածության դեպքում՝  50 մարդ:
Արևային էլեկտրական կայանը մի համակարգ է, որը թույլ է տալիս արևային էներգիան փոխակերպել էլեկտրականի և օգտագործել կենցաղային և արդյունաբերական նպատակներով: Կայանը ներառում է արևային վահանակներ, փոխակերպիչ և տեղադրման համար անհրաժեշտ մետաղական դետալներ:
https://b24.am/business/66686.html


«Ֆիլիպ Մորիս»-ի հայաստանյան կենտրոնը կգործի Ինժեներական քաղաքում

26.06.2016

«Ֆիլիպ Մորիս»-ի կողմից Հայաստանում բացվելիք ինովացիոն կենտրոնն իր տեսակով նոր և եզակի է լինելու, իսկ մոդելը հետագայում հնարավոր է օգտագործվի այլ երկրներում՝ գիտական կենտրոններ ձևավորելու նպատակով:
Այս մասին հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի շրջանակում Banks.am-ին տեղեկացրել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնը հիմնվելու է Բագրևանդի (Ջրվեժ) Ինժեներական քաղաքում, որի ամբողջական գործարկումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:
«Ընկերության ամբողջ գիտական հետազոտությունները ներկայում իրականացվում են «Ֆիլիպ Մորիս»-ի՝ Շվեյցարիայի և Սինգապուրի կենտրոններում: Հայաստանում բացվելիք կենտրոնը երրորդն է լինելու աշխարհում: Մարտին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որի շրջանակում նախատեսվում է «Ֆիլիպ Մորիս»-ի ինովացիոն կենտրոնի ստեղծում՝ հայաստանյան գիտական կենտրոնների հետ համատեղ: Խոսքը տարբեր ոլորտներում խոր գիտական հետազոտությունների մասին է՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, ինժեներություն, թերմոդինամիկա և այլն: Ընտրված են ոլորտներ, որտեղ Հայաստանը կկատարի բեկումնային հետազոտություններ»,- նշել է Վահե Դանիելյանը:
«Ֆիլիպ Մորիս»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ապագայում այդ գիտական ուղղությունների հիման վրա կհիմնվի R&D (Research and Development) կենտրոն:
«Այդ կենտրոնում կմշակվեն լուծումներ՝ պատվիրված «Ֆիլիպ Մորիս»-ի R&D կենտրոնների կողմից և ոչ միայն: Նախատեսվում է, որ շվեյցարական հետազոտական կենտրոնի աշխատանքների որոշակի մասը, ինչպես նաեւ ուղղություններ, որոնք այնտեղ դեռ չեն մշակվում, կիրականացվեն հայաստանյան կենտրոնում: Խոսքը մի քանի ամսվա, առավելագույնը մեկ տարվա մասին է: Արդեն կա ոչ միայն ստորագրված փաստաթուղթ, այլև կայացած համագործակցություն «Ֆիլիպ Մորիս»-ի, հանրության և ՀՀ կառավարության միջև, որի շրջանակում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կղեկավարի ինովացիոն կենտրոնի բացման աշխատանքները»,- նշել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով կառավարիչը:
Վահե Դանիելյանն ընդգծել է, որ ծրագրի բյուջեն ներկա փուլում հստակ չէ և պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ լուծվող խնդիրների, իրականացվող նախագծերի քանակով և մասշտաբով:
http://www.banks.am/am/news/newsfeed/14020


Հայաստանի տնտեսությունը փաստացի զգացել է ԵԱՏՄ առավելությունները

25.06.2017

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ԵԱՏՄ-ին միանալուց 2 տարի անց Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշների մասին:
Արդեն ավելի քան 2 տարի է` Հայաստանը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է: Տարբեր պաշտոնյաների վերլուծությունների ու կանխատեսումների համաձայն՝ այս անդամակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսական աճին: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը թվերով ու փաստերով է ապացուցում ասվածը: Փոխնախարարի հետ զրուցել է Գոհար Սարգսյանը: -Դեռևս 2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան ասաց, որ 2016 թվականից Հայաստանի տնտեսությունը կզգա ԵԱՏՄ առավելությունները։ Մենք զգացի՞նք, թե ոչ, ներկայացրեք շոշափելի թվերով։ — Մեզ համար ամենակարևորն արտահանումն է։ Փաստացի, այո, մեր տնտեսությունը զգացել է ԵԱՏՄ առավելությունները։ 2016 թվականին մեր արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է մոտ 65 տոկոսով։ Միտումը շարունակվում է նաև 2017 թվականին։ Արդեն 3 ամիսների տվյալներով` մենք ունենք արտահանման 38 տոկոս աճ։ Մեզ համար կարևոր խնդիրներից մեկն է շարունակական աշխատանքը, որով ԵԱՏՄ երկրներից ներդրումներ կներգրավենք Հայաստան։ Ծրագրեր կան, և մենք հույս ունենք նաև այս տարի ներդրումների աճի մասով արդյունքներ գրանցել։ Այսինքն` թվերը վկայում են, որ միության անդամ դառնալն ու մեր շուկայի տարողունակությունը 3 միլիոնից մինչև 180 միլիոն մեծացնելը կարևոր քայլեր էին, որոնք իրականացվեցին։ Տեղական բիզնեսի ներկայացուցիչները արտերկրի իրենց գործընկերների հետ կարողանում են ներդրումային ծրագրեր մշակել, որոնք ուղղորդված են դեպի մեծ, տարողունակ շուկա։
-Պարոն Ազիզյան, մի բան է, թե ինչքան մեծ շուկա է բացվում մեր առջև, բոլորովին այլ բան` մեր ներուժը։ Որքանո՞վ է մեր ներուժը բավարարում, որպեսզի ինտեգրվենք այդ գործընթացին։
— Տնտեսական առումով ներուժը ձևավորվում է՝ հաշվի առնելով, թե դու ինչ շուկայում ես վաճառում քո ապրանքը։ Երբ օտարերկրյա կամ տեղական ներդրողը տեսնում է, որ, կատարելով ներդրում, մեծացնելով իր արտադրությունը, ունի շուկա, որտեղ կարող է վաճառել իր ապրանքը, սա արդեն իսկ մեծ հնարավորություն է նրա համար: Այս դեպքում այդ ներդրողներն ունենում են ազատ մուտքի հնարավորություն առանց տարիֆային և ոչ տարիֆային կարգավորումների։ Հենց արտահանման թվերը ցույց են տալիս, որ կարճ ժամկետում մեր բիզնեսը նաև պետության աջակցությամբ կարողացավ մեծ քայլերով գնալ առաջ դեպի շուկա։ Դա չի նշանակում, որ մեր արտահանման աճի միակ ուղղվածությունը ԵԱՏՄ շուկան է։ Իհարկե, աճի ցուցանիշներն այդտեղ բավականին մեծ են, բայց մենք աճի ցուցանիշներ ունենք նաև աշխարհի մյուս երկրներում։ Սա ենթադրում է, որ, ունենալով ԵԱՏՄ շուկա մտնելու հնարավորություններ, թողարկելով ավելի շատ արտադրանք, օգտագործելով ձեռնարկությունների պոտենցիալը հնարավորինս մեծ մակարդակով, հստակ է, որ ներդրողների վարչական կամ հաստատուն ծախսերը նվազում են, և նրանց ապրանքը նաև մրցունակ է դառնում այլ շուկաներում ներկայացնելու համար։ ԵԱՏՄ շուկայում շատ մեծ գովազդային կամ մարքեթինգային աշխատանքներ պետք չէին, այս շուկաներում ծանոթ են հայկական ապրանքներին, մեր որակին, և այդ շուկաներում կան հայկական ապրանքների օգտագործման ավանդույթներ։ -Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մարքեթինգային քայլերը կարևոր չեն, չէ՞ որ հայկական որոշ ապրանքատեսակներ որակի առումով զիջում են հարևան երկրների արտադրանքին։ — Հայկական ապրանքները, որոնք մրցունակ են ԵԱՏՄ շուկայում, արտահանվում են ամբողջությամբ։ Խնդիրն այն է, որ մենք կարողանանք մեծ քանակությամբ և նաև բարձր որակով ապրանքներ արտադրել, որոնք հնարավոր կլինի արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Այսօր արդեն ներդրումներ են կատարվում մեր երկրում, և այդ ներդրումներն իրականացնում են ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան ներդրողները:
https://armeniasputnik.am/exclusive/20170625/7747014/armenia-eatm-hovhannes-azizyan.html


TSD-ն կաջակցի ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը

23.06.2017

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
TSD-ում նշել են, որ հուշագրով նախատեսվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված ՏՏ և նորարարական ծրագրերի մշակում, համակարգում, աջակցում ու իրականացում:
«Անչափ ուրախ եմ, որ մեր բարիդրացիական հարաբերություններն ի վերջո հանգեցրին այսպիսի համագործակցության»,- ասել է TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:
«Շատ լավ է, որ վերջապես գտանք ընդհանուր հետաքրքրություն, որը կարող է բերել հետաքրքիր արդյունքի: Սա առաջին քայլն է. մաղթում եմ մեզ բարի ճանապարհ»,- նշել է Արմեն Մելկիկյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել տեխնիկական և լաբորատոր միջոցներ, ծրագրային և այլ տեխնոլոգիաներ, լուծումներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ և հմտություններ՝ իրենց հնարավորությունների և փորձի կիրառմամբ:
http://www.banks.am/am/news/newsfeed/14007


Նորագավիթում կառուցվում է բորբոսով պանրի գործարան՝ կստեղծվի 1300 աշխատատեղ

23.06.2017

Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին:
Ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի: Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 1300 մշտական աշխատատեղ, կընդլայնվի արտադրությունը, որը կնպաստի միջազգային շուկա արտահանման ծավալների ավելացմանը:
https://b24.am/business/66653.html


«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից

15.06.2017

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, ինդեքսում Հայաստանը ցածր և ﬕջին եկամուտ ունեցող երկրների խմբում աﬔնաարդյունավետ 20 երկրների շարքում է: Բացի այդ, ﬔր երկիրը Սլովենիայի, Բահրեյնի, Լյուքսեմբուրգի ու Բելգիայի հետ գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության աճ ունեցող լավագույն հինգ երկրներից է: Հայաստանի հարևաններ Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 82-րդ և Թուրքիան՝ 43-րդ: Ինդեքսը գլխավորում են Շվեյցարիան, Շվեդիան և Նիդերլանդները: Այս երկրներին հաջորդում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Դանիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և Իռլանդիան:
https://armenpress.am/arm/news/895042/inovacianeri-global-indeqs-2017-um-hayastann-araj-e-ancel.html


ԴիջիԹեքին Ucom-ը և PicsArt-ը խոսել են Հայաստանում արհեստական բանականության զարգացման խիստ անհրաժեշտության մասին

12.06.2017

Հոբելյանական՝ 10- րդ ԴիջիԹեք բիզնես ֆորուﬕ ընթացքում հունիսի 9-10 կայացած հայկական Ucom և PicsArt ընկերությունները կլոր-սեղան քննարկում նախաձեռնեցին «Արհեստական բանականության զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում» թեմայով։ Ծավալված զրույցի ընթացքում մասնակիցներն անդրադարձան համաշխարհային աﬔնաթրենդային թեմային այն տեսանկյունից, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը դեռևս սաղﬓային վիճակում է։ Մտքեր հնչեցին, որ ոլորտի մասնագետներ նախապատրաստող ԲՈՒՀ-երում ﬔքենայական ուսուցմանը զուգընթաց անհրաժեշտ է անպայման հրավիրել այնպիսի մասնագետների, ովքեր ոչ ﬕայն ունակ են տեսական գիտելիքներ փոխանցել, այլև նպաստել ուսանողների շրջանում գործնական հմտությունների ձևավորմանը։ Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:
«Ucom-ի հետ համատեղ կիսվեցինք PicsArt-ի փորձով: PicsArt-ն արհեստական բանականության և ﬔքենայական ուսուցման ոլորտում արդեն ﬔծ փորձ է ձեռք բերել: Հանդիպման շրջանակում քննարկեցինք, թե ինչպես զարգացնել եւ Հայաստանը մրցունակ դարձնել այս ոլորտում, ինչպիսի կադրեր ապահովել և ինչ թրեյինգներ ու ուսուցողական ﬕջոցառուﬓեր իրականացել», - նշեց PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական և գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:
Կրթական բացն այս պահին յուրաքանչյուր ընկերություն իր ձևով է լրացնում։ Ucom-ը և PicsArt-ը համատեղ դասընթացներ են իրականացնում, որոնց ընդհանուր տևողությունը 5 աﬕս է։ 600 հայտից ընտրված 30 մասնակիցները հիﬓականում ﬕջազգային օլիմպիադաների հաղթողներ են, գիտությունների թեկնածուներ են, ում բախտ է վիճակվել ուսանելու արտասահմանյան ԲՈՒՀ-երում կրթություն ստացած մասնագետների մոտ։ Վերջիններիս շարքում ընդգրկված են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած մասնագետներ, Google ընկերությունում աշխատած անձինք, Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատող ինժեներներ և այլն։ Ինտենսիվ դասընթացի ավարտին ﬓացել է 3 աﬕս։
«Ucom-ում դեռ տարիներ առաջ ենք հասկացել, որ նորագույն տեխնոլոգիաների առաջխաղացման ու նորարարական պրոդուկտների ստեղծման համար ﬔզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, ում դեռ դպրոցական տարիքից սովորեցրել են մտածել և վերլուծել, ստեղծել ու կերտել, այլ ոչ սպառել։ Այդ նպատակով է, որ 5-րդ դասարանից սկսած ﬔծապես աջակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սաների կրթական գործընթացին։ Ինժեներական մտածողությամբ երեխաներն են, որ ունակ կլինեն ընկալելու թվային դարաշրջանի մարտահրավերներն ու անդադար կրթվելու արդյունքում կդառնան այնպիսի մասնագետներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Ucom-ի և PicsArt-ի նման հայկական ընկերություններին», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
Քննարկման ավարտին մասնակիցները դեռ շարունակում էին մտքեր փոխանակել ոլորտի զարգացման հնարավոր բիզնես նախագծերի շուրջ։
https://armenpress.am/arm/news/894528/dijiteqin-ucom-y-ev-picsart-y-khosel-en-hayastanum-arhestakan.html


Նախատեսվում է բարելավել Հայաստանի դիրքը Doing Business զեկույցում
08.06.2017

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 190 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում` ընկերությունների հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության ճանաչում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել մի շարք ուղղություններով, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատումներում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Առաջընթաց է արձանագրվել «Վարկերի ստացում» (22 կետով), «Պայմանագրերի կիրարկում» (7 կետով) և «Էլեկտրականության միացում» (9 կետով) ցուցիչների մասով:
Ծրագրի բովանդակությունը ընդգրկուն է՝ նախատեսելով բարեփոխումներ գնահատվող բոլոր ոլորտներում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նպատակն է ապահովել բարեփոխումների անընդհատությունը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ապահովել ՀՀ դիրքի հետագա առաջխաղացումը:  Նախագծով հաստատված հավելվածում սահմանվում են 49 միջոցառումներ: Նախագծում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
http://b4b.am/archives/news/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%AB


«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցումը նախատեսվում է Հայաստանի դիրքի բարելավում

08.06.2017
ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախաարարության կողմից մշակված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 190 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում`ընկերությունների հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության ճանաչում:
Իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել մի շարք ուղղություններով, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատումներում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած`«Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Առաջընթաց է արձանագրվել«Վարկերի ստացում» (22 կետով), «Պայմանագրերի կիրարկում» (7 կետով) և «Էլեկտրականության միացում» (9 կետով) ցուցիչների մասով:
Ծրագրի բովանդակությունը ընդգրկուն է՝ նախատեսելով բարեփոխումներ գնահատվող բոլոր ոլորտներում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նպատակն է ապահովել բարեփոխումների անընդհատությունը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ապահովել ՀՀ դիրքի հետագա առաջխաղացումը: Նախագծով հաստատված հավելվածում սահմանվում են 49 միջոցառումներ: Նախագծում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
http://www.mineconomy.am/hy/574


Նետոյի առասպելը». Հայ երեխաները նորարարական խաղ են ստեղծել, որը կարող է տարածվել այլ երկրներում

07.06.2017

Հայ երեխաները ստեղծել են ցողականուսու հակակոռուպցիոն եռաչափ խաղ, որի ﬕջոցով յուրօրինակ ձևով ներկայացված են կոռուպցիայի հետևանքները և առաջարկված են լուծուﬓեր: «Նետոյի առասպելը» անունը կրող խաղում երեխան հնարավորություն ունի ճամփորդելու կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպիսիք են յուրացումը, կաշառքը, չարաշահուﬓերը, և խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծուﬓեր դրանց դեմ:
Խաղի ստեղծման աշխատանքներն ընթացել են ﬔկ տարուց ավելի: iOS և Android համակարգերի համար այս խաղը նախատեսվում է թողարկել 2017 թվականի օգոստոսին: Նախագիծը իրականացնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները՝ ծրագրավորման բաժնի ղեկավար Հարﬕկ Ազարյանի ղեկավարությամբ, Եվրաﬕության հետ համագործակցությամբ:
Եվրաﬕության արդյունքների գնահատման մոնիթորինգի (Results Oriented Monitoring) ավագ դիտորդ Ռոլֆ Ռեյխըրթի խոսքով` այս տեսակի խաղը նորություն է ոչ ﬕայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Այս խաղը նորարարական է և նման տեսակի խաղ դեռևս չի եղել: Եթե այս խաղը իր նպատակին հասնի Հայաստանում, կարող է մյուս երկրներում նույնպես օգտագործվել: Սա շատ հեշտ ընկալվող խաղ է լինելու և ոչ ստանդարտ ձևով սովորեցնելու է երեխաներին պայքարել կոռուպցիայի դեմ»,- «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Ռեյխըրթը:
Նրա խոսքով` երեխան խաղի ընթացում սովորելու է, թե ինչ է կոռուպցիան, ինչ հետևանքներ ունի այն և ինչպես պայքարել դրա դեմ: «Ցավոք, երեխաների ﬔծ մասը տեղեկացված չէ այդ երևույթի մասին կամ մտածում է, որ նորմալ երևույթ է: Այս խաղով երեխան գիտակցորեն կհասկանա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիան», -ասաց Ռեյխըրթը: Եվրաﬕության համար սա նոր նախագիծ է, քանզի այս տեսակի նախագծեր, հատկապես խաղեր կոռուպցիայի դեմ, դեռևս չեն եղել:
«Եվրաﬕության համար սա նոր ուղի է և հետաքրքրիր է տեսնել այս նախագծի հաջողությունը»,- նշեց Ռեյխըրթը:
Հարցին, թե ինչքանով կարող է հետաքրքրել ժամանակակից երեխային այս խաղը, հաշվի առնելով, որ ներկայումս կան բազմաթիվ տարբեր ժանրերի խաղեր, որոնք ﬔծ ճանաչում են վայելում աշխարհում, նա պատասխանեց, որ.
«Երեխաները տարբեր նախասիրություններ ունեն: Մեկը սիրում է խաղի գեղարվեստական մասը, գեյմփլեյը, մյուսը սյուժեն` այս խաղում ընդգրկված են բոլոր այդ նախասիրությունների մասնիկները: Այսինքն` աﬔն խաղացող կգտնի իրենը այս խաղում»:
https://armenpress.am/arm/news/893853/netoyi-araspely-hay-erekhanery-norararakan-khax-en-stextsel.html


Ներդումային ծրագրերից մոտ 130-140 միլիոնն արդեն իրականացված է. Սուրեն Կարայանը վստահ է, որ խոստումները կգերակատարվեն

01.06.2017

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը, հիմնականում,  պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցները գան Հայաստանի Հանրապետություն և դա երևում է որպես բացասական: Այս մասին, այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումնեի նախարար Սուրեն Կարայանը։
«Ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է։ 19.7 միլիարդի կարգի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են իրականացվել առաջին եռամսյակում։ Դրան գումարած՝ բազմաթիվ ներդրումներ են իրականացվել տեղական ներդրողների կողմից, նաև վերաներդրումներ են իրականացվել»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով, զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի համարել որպես կապիտալի արտահոսք Հայաստանից, որովհետև դրա մեջ մտած են այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից՝ որպես կանխավճար կամ որպես վճար, փոխանցվել են օտարերկրյան  արտադրողներին՝ հիմնականում միջոցներ ձեռք բերելու համար:
Ինչ վերաբերում է խոստացած 800 միլիոն դոլարի ներդրումներին, Կարայանն ասաց. «Զգալի ներդրումներ արդեն արվել են։ Մենք մոնիթորինգ ենք անում 460 միլիոն ներդումային ծրագրերի շրջանակներում, ես կարող եմ վստահաբար ասել, որ 3-4 ամսվա արդյունքներով մոտ 130-140 միլիոն՝ այդ 460 միլիոնից, արդեն փաստացի իրականացված է, բայց բոլորն էլ ընթացքի մեջ են, չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած լինի կամ դեռ սկսված չլինի»:
Նախարարը վստահեցրեց, որ բոլոր այն խոստումները, որ տվել են, ոչ միայն կկատարեն, այլև կգերակատարեն. «Ես մեծ հույսեր ունեմ այդ առումով։ Դրա մասին վկայում են վիճակագրական պետական ծառայության հրապարակած թվերը»:
https://news.am/arm/news/393195.html


Հայաստանում ՓՄՁ բիզնեսը թվայնացվում է

31.05.2017

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են կազմակերպել՝ երկու ընկերությունների միջեւ կնքված հուշագրի շրջանակում:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է բանկի հաճախորդներին եւ լայն հասարակությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների արդի համաշխարհային միտումները, աջակցել Հայաստանում դրանց ներդրմանն ու հայաստանյան բիզնեսների թվայնացմանը:
Նա ընդգծել է, որ փոքր ընկերությունները, չունենալով մեծածավալ ակտիվներ, առաջադեմ գաղափարներով եւ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կարողանում են առաջ անցնել անգամ խոշոր կազմակերպություններից՝ օրինակ բերելով որոշ արտասահմանյան տաքսի ծառայությունների եւ հյուրանոցների հաջողված փորձը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Microsoft-ը կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը

Անդրադառնալով թվային տեխնոլոգիաների կիրառությանը բանկում՝ Նիկոլայ Հովհաննիսյանը նշել է, որ այստեղ իրենք եւս ունեն հետաքրքրություններ:
«Թվային տեխնոլոգիաների զարգացումը ՓՄՁ ոլորտին հնարավորություն կտա ընդլայնել գործունեության  շրջանակը, բարձրացնել բիզնեսի արդյունավետության  մակարդակն  ու տնտեսության մեջ իր դերը: Ներկայում մեր թվային պրոդուկտներից օգտվում է հաճախորդների 10-15%-ը, եւ այս միջոցառման հիմնական նպատակներից է ավելացնել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակն ու ցույց տալ բիզնեսի թվայնացման առավելությունները»,- ասել է նա:
«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը եւս կարեւորել է թվային տեխնոլոգիաների դերը բիզնեսի զարգացման գործում:
«Գաղտնիք չէ, որ մեր շրջակա աշխարհը փոփոխվում է մեծ արագությամբ, եւ այդ փոփոխությունից զերծ չեն մնում նաեւ ՓՄՁ-ները. այս գործընթացը մենք անվանում ենք թվային տրանսֆորմացիա: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ մեր համատեղ միջոցառման նպատակն է բարձրացնել համաշխարհային միտումների մասին Հայաստանում գործող ՓՄՁ-ների իրազեկվածության մակարդակն ու, միաժամանակ, լսել հայաստանյան բիզնեսների հաջողված փորձը, որը, ի դեպ, գոյություն ունի»,- ասել է Լիանա Կորկոտյանը:
http://www.banks.am/am/news/newsfeed/13879


Volterman-ի սմարթ դրամապանակը՝ միշտ տիրոջ հետ

31.05.2017

Հայաստանում գործող Volterman ստարտափը մշակել է սմարթ դրամապանակ, որը հնարավորություն է տալիս անվտանգ պահել դրամապանակը, իսկ կորցնելու դեպքում՝ այն հեշտությամբ գտնել:
Banks.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Ազատ Թովմասյանը պատմել է, որ թիմը ներկայում կազմված է 4 հոգուց, իսկ ընդհանուր նախագծի վրա շուրջ 30 կամավոր է աշխատում:
«Սմարթ դրամապանակն ունի 5 առանցքային գործառույթ: Power Bank-ի օգնությամբ դրամապանակից հնարավոր է հեռախոսը լիցքավորել մինչեւ 100%: Այն դեպքում, երբ դրամապանակն ու հեռախոսը միմյանցից հեռու գտնվեն, Bluetooth Alarm գործառույթի շնորհիվ դրանք միմյանց ազդանշան կհաղորդեն, այսինքն՝ եթե մոռանաք դրամապանակը ինչ-որ տեղ, ապա ձեր հեռախոսը կհիշեցնի դրա մասին կամ հակառակը: Եթե դրամապանակը գողացել են, եւ հեռախոսի ազդանշանը չեք լսել, ապա Global GPS Tracker-ի օգնությամբ հնարավոր է online քարտեզի վրա (ամբողջ աշխարհով մեկ) տեսնել, թե որտեղ է այն այդ պահին կամ թե գողացողն ուր է փախչում»,- դրամապանակի գործառույթները ներկայացրել է Ազատ Թովմասյանը: Նրա խոսքով՝ դրամապանակն ունի WiFi Hotspot, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում հնարավոր է օգտվել ինտերնետ ռոումինգի ծառայությունից, որի սակագները սովորական ինտերնետային ռոումինգից 10 անգամ էժան են:
«Եթե հանդգնեն առանց տիրոջ իմացության բացել դրամապանակը, ապա փոքր տեսախցիկը կլուսանկարի բացողի դեմքը եւ նկարները կուղարկի ձեր հեռախոսին: Մենք մշակել ենք դրամապանակ, որը չի կորում, իսկ եթե այն գողանան, ապա կգտնեք ոչ միայն դրամապանակը, այլեւ կստանաք գողացողի լուսանկարները»,- պատմել է Volterman ստարտափի հիմնադիրը: Անդրադառնալով հարցին, թե ինչով է տարբերվում Volterman-ը մյուս սմարթ դրամապանակներից, Ազատ Թովմասյանը նշել է, որ շուկայում առկա դրամապանակներն ունեն միայն Bluetooth Alarm ֆունկցիա կամ Power Bank, սակայն իրենք չեն հանդիպել դրամապանակի, որն ունենա տեսախցիկ, WiFi, GPS տեղորոշիչ:
Խոսելով պրոդուկտի բիզնես մոդելի մասին՝ Ազատ Թովմասյանը նշել է, որ համագործակցել են GlobalAm ՀԿ-ի հետ, որն օգնել է դիզայներական, մարքեթինգային եւ crowdfunding հարթակներում արշավներ սկսելու հարցերում։
«Արտադրությունը կմեկնարկի Crowdfunding-ից հետո։ Էլեկտրոնիկան կարտադրվի Չինաստանում, քանի որ Հայաստանում այն արտադրելն ուղակի անհնար է, իսկ կաշին եւ հավաքման պրոցեսը կկատարվի Հայաստանում: Հունիսին կմեկնարկենք Crowdfunding հարթակներում առաջին վաճառքները, սակայն ցածր գնով ձեռք բերելու համար հարկավոր է նախապես այցելել Volterman.com, թողնել ձեր էլ. հասցեն, հակառակ դեպքում՝ այն թանկ կգնեք: Crowdfunding-ի ավարտից հետո Volterman-ը կսկսի վաճառվել համաշխարհային օնլայն խանութներում»,- նշել է նա:
Volterman-ը մայիսի սկզբին Երեւանում կայացած նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ստացել է դրամաշնորհ:
Ազատ Թովմասյանը նշել է, որ ներկայում ներդրումային առաջարկներ ունեն թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:
http://www.banks.am/am/news/interviews/13875


Հովհաննես Ազիզյան «Հայ գործարարներն իրենց լավ են զգում ԵԱՏՄ-ում»

27.05.2017

ԵԱՏՄ ներքին ապրանքաշրջանառությունն աճում է, իսկ սկզբնական փուլում միության անդամները պետք է լուծեն բիզնեսի ընդլայնման խնդիրը, կարծում է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովաննես Ազիզյանը։ ԵԱՏՄ երկրների բիզնեսը կարող է ընդլայնվել, եթե օգտագործվի ներքին շուկայում ապրանքի իրացման հնարավորությունը՝ ներմուծումն առավելագույնս նվազեցնելու համար, շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։
Նրա խոսքով՝ հայկական ընկերությունները ապրանք են մատակարարում ԵԱՏՄ ներքին շուկա, լրացուցիչ շահույթ են ստանում և միայն դրանից հետո են ապրանքը երրորդ երկրներ արտահանելու հնարավորություն ստանում։ «Ցանկացած միության, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի կարևորագույն խնդիրը կոոպերացիայի ներսում համագործակցելն է ու ապրանքի արտահանումը երրորդ երկրներ։ Կարևոր է ոչ միայն մրցուկցությունը ներքին շուկայում, այլև ձգտումը մրցունակ դառնալ երրորդ երկրների շուկայում», — ասաց Ազիզյանը։ Խոսելով Հայաստանի համար ավանդական դարձած շուկաների մասին՝ Ազիզյանը նշեց, որ դրանց շարքում շարունակում են մնալ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի շուկաները։ «Մեր առջև կարող են բացվել կարևորագույն նոր շուկաներ, օրինակ՝ Պարսից ծոցի երկրները, արաբական պետությունները, որոնք մեծ հնարավորություններ ունեն վճարունակության տեսակետից։ Հայկական արտադրանքը կարող է հետաքրքրել նրանց։ Մենք աշխատում ենք նաև չինական և վյետնամական ուղղություններով։ Հայաստանը պատրաստի արտադրանքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների, կտորեղենի, գյուղատնտեսական ապրանքների, ծխախոտի, շոկոլադի և այլ քաղցրավենիքի արտահանմամ մեծ ներուժ ունի», — նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ չնայած ներուժի առկայությանը, տվյալ պահին արժե մտածել տեսականու ընդլայնման մասին։ ASATUR YESAYANTS Ռուսաստանը հայկական արտադրանքի համը հիշեց ԵԱՏՄ-ի շնորհիվ Նրա խոսքով՝ ապրանքների տեսականին կարելի է ընդլայնել՝ համագործակցելով այլ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ։ «Դուք գիտեք, որ մենք ԵՄ-ի հետ առևտրային արտոնություններ ունենք։ Եվ Հայաստանը կարող է ԵՄ երկրներ ապրանք արտահանել առանց 7% մաքսատուրքի, որն այդ ապրանքը նույնքան մրցունակ է դարձնում։ Ռուսական ընկերությունները ևս կարող են դրանցից օգտվել։ Այսինքն, խոսքն առևտրատնտեսական համաձայնագրի մասին է։ Մոտ ժամանակաշրջանում մենք կառաջարկենք Չինաստանին GSP+ համակարգը կիրառել հայկական մի շարք կարևոր ապրանքների վրա», — նշեց փոխնախարարը։ Ազիզյանի խոսքով՝ այդ առնչությամբ մինչև այս տարվա վերջ չինական կողմի հետ բանակցություններ կսկսվեն։ Տվյալ պահին պաշտոնական մակարդակով բանակցություններ չեն անցկացվում, միայն որոշակի շփումներ կան։ Բացի այդ, Ազիզյանը նշեց, որ Հայաստանը հարուստ է շինանյութով, և այդ տեսակետից երկիրը բավարար պաշար ունի։ «Բայց ամենակարևոր խնդիրը Հայաստանի մրցունակության ներուժը հասկանալն է՝ հաշվի առնելով լոգիստիկան, որը շինանյութի դեպքում անդրադառնում է գների վրա։ Պետք է եվրասիական շուկայում գնորդներին որոշել՝ լրացուցիչ եկամուտ ստանալով, թիրախավորել երրորդ երկրների շուկաները», — նշեց Ազիզյանը։ Նրա խոսքով՝ առաջին քայլը ԵԱՏՄ երկրների շուկայում ամրապնդվելն է, ապա եկամուտ ստանալը, մրցունակ ապրանք արտադրելը և երրորդ երկրների շուկա դուրս գալը։ Նույն ներուժը կա ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Բացի այդ, Ազիզյանի խոսքով՝ հայ գործարարի համար հարմարավետ պայմաններ կան ԵԱՏՄ շուկայում։ Անցած տարի, 2015 թվականի հետ համեմատ, միության երկրներ իրականացվող արտահանման թիվն աճել է 60%-ով։ Աճի նման միտում գրանցվել է նաև 2014 թվականին։ 2017 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում դեպի ԵԱՏՄ երկրներ ավելի քան 40% արտահանման աճ է գրանցել։ Սա, իհարկե, բավարար չէ։ Ինչպես նշեց փոխնախարարը, մասնագետները հուսով են մի քանի տարում կրկնապատկել արտահանման ծավալները. այդ ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են տարվել։
https://armeniasputnik.am/economy/20170527/7461403/armenia-hovhannes-azizyan-eatm.html


 Գործարկվել է ExportRussia նախագիծը՝ հատուկ հայ արտադրողների համար

26.05.2017

Մոսկվայում գործարկվել է ExportRussia նախագիծը, որի նպատակն է հայ արտադրողներին տրամադրել բազմատեսակ ծառայություններ՝ իրենց արտադրանքը ռուսաստանյան շուկայում սպառելու համար:
Նախագծի հիմնադիր Տիգրան Գրիգորյանցը Banks.am-ի հետ զրույցում ասել է, որ մշակվել է հատուկ գործիքակազմ՝ հայ արտադրողներին իրատեսական և արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով: Մասնավորապես, պոտենցիալ պատվիրատուից հարցումը ստանալուց հետո իրականացվում է տվյալ ապրանքային սեգմենտի մոնիթորինգ, ուսումնասիրվում է մրցակցային ներուժը, որի արդյունքում էլ մշակվում է առաջմղման ռազմավարությունը եւ առաջարկվում սպառման հարթակները:
«Ռուսական շուկան գերհագեցած է, բայց և այնպես մեր պատվիրատուների առաջարկներին անհատական մոտեցում ցուցաբերելու և թիրախային հարթակներ առաջարկելու շնորհիվ ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն: Մեկնարկային փուլում հայրենական արտադրանքի սպառումը նախատեսում ենք իրագործել գործընկեր ռուսական օնլայն հարթակների միջոցով՝ աստիճանաբար ընդլայնելով մեր գործունեությունը դեպի ՌԴ առեւտրային կենտրոններ»,- նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս համատեքստում խոսքը միայն ոչ պարենային ապրանքների մասին է:
Տիգրան Գրիգորյանցի փոխանցմամբ՝ արդեն իսկ գործում է Exportrussia.am կայքը, որի միջոցով էլ հայ արտադրողները կարող են ուղարկել իրենց հարցումը՝ ներկայացնելով ապրանքի տեսականին, նկարագրությունը, լուսանկարներն ու գնային առաջարկը:
«Ուսումնասիրության տարբեր փուլերն անցնելուց հետո պատվիրատուի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Կցանկանայի նաև նշել, որ սպառման գործընթացը կազմակերպելուց բացի, պատրաստ ենք տրամադրել ուղեկցող ծառայություններ՝ փաստաթղթերի ձեւակերպում, սերտիֆիկացիա, ինչպես նաև ապրանքի փոխադրում Հայաստանից Ռուսաստան»,- եզրափակել է Տիգրան Գրիգորյանցը:
http://www.banks.am/am/news/newsfeed/13858


Հայաստանի զբոսաշրջության ոլորտը սկսել է ավելի շատ կիրառել տեխնոլոգիական լուծուﬓեր

24.05.2017

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը սկսել է ավելի շատ կիրառել տեխնոլոգիական լուծուﬓեր: Այս մասին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Տուրիզﬕ ոլորտում ՏՏ լուծուﬓերի կիրառման գործում առաջընթացը նկատելի է: Այս տարիների ընթացքում բավական լուծուﬓեր են առաջարկվել: «Դիջիթեք» բիզնես ֆորումում կքննարկենք այդ լուծուﬓերը և կփորձենք հասկանալ, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ինչով կարող է օգնել տուրիզﬕ զարգացմանը, մասնավորապես, գյուղական համայնքներում»,-ասաց նա: Կարեն Վարդանյանը նշեց, որ պետք է աշխատել ավելի ակտիվ օգտագործել առցանց մարկետինգի հնարավորությունները` տուրիստներին Հայաստան ներգրավելու առումով: «Երկու կարևոր գործիքի ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Տուրիստը Հայաստան մտնելուց առաջ և դրանից հետո: Պետք է հասկանալ, թե ինչպես Հայաստան մտնելուց առաջ տուրիստին համապարփակ ինֆորմացիա փոխանցեք, որով նա կոգևորվի: Դրանից բացի շատ կարևոր է Հայաստանից գնալուց հետո զբոսաշրջիկների արձագանքները հավաքելը և մյուս այցելուներին ներկայացնելը»,-ավելացրեց Կարեն Վարդանյանը: «Դիջիթեք» բիզնես ֆորուﬕ ժամանակ կներկայացվեն զբոսաշրջության ոլորտի տեխնոլոգիական լուծուﬓերը: Երևանում հունիսի 9-10-ը կանցկացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Աﬔնամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2008 թվականից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողﬕց ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին բիզնես ֆորուﬕն ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն:
https://armenpress.am/arm/news/892065/hayastani-zbosashrjutyan-olorty-sksel-e-aveli-shat-kirarel.html


Հայաստանում նոր վենչուրային ձեռնարկությունների ստեղծման նպատակով սկսնակ թիﬔրը և նորարները կստանան 15 հազար եվրո դրամաշնորհներ

04.05.2017

Մայիսի 5-ին Երևանում կկայանա վենչուրային ֆորուﬕ երկրորդ օրը, որի շրջանակում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի ընթացքում իրենց գաղափարներով հանդես կգան 14 թիﬔր: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` 2017, 2018/2019 ժամանակահատվածում կտրամադրվի ﬕնչև 10 դրամաշնորհ` յուրաքանչյուրը ﬕնչև 15 հազար եվրո արժողությամբ և առավելագույնը 12 աﬕս տևողությամբ: Ծրագրի նպատակն է օգնել սկսնակ թիﬔրին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում: Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ կողﬕց` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրաﬕության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողﬕց և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրն ավելի շատ ուղղված է ստարտափ գաղափարների մշակմանը: «50 թիﬕց ընտրել ենք 14-ին, որոնք կներկայացնեն իրենց ծրագրերը: Այս փուլում ներառված թիﬔրը դեռ գաղափարները տեխնոլոգիապես իրականացնելու խնդիր ունեն: Այդ պատճառով ծրագիրը համաֆինանսավորում չի պահանջում, և այդ դրամաշնորհը հաﬔմատաբար փոքր գումար է»,- ասաց Ենգիբարյանը` հավելելով, որ մայիսի 5-ին կայանալիք վենչուրային ֆորումը լինելու է գաղափարների մրցույթ: Մրցույթների մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 5-ին, ժամը 17:00-19:00-ին, «Արﬔնիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիﬓադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից ﬔկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիﬓադրվել է 2002 թ. Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր ﬕջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:
https://armenpress.am/arm/news/889342/hayastanum-nor-venchurayin-dzernarkutyunneri-stextsman.html


Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները

03.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը:
Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում թվայնացման ուղղությամբ առաջնահերթությունների սահմանմանը, թվային զարգացման ռազմավարության իրականացման պատասխանատու կառույցների, ինստիտուտների ձևավորմանը, ԵԱՏՄ թվային օրակարգին, նպատակներին, հիմնական ուղղություններին, մինչև 2025 թվականն ակնկալվող թիրախային ցուցանիշներին և այլն:
Նշվել է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր գնում է թվայնացման ճանապարհով և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ևս ներկայացնի իր «թվային այցեքարտը»: Վարչապետ Կարապետյանը կարևորել է կառավարման սուբյեկտի թվայնացումը բոլոր ոլորտներում և նշել, որ դա լավ խթան է բարձրացնելու կառավարման արդյունավետությունը:
«Սա չափազանց անհրաժեշտ է, անկախ ԵԱՏՄ ծրագրից, մենք այս քայլին գնալու էինք: Օրինակ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մենք համայնքի բյուջեն, աղբահանությունը, մյուս ծառայությունները թվայնացնելու դեպքում լուծելու ենք արդյունավետության բարձրացման բազմաթիվ խնդիրներ: Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման, իհարկե՝ այո: Թվայնացմամբ մենք միջոցներ ենք տնտեսելու, հասկանալու ենք, թե որքան համայնքային բյուջեներ են թերհավաքագրվում սխալ պլանավորման պատճառով, որքան դիսբալանս ունենք: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է իմանա թվայանացման իր օրակարգը:
Հաշվի առնելով Հայաստանի թվային զարգացման տեսլականը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է Թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է խորհրդի կազմում ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի թվայնացման կառուցվածքն ու հետագա քայլերը:
 http://www.gov.am/am/news/item/12961/


Գործարկվել է գործարար միջավայրի բարեփոխումների համար նախատեսված www.bizprotect.am նորարարական կայքը 

28.04.2017

Գործարկվել է www.bizprotect.am վեբ հարթակը, որը ստեղծվել է  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում: Այս ծրագրով նախատեսվում է ամրապնդել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (“whistle-blowers”) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է կայքում:
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը իրականացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ): Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի միջև դեռևս դեկտեմբերին կնքվել է պայմանագիր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
http://www.noyan-tapan.am/am/news/237905///?hayworld=


FAST հիմնադրամը մեկնարկում է

12.04.2017

FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ձևավորման և գործող գործադիր տնօրենի նշանակման մասին:
Առաջին անգամ FAST-ի ստեղծման մտադրության մասին 2016 թ. հուլիսին խոսել էր սոցիալական ներդրող և գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ հիմնադրամը ուղղված է լինելու «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն և հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն»։
FAST-ի հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» և «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: Ստեղծվել է Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի հինգ անդամ՝ ներառյալ հիմնադիրները: Խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Ալավերդյանը:
Ներկա դրությամբ FAST-ի Խորհրդատվական խորհրդին անդամակցելու համաձայնություն են տվել․ Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն,  2000-2016 թթ-ին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գլխավոր դասախոս, իսկ ներկայում՝ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ճարտարագիտության և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY  ընկերությունների խմբի հիմնադիր և Տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), առողջության ոլորտում գլոբալ ինովացիաների ինստիտուտի տնօրեն Լորդ Դենհեմ Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի եւ Total SA նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը (Ռուսաստան), Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Գ.Ն. Ֆլյորովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը (Հայաստան), PicsArt ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), Հայաստանում ամենաբարձր գիտաչափական ցուցանիշ (h-index) ունեցող գիտնական, Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ, ֆիզ․-մաթ․ գիտությունների թեկնածու Վարդան Սահակյանը (Հայաստան): Խորհրդի կազմը կարող է լրացվել նոր անդամներով:
Խորհրդատվական խորհուրդը գլխավորել է Նուբար Աֆեյանը, ով ասել է.
«Հայաստանի ապագան մեծ մասամբ կախված է նորարարական մոտեցում դրսևորելու և գլոբալ շուկաներում մրցունակ ապրանքներ և ծառայություններ ստեղծելու երկրի ընդունակությունից: FAST-ը այդ ներուժը տեսանելի ապագայում իրականություն դարձնելու կատալիզատոր է լինելու»:
«FAST հիմնադրամի հիմնական առաքելությունը լինելու է Հայաստանի ներսում և երկրից դուրս ինտելեկտուալ ուժերի միավորումը, և դրանց ուղղորդումը առավել արդիական խնդիրների լուծման համար, որոնք կորոշեն երկրի գիտատեխնիկական առաջընթացը», - մեկնաբանել է Յուրի Հովհաննիսյանը:
«Խորհրդային ժամանակ Հայաստանը եղել է մեծ երկրի գիտական և տեխնոլոգիական նորարարությունների բացարձակ առաջատարը: Հուսով եմ, որ FAST–ը թույլ կտա Հայաստանին վերադարձնել իր դիրքերը մի շարք ուղղություններում, ինչպես նաև կրթության և ակադեմիական հետազոտությունների ոլորտում: Եվ այս անգամ մենք հանդես կգանք որպես առաջատարներ գլոբալ մակարդակում ՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս», - ասել է Նաիրա Հովակիմյանը:
«FAST-ի մեկնարկը հիանալի իրադարձություն է Հայաստանի համար: Մեր հասարակությունը ամեն օր նոր մարտահրավերների է բախվում մի շարք ոլորտներում, և Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության հարթակ ստեղծելով, մենք կարող ենք պահպանել մեր առաջատար դիրքերը նորարար տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Լորդ Արա Դարզին:
FAST-ի գործադիր տնօրեն է նշանակվել ձեռնարկատեր, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը: 1999 թ. Լոս Անջելեսում նրա կողմից ստեղծած Athgo ոչ առևտրական կազմակերպությունը աշխարհի առաջատար ձեռնարկատիրական հարթակներից է և ունի ՄԱԿ-ի՝ Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի խորհրդատուի կարգավիճակ: Նրա կառավարմամբ Athgo-ն նպաստել է Եվրոպայում և Աֆրիկայում նորարարական էկոհամակարգերի զարգացմանը. շուրջ 10 000 երիտասարդ նորարարներ, ձեռներեցներ և ուսանողներ 80 երկրներից աջակցություն են ստացել, այդ թվում՝ ֆինանսական, իրենց նախագծերն ու նախաձեռնությունները իրականացնելու համար:
«Աշխարհում այսօր աննախադեպ տեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում: FAST-ը ստեղծվում է իր հիմնադիրների տեսլականի, ինչպես նաև  Հայաստանի և ողջ աշխարհի հայերի պատմական գիտական ձեռքբերումների շնորհիվ: Գլոբալ ռեսուրսների հասանելիությունը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար գիտական և բաց նորարարական հանգույցներից մեկի: Ես պատկերացնում եմ մի աշխարհ, որում Հայաստանը տեխնոլոգիական միտումների թելադրողը կլինի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Ոգևորված եմ, որ այս նախաձեռնության իրականացմանը մասնակցելու հնարավորություն ունեմ», - հայտարարել է Արմեն Օրուջյանը:
FAST-ի ստեղծման մասին հայտարարությանը հետևած 9 ամիսների ընթացքում հիմնադիրները մի շարք արդյունավետ քննարկումներ են ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ գիտնականների, ներդրողների և ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երևանյան թիմը տվյալների շտեմարան է հավաքել, որը ներառում է շուրջ 5000 գիտնականներ և ինժեներներ Հայաստանից ու Սփյուռքից: Նրանցից ավելի քան 120-ը իրենց ավանդն են ունեցել FAST նախաձեռնության քննարկման մեջ: Նախապատրաստական աշխատանքներում կարևոր ներդրում են ունեցել նաև Համահայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), Հայաստանի ամերիկյան համալսարանը, Synopsis-ը, NSF-ն, National Instruments-ը և ավելի քան 100 անձինք, ովքեր կարևոր և գնահատելի առաջարկություններ են ներկայացրել:
«Մեր գլխավոր նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ և մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
«Մենք ցանկանում ենք արագացնել Հայաստանում գիտատարողունակ ստարտափերի համար նորարական էկոհամակարգի ստեղծումը, նպաստել գիտության առեւտրայնացմանը, առավելագույնս օգտագործելով լոկալ և գլոբալ գիտական, ինժեներական և գործարար հանրության ներուժը:  FAST-ի հիմնական նպատակն է երկկողմանի ճանապարհ կառուցել հայկական գիտության և գլոբալ բիզնեսի միջև», - նշել է Արթուր Ալավերդյանը:
FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջատար ինժեներական և արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ճեղքման համար: Հիմնադրամը կկենտրոնանա 4 ուղղությունների վրա՝ կրթություն, հետազոտություններ, ստարտափեր և արտադրություն: Յուրաքանչյուր ուղղության համար ձևավորվելու է Փորձագիտական խորհուրդ:
FAST-ի երեք գլխավոր գործառույթներն են՝ լինել տեխնոլոգիական զարգացման կատալիզատոր, կենտրոնացնել և համակարգել ջանքերը: Ընդ որում FAST-ը աշխատելու է բաց հարթակի սկզբունքով, որը պատրաստ է լինելու զարգացնել գործընկերային հարաբերություններ Հայաստանում և երկրից դուրս գործող մասնավոր, պետական, հասարակական և գիտական կազմակերպությունների հետ: Կազմակերպչական առումով FAST-ը գործելու է որպես հիմնադրամների հիմնադրամ, ինքնին չհետապնդելով առևտրական նպատակներ: Նախաձեռնության սահմաններում ստեղծվելու են առևտրային վենչուրային հիմնադրամներ և այլ կառույցներ:
FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչեւ 15 մլն ԱՄՆ դոլար: Հիմնադիրները միջոցների ներգրավման գլոբալ արշավ կնախաձեռնեն՝ հինգ տարվա ընթացքում մինչև 250 մլն դոլար ներգրավվելու համար:
http://www.mediamax.am/am/news/society/23057/ 


Տարեկան 1000 տոննա մագնեզիուﬕ ստացման հայ գիտնականների նոր տեխնոլոգիան սպասում է ներդրողների

05.04.2017

Հայ գիտնականների կողﬕց մշակված «Մագնեզիուﬕ արտադրության նոր տեխնոլոգիայի» ծրագիրը նախատեսում է մագնեզիուﬕ ստացման արդյունավետ ﬔթոդներից ﬔկը, որը բացառիկ է ամբողջ աշխարհում: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը նշեց, որ ներդրումային ծրագիրը մշակվել է «Էկոատոմ» ընկերության կողﬕց: Նրա խոսքով` ծրագրի ﬕջոցով հայ գիտնականներն առաջարկում են մագնեզիուﬕ ստացման նոր տեխնոլոգիա: «Ընկերությունը ցանկանում է տարեկան 1000 տոննա մագնեզիում արտադրող գործարան ստեղծել: Կարծում եմ` հազար տոննան քիչ չէ: Աշխարհում մագնեզիում շատ քիչ վայրերում են ստանում: Մեր գիտնականների կողﬕց ներկայացված տեխնոլոգիան նաև նոր լուծուﬓեր է առաջարկում այդ ոլորտում: Կան ﬕ քանի տարբեր ﬔթոդներ մագնեզիում ստանալու, սակայն, ըստ ﬔր գիտնականների, իրենց առաջարկած ﬔթոդն աﬔնաարդյունավետներից է: Նրանց հաշվարկներով այս ծրագիրը կարող է լինել բավականին շահութաբեր: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլն դոլար է, իսկ եկամտաբերությունը տարեկան 18 տոկոս է, ինչն, իմ կարծիքով, լավ ցուցանիշ է»,- ասաց Լալայանը:
Ծրագիրը ներկայացված է Տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության նախաձեռնած ներդրումային հարթակում և սպասում է ներդրողների: Նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետի տեղեկացմամբ` ծրագրով հետաքրքրվողներ շատ են եղել: Դրանով նույնիսկ նախկինում են շատ հետաքրքրվել, սակայն ինչ-ինչ պատճառներով դեռևս չի իրականացվել: Լալայանի տեղեկություններով՝ խնդիրներն ավելի շատ տեխնիկական են եղել, որոնք առաջացել են մասնավոր ընկերությունների ﬕջև: Իսկ հետաքրքրվողների շրջանակը լայն է, չնայած, որ հիﬓականում դրանք արտասահմանյան ընկերություններ կամ անհատներ են: Վահագն Լալայանի դիտարկմամբ` այն ընկերությունները, որոնք այս ոլորտից հասկանում են`գիտակցում են, որ սա յուրահատուկ ոլորտ է: «Աﬔն ներդրող այս ծրագրով չի հետաքրքրվի, հարկավոր է գոնե ﬕ փոքր հասկանալ դրանից»,- հավելեց նա:
Մագնեզիուﬓ օգտագործվում է ﬔտալուրգիայում, էլեկտրոնիկայում, ավիաշինարարության ﬔջ, տիեզերական տեխնոլոգիաների ﬔջ:
Մագնեզիուﬕ համաձուլվածքները աﬔնաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռաշինությունն և ավտոﬔքենաշինությունն են։
Մագնեզիուﬕ աղերն օգտագործում են կոսﬔտիկական և ատաﬕ մածուկների արտադրության ﬔջ, ռենտգենյան ախտորոշման, առնետների ոչնչացման ﬕջոցների, ներկերի և գունանյութերի արտադրության ﬔջ:
Մագնեզիուﬕ կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության ﬔջ, որպես դեղաﬕջոց, օգտագործում են մագնեզիուﬕ սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ ﬔտաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի ﬔծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի ﬕջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի անհնար է ֆոտոսինթեզը:
«Էկոատոմ» ընկերությունը գործունեություն է ծավալում արդեն քսան տարի:
https://armenpress.am/arm/news/885590/tarekan-1000-tonna-magneziumi-stacman-hay-gitnakanneri.html


Հայաստանի ներդրումային գրավչությունները ներկայացվել են հեղինակավոր կազմակերպության ձեռնարկում

23.03.2017

Մարտի 23-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը պատրաստվել է «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համատեղ ջանքերով:
Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռնարկն ընդգրկուն տեղեկատվական նյութ է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ ձեռնարկը կարող է ծառայել որպես ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք` պոտենցիալ ներդրողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն: Սուրեն Կարայանի խոսքով՝ նման հեղինակավոր ընկերության կողմից պատրաստված ձեռնարկը օտարերկրյա ներդրողների համար վստահելի և արժանահավատ անկախ գնահատական է Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ:
Նախարար Սուրեն Կարայանն կարևորել է «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության հետ ավելի վաղ՝ Կառավարությունում կնքված հուշագիրը, որով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կազմակակերպության հետ կհամագործակցի Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նոր նյութերի մշակման շուրջ։ Այս համագործակցության շրջանականերում նախարարն առաջարկել է ընկերության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջազգային տարբեր ներդրումային համաժողովներին։
«Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը շնորհանդեսից հետո շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին ձեռնարկի պատասրատման աշխատանքներում նախարարության ակտիվ ներգրավվածության և արդյունավետ համագործակցության համար։ Վիկտոր Ակուլյանը նշել է․
 «Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ձեռնարկի ներկայացումը Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովի ընթացքում մեծ արձագանքներ է ստացել։ Մենք քննարկումներ ենք ունեցել տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, որոնց հետաքրքրել էր ձեռնարկը։ Նշեմ նաև, որ մեր կազմակերպության գրասենյակը ԱՄԷ-ում պատրաստակամություն է հայտնել աջակցել և համագործակցել Հայաստան ներդրումներ ներգրավելու աշխատանքներում»։
«Հայաստան. Հիասքանչ երկիր, խելացի հնարավորություններ» ձեռնարկը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ, նախանշված գերակա ոլորտների և առկա ներդրումային ծրագրերի նկարագրություններով` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները, իրականացվող բարեփոխումները:
Ձեռնարկում զետեղված է նաև անհրաժեշտ տեղեկատվություն տնտեսական ոլորտի իրավական կարգավորումների և գործող արտոնությունների տրամադրման համակարգի ատևտրային արտոնյալ ռեժիմների, մակրոտնտեսական և ֆինանսական ցուցանիշների, հարկային և մաքսային օրենսդրության, ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:
http://mineconomy.am/hy/478


ՀՀ-ՎԶԵԲ նոր ֆոնդը կբարելավի ՓՄՁ-ների գործունեությունը

 21.03.2017

Այսօր քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններն ու դրանց ժամանակացույցը:
Կառավարությունում նշել են, որ ֆոնդի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը:
ՎԶԵԲ փոխնախագահ Բետսի Նելսոնը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նշել է, որ ֆոնդի աշխատանքների համար պետք են ծրագրեր՝ միտված հանրային կառավարման զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը, ՓՄՁ ներկայացուցիչների համար ուսումնական ծրագրերի կազմակերպմանը:
«Ծրագրերի իրականացմամբ մեր նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի փոքր և միջին բիզնեսում, ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է կյանքի կոչել արդյունավետ ներդրումային ծրագրեր»,- ասել է Բետսի Նելսոնը:
Կարեն Կարապետյանը ևս կարևորել է նման ֆոնդի ստեղծումը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, տնտեսական արդյունք ապահովելուց բացի, կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրմանը, ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը:
http://www.banks.am/am/news/newsfeed/13533/


Նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

 21.03.2017

Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են․ գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Եվրոպական միության անունից համաձայնագիրը նախաստորագրել են․ գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք

http://mineconomy.am/hy/473


Կայացավ ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2017թ. մրցանակաբաշխությունը

 16.03.2017

Մարտի 16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար- 2017թ.» մրցանակաբաշխությունը և  էքսպո-տոնավաճառի բացումը՝  ի աջակցություն կին ձեռներեցների:
Ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ: Միջոցառումն նախապատրաստել և անցկացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը/ ՓՄՁ ԶԱԿ/: Մրցանակաբաշխության կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել Ասիական զարգացման բանկը (ADB), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ),  ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը:
Այս տարի մրցանակաբաշխությունն ուղեկցվեց երկօրյա էքսպո-տոնավաճառով, որը նախաձեռնել էր Ասիական զարգացման բանկը՝ Անգլախոսների ասոցիացիայի օժանդակությամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կին ձեռներեցներին մրցանակներ հանձնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Միջոցառման բացման խոսքում Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը նշեց, որ այս միջոցառումը լավ առիթ է տոնելու կանանց ձեռներեցությունը Հայաստանում, տեսանելի դարձնելու նրանց ձեռքբերումները և կարևորելու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում. «Սա առաջնորդության, գործընկերության, հսկայական ներուժի օրինակ է, որի միջոցով Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը, օժանդակի անհատ բիզնեսներին ընդլայնել իրենց գործունեությունը և ստեղծի աշխատատեղեր»,- նշեց պարոն Շեյն Ռոզենտալը:
«Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը»,- նշեց ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Լևոն Մնացականյանը:
6 անվանակարգերում ՀՀ վարչապետը մրցանակներ հանձնեց հետևյալ կին գործարարներին. 

  1. «Լավագույն կին գործատու» անվանակարգ

Արաքսյա Մարտիրոսյան` ք. Երևան, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիա

Իրինա Չիբուխչյան` գ. Ենոքավան, Տավուշի մարզ, «Ապագա տուր»: Զբոսաշրջային գործունեություն 

  1. «Լավագույն կին նորարար» անվանակարգ

Մարինա Գրիգորյան` ք. Երևան, «Փոքրիկ Էյնշտեյն» մանկական տնային լաբորատորիաներ 

Նարինե Խոջոյան` ք. Իջևան, Տավուշի մարզ:, «Բերք» ընկերություն.  ժամանակակից տեխնոլոգիաներով` թաղանթապատ ջերմատներում և բաց գրունտում` հիդրոպոնիկ եղանակով ելակի, ելակի սածիլի և հապալսի արտադրություն 

  1. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» անվանակարգ

Զարուհի Մուրադյան` ք. Երևան, Գինու արտադրություն «Zara Wines» ապրանքանիշով: 

Մարգուշ Մուրադյան` Գավառ, Գեղարքունիքի մարզ, ANGRET ապրանքանիշ, որն ավելի հայտնի է Մարգուշի գաթաներ անվամբ: Գավառի ավանդական գաթայի և փախլավայի արտադրություն: 

  1. «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգ

Իրինա Սարիբեկյան` ք. Երևան,  Հանրային սնունդ, ճապոնական խոհանոց` «Սուշի Տորիա» ապրանքանիշ 

Նելլի Պողոսյան` գ. Ամասիա, Շիրակի մարզ, լավաշի արտադրություն, որը հայրենի գյուղում առաջին է եղել: 

  1. «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգ

Հասմիկ Հարությունյան` ք. Երևան, «YES! Republic» մանկական ինտելեկտուալ ակումբ: 

Նելլի Ամիրխանյան` գ. Կոթի, Տավուշի մարզ, հացամթերքի արտադրություն: 

  1. «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգ

Մարիա Սոբոլևա` ք. Երևան, Մեղրի արտադրություն։ Արտահանում է Ռուսաստան և Բենելյուքսի երկրներ: 

Նելլի Ներսիսյան` գյուղ Մաստարա, Արագածոտնի մարզ, «Մաստարաչեդո» ընկերություն. պանրի արտադրություն: Արտահանում է Ռուսաստան:
Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ,էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանա», - շնորհավորանքի խոսքում ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի մրցանակներից զատ, մրցանակներ էր սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մրցանակ շնորհեց Արցախի 2 կին գործարարի: Նրա խոսքով` անցած տարի մեկնարկած այդ նախաձեռնությունն ավանդական է դառնալու «Լավագույն կին գործարար» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:
Խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/ PRP) ծրագիրը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն»  ծրագիրը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA), Հայկական Կարիտասը (CARITAS):
Հաջողած կին ձեռներեցները իրենց փորձը ներկայացրեցին միջոցառման մասնակիցներին: Մրցանակաբաշխության ավարտից հետո տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը նվիրված էր կին գործարարների խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջեցին Կին գործարարների   ապրանքների ցուցահանդեսով, որը կազմակերպել էին Ասիական զարգացման բանկը (ADB) և Անգլախոսների ասոցիացիան:
http://www.smednc.am/am/multicontent/news/240/


Ստեղծվում է հայ-ռուսական ներդրուային հիմնադրամ

15.03.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 15-ին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրևն իր խոսքում նշել է. «Մենք ուրախ ենք ողջունել ԱՊՀ երկրներից մեր առաջին համաներդրող միջազգային գործընկերոջը։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի մեր երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները»:
«Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առևտրաշրջանառության աճը և երկու երկրներ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։
http://mineconomy.am/hy/457


Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի երկրորդ փուլին ՀՀ մասնակցությունը կլինի ավելի ընդգրկուն

13.03.2017

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի երկրորդ շրջափուլին ուղղված 54 մլն եվրո բյուջեն ծրագրի մասնակից 8 երկրներից որևէ ﬔկի մասով առանձին չի բաժանվում: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի ինչպես և առաջին փուլում, որն իրականացել էր 2007-2013 թվականներին, երկրորդ փուլում ևս հիﬓական շահառու 8 երկրներ են համարվել Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Թուրքիան, Ռուﬕնիան, Մոլդովան, Հունաստանը և Ուկրաինան: Մելքոնյանի տեղեկացմամբ` նախապատրաստական փուլում պոտենցիալ շահառու կարող էր լինել նաև Ադրբեջանը, բայց քննարկուﬓերի արդյունքում զարգացուﬓերն այնպես ընթացան, որ նա դուրս ﬓաց համագործակցության այս ծրագրից, չնայած ուներ Թուրքիայի աջակցությունը: «Քանի որ այստեղ համագործակցության գաղափարն է, իսկ Ադրբեջանն այդքան էլ հակված չէր դրան` ﬔնք քննարկուﬓերի արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ այդ երկիրը դուրս ﬓա համագործակցության այս ծրագրից»,-ասաց նա: Փոխնախարարի խոսքով` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող այս ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ շահառուները կարող են լինել պետական և ոչ պետական մարﬕնները, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում համագործակցության փաթեթներ ձևավորել նրանց ﬕջև: Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում ﬕ քանի անգամ իրականացրել են ծրագրի մանրամասն իրազեկվածությանն ուղղված ﬕջոցառուﬓեր, որոնցից ﬔկը տեղի կունենա մարտի 14-ին Երևանում, իսկ հաջորդը կիրականացվի Երևանից դուրս՝ մարտի 16-ին: «Մեր նպատակը հանրությանը հնարավորինս իրազեկելն է, որպեսզի կառույցներն ու կազմակերպություններն առավելագույնս օգտվեն այս ծրագրից: Մենք շուրջ ﬔկ տարի է ակտիվորեն այս թեմայի շուրջ բարձրաձայնում ենք: Ծրագրին հայտեր ներկայացնելու տեսանկյունից կազմակերպությունները սահմանափակուﬓեր չունեն` դաշտը բաց է ցանկացած կազմակերպության համար: Ծրագրին ուղղված 54 մլն եվրոն որևէ երկրի մասով առանձին բաժանում չունի: Այսինքն` այն երկիրը, որը եղավ ավելի ակտիվ, տեղեկացված, մասնագիտացված, պատրաստ, նաև մրցակցային ծրագրեր իրականացնելուն ունակ, ապա այդ երկիրն առավել շատ կշահի»,-ընդգծեց փոխնախարարը: Այս ծրագրի մասով, որպես պատասխանատու մարﬕն, ընտրված է Ռուﬕնիայի էկոնոﬕկայի նախարարության ներքո ստեղծված համապատասխան ստորաբաժանումը: Հայտեր ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով` ծրագրի համապատասխան այդ կառույցին: Մելքոնյանն իր ունեցած տեղեկություններով նշեց, որ ծրագրին դեռևս հայտեր չեն ներկայացվել: Նրա խոսքով` վերջին շրջանում նկատվել են գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու ակտիվություն ու հետաքրքրվածություն հայկական կառույցների կողﬕց: Ըստ փոխնախարարի` ներկայացված ծրագրերի հայտերի թվի մասին հնարավոր կլինի խոսել ժամկետը լրանալուց հետո, քանի որ շատ ծրագրեր կարող են լրացվել բառացիորեն վերջին օրերի ընթացքում, իսկ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Անդրադառնալով Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի առաջին շրջափուլին` փոխնախարարն ասաց, որ Հայաստանը ներկայացված է եղել 22 ծրագրերում և դրանցից շատերի առարկայական արդյունքը վերջին տարիների ընթացքում աﬔնատարբեր կազմակերպությունների կողﬕց ներկայացվել է հասարակությանը: Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ հաջողված նախագծեր, սակայն համագործակցության այս ծրագիրը դեռևս նորություն էր: Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ երկրորդ փուլում այս ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը կլինի ավելի ընդգրկուն և դրանք կլինեն ավելի մրցակցային, ինչի արդյունքում առավել շատ ծրագրեր հնարավոր կլինի հաղթել և բերել Հայաստան: Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագծերը պետք է համագործակցության գաղափարի վրա հիﬓված լինեն և դրանց առաջարկները նախատեսեն ծրագրի շահառու հանդիսացող 2-3 երկրների ներգրավմամբ: «Այսինքն, ծրագիրը չպետք է նախատեսված լինի ﬕայն ﬔկ երկրի համար: Հենց դրանում է կայանում գաղափարը, որ այն պետք է հիﬓված լինի համագործակցության վրա»,- նշեց Գարեգին Մելքոնյանը: Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի 2007-2013 թվականների ընթացքում անցկացված առաջին շրջափուլի բյուջեն կազﬔլ էր 27 մլն եվրո: Առաջին շրջափուլի ժամանակ շահառու են համարվել 8 երկրներ` Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Թուրքիա, Ռուﬕնիա, Մոլդովա, Հունաստան, Ուկրաինա: Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը ﬔկնարկել է 2017թ.-ի հունվարի 31-ին, իսկ դիմուﬓերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը: Ծրագրային առաջարկների ներկայացման ﬔկնարկը բաց է Ծրագրի բոլոր թեմատիկ նպատակների և առաջնահերթությունների համար: Ծրագրի նպատակներ են` խթանել գործարարությունը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանում, ինչպես նաև խթանել Սևծովյան ավազանում շրջակա ﬕջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը: Առաջնահերթություններից է` համատեղ խթանել գործարարությունը և ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1.5 մլն եվրոյի շեմում: Առաջնահերթություն է նաև բարձրացնել անդրսահմանային առևտրի հնարավորություններն ու արդիականացումը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 700 հազար եվրոյի շեմում: Բարելավել շրջակա ﬕջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ), Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1 մլն եվրոյի շեմում: Խթանել ընդհանուր հանրային իրազեկումը և գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողությունները: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 1 մլն եվրոյի շեմում: Ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլում Ծրագրի երկու թեմատիկ նպատակների իրականացման համար ԵՀԳ ընդհանուր բյուջեն կազմում է 54 մլն եվրո: ԵՀԳ ներքո տրամադրվող դրամաշնորհը կկազﬕ ծրագրի ծախսերի 92%-ը (յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ համար):
Ազգային համաֆինանսավորումը պետք է կազﬕ ծրագրի ծախսերի առնվազն 8%-ը, հաշվարկված յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ բյուջեին համապատասխան:
https://armenpress.am/arm/news/882298/sevtsovyan-avazani-erkrneri-andrsahmanayin-hamagortsakcutyan.html


Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր

10.03.2017

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 2017 թվականի մարտի 9-ին կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազﬕ ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է. «ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը և հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը: Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար ﬕջավայրի բարելավման համար: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, և ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի աﬔնաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողﬔրի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը և համագործակցությունը բոլոր ներգրավված կողﬔրի ﬕջև»: ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: Կոլումբիայում կայացած ԱՃԹՆ-ի ﬕջազգային խորհրդի նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:
https://armenpress.am/arm/news/881952/hayastany-dardzel-e-ardyunahanox-tchyuxeri-tapancikutyan.html


Միջազգային կառույցները խթանում են կանանց ձեռներեցությանը ՀՀ-ում

 07.03.2017

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), խթանելով կանանց ներգրավվածությունը տնտեսության զարգացման գործում, Հայաստանում ընդլայնում է «Գործարար կանայք» ծրագիրը տեղական վարկատուների՝ Ամերիաբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցով:
«Վերոնշյալ բանկերը միացել են ծրագրին անցյալ տարեվերջին և այժմ պատրաստ են կանանց կողմից ղեկավարվող տեղական բիզնեսներին վարկավորել ծրագրի նպատակներին և պահանջներին համապատասխան: Ծրագրին առաջիկայում կմիանա նաև Արարատբանկը»,- ասված է ՎԶԵԲ տարածած հաղորդագրությունում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հասանելի դարձնել աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումն ու խորհրդատվությունը, տեխնիկական աջակցություն տրամադրել ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներին և բիզնես խորհրդատվություն` կին ձեռներեցներին:
«Արարատբանկում կանանց համար մշտապես մշակվում և առաջարկվում են վարկային տարբեր պրոդուկտներ` հնարավոր  լավագույն  պայմաններով: Այս նախագիծը ևս կանանց  թույլ կտա իրագործել իրենց նախագծերն ու գաղափարները, ինչպես նաև  հնարավորություն կընձեռի նոր աշխատատեղեր ստեղծել` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ կանայք բավական մեծ գործարար ներուժ ունեն, ուստի այս  նախագծից շատ լուրջ արդյունքներ ենք ակնկալում»,- նշել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Մենք հավատում ենք՝ երբ շուկայի ձախողումները լուծված լինեն, խոչընդոտները՝ հաղթահարված և կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները ստանան հավասար հնարավորություններ, նրանք կկարողանան իրականացնել տնտեսության արդյունավետությանն ու աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործունեություն»,- նշել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
«ԵՄ-ն աշխատում է Հայաստանի ամբողջ տարածքում խթանել հավասար իրավունքներ բոլորի համար գործունեության ցանկացած ոլորտում: Հայ կանայք երիտասարդ սերնդի հետ միասին պետք է լիարժեք իրականացնեն իրենց դերը՝ որպես Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ, իսկ ԵՄ-ն կշարունակի ավելի ու ավելի ներդնել այդ ոլորտում: Հայ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները տնտեսական աճի տեսանկյունից մեծ հնարավորություն են ներկայացնում, և հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները ևս դա հաշվի կառնեն ու իրենց հերթին կհեշտացնեն գործարար կանանց գործունեությունը»,- նշել է Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ՎԶԵԲ-ում նշել են, որ Հայաստանն առաջիններից է միացել Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող «Գործարար կանայք» ծրագրին, որը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական Միության, Շվեդիայի և «Վաղ անցումային երկրների հիմնադրամ»-ի կողմից:
Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է $55 մլն, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը:
Շվեդիայի կառավարությունը հատկացրել է 47 մլն շվեդական կրոն (մոտ €5,2 մլն): Հաջորդ €4,5 մլն-ը տրամադրել է Եվրամիության «Հարևանության ներդրումային հիմնադրամ»-ը. միջոցներն ուղղվել են վարկավորման որակի բարձրացման ֆինանսավորմանը ու ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացմանը:
ՎԶԵԲ-ի «Վաղ անցումային երկրների հիմնադրամ»-ի կողմից ծրագրին ուղղվել է ևս €0,9 մլն:
http://www.banks.am/am/news/newsfeed/13460/


Մրցանակներ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում

03.03.2017

Մարտի 3-ին տեղի ունեցավ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում ամեն տարի` հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության 26 փետրվարի 1998 թվականի N 116 որոշմամբ սահմանված կարգով։
Հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակով մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անցկացվեց մարտի 3-ին` հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը, Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

2016 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ մրցանակներ հանձնվեցին կազմակերպություններին`

1) «Բարի Սամարացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

2) «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն.

3) «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն.

4) «Թիվ 8 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն.

5) «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն.

6) «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Մրցանակները հանձնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի փորձագետներից կազմված համատեղ հանձանաժողովի գնահատմամբ ընտրված կազմակերպություններին շնորհվեցին առանձին մրցանակներ` ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար։
Մրցանակները կազմակերպություններին հանձնեցին Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը:

Մրցանակի արժանացած կազմակերպություններ`

1) «ԱՐԱՐԱՏ» («ARARAT») - «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ

2) «BEELINE» - «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» («ԱՐՄԵՆՏԵԼ») ՓԲԸ

3) «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ

4) «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ

5) ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ

6) «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

7) ՀՀ ԳԱԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

8) ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ

9) ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ) ՀԻՄՆԱԴՐԱՄ

10) ««Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՉՔԻ ԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ

11) ««ՔԱՆԿՈՐ» ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ

12) «ԱՐՄՈԲԻԼ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ

13) «ՄՈՍԷՍՔՈ» ՍՊԸ

14) «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ՍՊԸ

15) «ՋԻՆՋ» ՍՊԸ

16) «ԴԵԿՈՍՏԱՐ» ՓՐՓՐԱՊԼԱՍՏԵ ԴԵԿՈՐԱՏԻՎ ՔԻՎԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ» ՍՊԸ)

17) «ՎԻԼՖՈՒԴ» ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՎԻԼ ՖՈՒԴ» ՍՊԸ)

18) «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ

19) «ԱՆԻ ՊՐՈԴՈՒԿՏ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՊԱՂՊԱՂԱԿԻ ԵՎ ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ)

20) «ՄԱՍՏԱՐԱ» ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ – «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ

21) «ՉԱՆԱԽ» ՍՊԸ

22) «ՂԱՐՍ» ՌԵՍՏՈՐԱՆ – «ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱԼԱՏՅԱՆ» ԱՁ

23) «ԴԵ ԼԱՈՒՐ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՏՈՒՆ – «ԴԵ ԼԱՈՒՐ» ՍՊԸ

24) «WEDDING DESIGN BY NARINE SARGSYAN» ՍՏՈՒԴԻԱ – «ՆՈՒՎՈ» ՍՊԸ 

http://www.mineconomy.am/hy/388


ՀՀ կառավարության և «Ֆլիպ Մորիս Ինթերնեյշնլի Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր 

02.03.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր:
Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչը:
ՀՀ կառավարության պաշտոնական կայք
http://www.mineconomy.am/hy/386


Heritage տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը բարելավել է իր դիրքերը 21 կետով՝ դառնալով 33-րդը

16.02.2017

Heritage տնտեսական ազատության 2017-ի վարկանիշում Հայաստանը բարելավել է իր դիրքերը 21 կետով ու զբաղեցրել  33-րդ տեղը։ Հայաստանը հայտնվել է գերազանցաբար ազատ տնտեսությունների կատեգորիայում։
Մասնավորապես Հայաստանը բարելավել է իր դիրքերը բիզնեսի ու աշխատուժի ազատության կետերով։ Նկատենք, որ կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը ԵՏՄ սկզբունքներից մեկն է։
Գործակցի հեղինակներից մեկի խոսքով, Հայաստանը հարաբերականորեն լավ դիրքեր ունի տնտեսական ազատությունների շատ ցուցանիշերով, բայց անհրաժեշտ է ուժեղացնել դատարանների անկախությունը  (ընդհանուր իրավասության դատարաններում նկատվում են ձգձգումներ) ու կառավարության աշխատանքի թափանցիկությունը։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողություններին, մանավանդ հարկային ու մաքսային ծառայություններում, իշխանության ու բիզնեսի սերտաճումը մտահոգիչ է։
https://news.am/arm/news/373639.html


Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով 

16.02.2017

Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում, ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում: Նախորդ տարվա արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված պատմական լավագույն արդյունքին: Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում: Տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է հիմնականում Օրենքի գերակայություն և Կարգավորման ազդեցություն հենասյուների մասով նշանակալի աճով: Մասնավորապես` Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով ևս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը:
 http://www.aravot.am/2017/02/16/856245/


Մեկնարկել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլը

 14.02.2017

Փետրվարի 14-ին կայացել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նախարարն իր խոսքում նշել է․ «Թեթև արդյունաբերության ոլորտը դեռևս 2011թ. ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ, և «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» շրջանակներում դիտարկվել է արտահանման տեսանկյունից հեռանկարային ոլորտ: Նախօրեին մենք ներկայացրեցինք 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ոլորտները, որտեղ թեթև արդյունաբերությունը զգալի տեղ է զբաղեցնում։ Մի շարք նոր բացվող ձեռնարկություններ նոր աշխատատեղեր կստեղծեն Հայաստանի տարբեր մարզերում՝ գործունեություն ծավալելով այս ոլորտում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շարունակաբար իրականացնում է ոլորտի զարգացման ռազմավարությամբ ամրագրված մի շարք միջոցառումներ` ուղղված արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաների գրավմանը: Այս առումով զգալի է նաև միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԱԶԿ դերակատարումը ոլորտի զարգացման գործում: Սկսած 2014 թվականից, ՄԱԱԶԿ-ն իրականացնում է տեխնիկական օգնության ծրագիր` թեթև արդյունաբերության առաջնային ոլորտներում գործող ընկերությունների արտադրողականության, մրցունակության և արտահանման կարողությունների զարգացմանը։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում ձեռք բերված առաջընթացը շարունակական դարձնելու համար մենք անցնում ենք ծրագրի երկրորդ փուլին, որի պաշտոնական մեկնարկը քիչ անց կտրվի ստորագման արարողությամբ», - ասել է նախարար Կարայանը:
Միջոցառմանը մասնակցել են այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հագուստի և կոշկեղենի արտադրության և դիզայնի ոլորտների ղեկավարներ և մասնագետներ, բիզնես հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին: Այն իրականացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի առաջին փուլը միտված էր Հայաստանում հագուստի արտադրության ավանդույթների վերականգնմանը, զարգացմանը և արտահանման խթանմանը: Ծրագրի պիլոտային փուլում ընդգրկված էին հագուստ արտադրող ութ ձեռնարկություն: Իրականացվել է յուրաքանչյուր ընկերության հետազոտություն և բազմակողմանի աջակցություն՝ արտադրանքի զարգացման, արտադրության արդյունավետ կազմակերպման, մարդկային ռեսուրսների, ֆինանսների, մարքեթինգի, արտաքին կապերի, իրավական հարցերի և այլ ուղղություններով և տրամադրվել համապատասխան տեխնիկական աջակցություն: Ծրագրի ազգային և միջազգային փորձագետների կողմից կազմակերպվել են մի շարք դասընթացներ և գործնական պարապմունքներ, որոնց արդյունքում ծրագրի շահառու ընկերությունների և «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցի ուսանողների մասնակցությամբ մշակվել և ստեղծվել են ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան նորաձև հագուստի համատեղ 5 հավաքածու “5900BC” համատեղ ապրանքանիշի ներքո: Ստեղծված հավաքածուները ներկայացվել են մի շարք միջազգային և տեղական ցուցահանդեսների և այլ միջոցառումների ընթացքում՝ Collection Premiere Moscow, Textillegprom, BEE Together միջազգային գործարար հարթակ (Մոսկվա, Ռուսաստան), ՄԱԱԶԿ 50-ամյակին նվիրված միջոցառում (Վիեննա, Ավստրիա), «Պատրաստված է Հայաստանում» (Երևան, Հայաստան): Միջազգային ցուցահանդեսներին անընդմեջ մասնակցությունը տվել է իր ցանկալի արդյունքները: Հայկական բարձրորակ հագուստի արտադրությամբ սկսել են հետաքրքրվել Ռուսաստանի ամենահայտնի ապրանքանիշները, որոնք իրենց մեծ գոհունակությունն են հայտնել արտահանված ապրանքների բարձր որակի առնչությամբ և երկարատև կայուն համագործակցության պատրաստակամություն հայտնել: Համագործակցություն է հաստատվել Ռուսաստանի ամենահայտնի նորաձևության տներից մեկի «Վալենտին Յուդաշկինի նորաձևության տան» հետ, որի Հայաստանում պատրաստված մոդելները ցուցադրվեցին 2016թ. նոյեմբերին Փարիզում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում՝ արժանանալով մեծ գնահատանքի:
Ծրագրի փորձագիտական խումբը իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ընկերություններին նմուշների պատրաստման և արտահանման հետ կապված իրավաբանական, մարքեթինգային, ֆինանսական և այլ հարցերի շուրջ:
Ծրագրի աջակցությամբ ստեղծվել է «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցը: Դպրոցի մասնագետները վերապատրաստվել են Միլանի “Instituto di Moda Burgo” նորաձևության դպրոցում, որոնք 2015թ. փետրվարից սկսել են դասավանդել «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցում Բուրգո դպրոցի դասագրքերով և մեթոդաբանությամբ:
Երկրորդ փուլի ընթացքում ՄԱԱԶԿ ծրագիրը կշարունակի իր աջակցությունը տեքստիլի և հագուստի ոլորտի ձեռնարկություններին և կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կաշվե իրեր/կոշկեղենի ոլորտը: Երկրորդ փուլում աշխատանքները կուղղվեն՝ վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային /մասնավորապես ԵԱՏՄ/ արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների և մոդելավորողների /դիզայն, մոդելավորում/ միջև: Այն կանդրադառնա Հայաստանում կոշիկ/կաշվե իրեր արտադրող ընկերությունների արտադրանքի դիզայնի, որակի և արտաքին շուկա ներթափանցելու հետ կապված խնդիրներին:
http://www.mineconomy.am/arm/1228/1/news.more.html


Հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով

13.02.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Վարչապետը կարևորել է կառավարության և բիզնես հանրության միջև  համագործակցությունը և նշել, որ բիզնեսին դիտարկում է որպես գործընկեր և տնտեսության շարժիչ ուժ: «Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել և հուսով ենք,որ  ծանոթ եք դրանց: Կառավարարության 100-օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը: Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք: Չափազանց կարևորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ-ում, թե' որպես կառավարման մշակույթ, թե' որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև բիզնես հատվածի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: «Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր: 2017 թվականին իրատեսական ենք համարում իրագործել 840 մլն դոլարի ծրագիր: Այս պահին կառավարությունում քննարկվում է ևս 79 ներդրումային ծրագիր ՝ 5,3 միլիարդ դոլար արժողությամբ: Այդ ծրագրերը համարում ենք տրամաբանական. ունենք նախնական պայմանավորվածություններ, ներդրումների և գործընկերների առումով դրանք բաց են»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներին ընդունելու համար և նշել, որ սա նրանց համար լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց խնդիրները, առաջարկություններն ու հետաքրքրող հարցերը: Դեսպանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նախաձեռնողականությունը և բիզնեսին տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության բարելավելմանն ուղղված  աշխատանքների համար, որոնց արդյունքում ՊԵԿ ծառայությունները մատուցվում են ավելի որակյալ, թափանցիկ, դյուրին և արագ:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ կառավարությունը հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը ցուցաբերելու է հատուկ ուշադրություն՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բիզնեսի դժգոհությունները: Այդ հարցը քննարկվելու է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակում: «Առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են: Բանկերն այդ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու ոչ թե այն պատճառով, որ մենք ենք միջնորդում, այլ կանխատեսելիության, վստահելիության և հասկանալի լինելու համար: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատող բիզնեսն առավելություններ ունենա»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը իր առաջին գործառույթն է համարում բիզնեսին չխանգարելը, երկրորդը՝ բիզնեսին խթանելը, որն այս պահին անհրաժեշտ է, հատկապես, առեւտրային ակտիվության պակասի պարագայում: «Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով, կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար: Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպմանը ներկա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննարկում են եւ պատրաստ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներգրավել տնտեսության իրական հատված, այդ թվում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ առաջիկայում հիմնվելու է նշված ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային հիմնադրամ, որի գործունեությունն ընդլայնվելու է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, պետական գնումներին, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերի: Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները տվել են համապատասխան պարզաբանումներ:

https://news.am/arm/news/373146.html


Մարտի 3-ը Հայաստանում կնշվի որպես գործարարի օր

 09.02.2017

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով մարտի 3-ը որպես «Գործարարի օր» նշելու վերաբերյալ նախագիծը։
«Որոշման նախագծով նախատեսվում է «Գործարարի օրը» նշել մարտի 3-ին` կարևորելով այն հանգամանքը, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175 ամյակը»,- ասաց Կարայանը՝ հավելելով, որ նախագծի ընդունումը նպատակ ունի Հայաստանում սահմանել «Գործարարի օր»: Վարչապետը հաստատեց նախագիծը: Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
http://www.tert.am/am/news/2017/02/09/Marti3-gov/2273466


Երևանը միացել է աշխարհում ամենամեծ ստարտափ համայնքին՝ Startup Grind-ին, որը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր և 1 մլն ձեռներեց

 09.02.2017

Ինչպես ցանցի մյուս քաղաքներում, Երևանում ևս յուրաքանչյուր ամիս կայանալու են միջոցառումներ, որտեղ ներկայանալու են տեղական ընկերությունների հիմնադիրները, նորարարները և ներդրողները: Նրանք պատմելու են խոշոր ընկերությունների ստեղծման ճանապարհին իրենց քաղած դասերի մասին:
Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղը հիմնադրել են Նարինե Կոտիկյանը, Գեորգի Կամոյանը և Մարի Բարսեղյանը: Առաջին միջոցառումը կայացել է փետրվարի 4-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC), որի շրջանակում հյուրընկալվել է Teamable-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը:
Itel.am-ի հետ զրույցում Նարինե Կոտիկյանը Startup Grind-ը համեմատել է Ted միջոցառման հետ՝ միայն թե ձեռներեցների համար:
«Գաղափարն այն է, որ պետք չէ Սիլիկոնյան հովիտը դիտարկել որպես պայծառ ձեռնարկատերերի մենաշնորհ: Հենց դա հաշվի առնելով՝ Startup Grind-ը հնարավորություն է տալիս տարբեր երկրներում գործող լոկալ ձեռներեցներին իրենց հաջողության պատմությունները վեր հանել և ներկայացնել աշխարհին»,- պատմում է Նարինե Կոտիկյանը:
Նրա խոսքով՝ Startup Grind-ի հայաստանյան մուտքը համընկել է ՏՏ էկոհամակարգի արագ զարգացման հետ:
«Մի կողմից՝ ստարտափ և ձեռնարկատիրական  համայնքներն ունեն միմյանց հետ շփվելու հնարավորություն, քանի որ բոլորն իրար ճանաչում են, սակայն մյուս կողմից՝ չկա կազմակերպված հարթակ, որի միջոցով այդ շփումները, հանդիպումները կարող են կայանալ: Այո, բոլորը գիտեն PicsArt-ի (միջոցառման հովանավոր), Joomag-ի, Teamable-ի, Renderforest-ի հաջողության պատմությունները, բայց չունեն հնարավորություն՝ հաճախ հանդիպելու այդ ընկերությունների հիմնադիրների հետ և լսելու նրանց պատմությունները, խորհուրդները: Երեւանում նմանատիպ առանձին հանդիպումներ կազմակերպվում են, սակայն դրանք համակարգված չեն: Startup Grind-ի առանձնահատկությունն այն է, որ միջոցառումները կանոնավոր բնույթ ունեն: Միջացառումները տեսանկարահանվելու են և տեղադրվելու գլոբալ ցանցի հարթակներում»,- պատմում է Նարինե Կոտիկյանը:
Նա նշել է, որ Startup Grind ցանցում ընդգրկվելը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ավելի լայն ներկայացվածություն ապահովել գլոբալ ՏՏ քարտեզում:
«Սա կնպաստի, որ սկսնակ ձեռներեցներն ավելի հեշտ մուտք գործեն մեծ շուկաներ և հանդիպեն պոտենցիալ ներդրողների հետ: Միջազգային ցանցը չափազանց ակտիվ է, մարդիկ անընդհատ կապի մեջ են միմյանց հետ: Ի դեպ, յուրաքանչյուր տարի Սան Ֆրանցիսկոյում անցկացվում է Startup Grind գլոբալ կոնֆերանսը, որտեղ կարելի է հանդիպել ՏՏ ոլորտի աշխարհի հսկաներին»,- ընդգծում է Նարինե Կոտիկյանը:
Startup Grind-ը ստեղծվել է 2010թ. Սիլիկոնյան հովտում: Մի քանի ամսվա ընթացքում այն ներկայություն է ապահովել 50-ից ավելի քաղաքներում: 2013-ից Startup Grind-ն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծից:
http://www.itel.am/am/news/8782


 Սուրեն Կարայանի խոստացած 500 միլիոնը՝ ըստ ոլորտների

 08.02.2017

Նախարարությունը ուսումնասիրել է կոնկրետ ներդրումային ծրագրերը,  կազմակերպությունների հետ քննարկել պետության աջակցության գործիքակազմից անհրաժեշտ օժանդակությունը և տրամադրել այն՝ ըստ կարիքների։ Արդյունքում 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում և  5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ծրագրերի ֆինանսական աղբյուրները առկա են և հստակեցված։
Նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։
Ներդրումները կունենան հետևյալ կառուցվածքը․

 Ըստ ոլորտների

  Ըստ մարզերի

Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը, որոնց արդյունքում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ և կիրականացվի 11,8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Միաժամանակ, ակնկալվում է նաև շուրջ 100 մլն դոլարի պորտֆելային ներդրումներ հայկական ընկերությունների բաժնետոմսերում։
Ներդրողներն օգտվում են պետության  աջակցության գործիքակազմից, մասնավորապես՝ 

♦ ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար,

♦ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն,

♦ ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ,

♦ ՓՄՁ պետական աջակցության գործիքներ, 

♦ արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ,

♦ արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում,

♦ լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով,

♦ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ:

 http://www.mineconomy.am/arm/1219/1/news.more.html

http://b4b.am/archives/news/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%D5%9D-%D5%A8%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%87-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80


Համաշխարհային բանկը և Գյումրիում գործող «Ֆամբոքս» ընկերությունը բիզնես համագործակցություն են սկսել

02.02.2017

Համաշխարհային բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող «Ֆամբոքս» ընկերությունը բիզնես համագործակցություն են սկսել:Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում առաջին անգամ կիրառվող ՄարկԼոջիք տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա։ Համագործակցության հիմք հանդիսացավ ՀԲ ներկայացուցիչների այցը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն 2016թ. օգոստոսին: Տպավորվելով գործընթացներով՝ ԳՏԿ ներկայացվեց պատվերի տեսակը և պահանջվող լուծումների տեխնոլոգիական նկարագիրը: Իսկ արդյունքում՝ կարևորագույն պատվերի իրականացումը ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակը վստահեց  ստարտափ ընկերությանը:
«Ֆամբոքսի ընտրությունը պատահական չէր, այս ընկերության տեխնիկական հմտությունները բավարարում էին ներկայացվող պահանջներին. ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը Ֆամբոքսի թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը ՀԲ-ում՝ որպես գործընկեր: Արդյուքնում սթարթափը ստացավ վեց ամիս տեւողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր», - նշում է ԳՏԿ մենեջեր Ամալյա Եղոյանը։
Ծրագրի իրականացման ընթացքում, բացի հիմնական մասնագետներից, ևս հինգ սկսնակ ծրագրավորողներ Գյումրիում կհմտանան նորագույն տեխնոլոգիայի կիրառման ասպարեզում: Ոչ միայն Ֆամբոքսի, այլև ԳՏԿ-ի համար սա իրական հնարավորություն է ձեռք բերել միջազգային ճանաչում Մարկլոջիքի ոլորտում, ինչպես նաև՝ նորանոր պատվերներ՝ ծրագրային փաթեթում ունենալով Համաշխարհային բանկի նման հեղինակավոր պատվիրատու:
«ԳՏԿ-ի աճող փորձառությունը պատվիրատուների շրջանում բավական աշխույժ բնույթ է կրում, և հատկապես վերջին ամիսներին մենք շարունակական բանակցություններ ենք վարում թե՛ հայկական, թե՛ տարբեր երկրների ընկերությունների հետ», – հավելեց Ամալյա Եղոյանը։
Կենտրոնի պատասխանատուների կողմից տարվող մշտական աշխատանքներն նպատակ ունեն տարաբնույթ պատվերներն ուղղորդել Գյումրիում տեղակայված ընկերություններ: Մի կողմից ստեղծվում են նոր շխատատեղեր, մյուս կողմից աճում են մասնագետների հմտություններն ու գիտելիքներն այս մրցակցային դաշտում: Ի վերջո, ընկերությունների հաջողության պատմությունները գրավում են նոր պատվիրատուների՝ ԳՏԿ-ն դարձնելով գրավիչ և որակյալ վայր բիզնեսի զարգացման համար: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Էլեկտրոնային հասարակություն ծրագրի ներքո, ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: Այն լավագույնս ծառայում է իր առաքելությանը՝ Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների զարգացող միջավայր, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և հնարավոր դարձնելով տաղանդավոր երիտասարդների և ընկերությունների համար կյանքի կոչելու նորարարական գաղափարներ:
https://news.am/arm/news/371074.html


ՀՀ կառավարություն է ներկայացվել 2.4 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

01.02.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը», -հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով՝ դա չի նշանակում, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից: 
«Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր:
http://gov.am/am/news/item/12796/


 Հայ գիտնականները փորձարկում են ջրի արևային մաքրման ռուսական կայանը

 31.01.2017

Հայ գիտնականները փորձարկում են արևային էներգիայով ջրի մաքրման ռուսական կայանը։ Ինչպես NEWS.am–ին հայտնել է նախագծի հայաստանյան թիմի ղեկավար, Ազգային ագրարային համալսարանի Հիդրոմելեորացիայի, հողաշինարարության և ողային կադաստրի ֆակուլտետի դեկան Գագիկ Եղիազարյանը, կայանը ենթադրում է ջրի մաքրում գոլորշիացման և նստվածքների հեռացման միջոցով: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամը (Բորտնիկի հիմնադրամ)։ Ռուսական կողմից նախագծին մասնակցում է կայանը նախագծող «Խիմլաբ» ընկերությունը։
«Այս կայանի արտադրողականությունը համեմատաբար փոքր է՝ ժամում 50 լիտր ջուր։ Իհարկե, խոշոր գյուղատնտեսական տնտեսության կամ ընկերության համար սա չափազանց քիչ է, սակայն փորք տնտեսությունների կամ մասնավոր տների համար՝ լրիվ բավական է։ Աշխարհում նման բազմաթիվ կայաններ կան, սակայն մեր ռուսաստանցի գործընկերները որոշել են այն դարձնել ավելի խնայողական։ Այդ պատճառով մենք կայանի վրա կտեղադրենք ոչ միայն գազի վառարան, այլեւ՝ արեւի ամբարիչ», – հավելել է Եցիազարյանը։Շուտով Ագրարային Համալսարանի մասնագետները կայանը փորձարկեն աղտոտվածության բարձր ռիսկային շրջաններում՝ հանքավայրերի մերձակա գետերի, Արարատյան դաշտավայրի աղային հողերի ցամաքուրդային ջրերի մաքրման համար։ Ծրագիրը նախատեսված է 2017-18 թվականների համար:«Մենք ցանկանում ենք ցուցադրել կայանի առավելությունները, առաջին հերթին՝ էներգախնայողությունը։ Փորձարկումների արդյունքներով ռուսաստանցի գործընկերների հետ կկազմենք տեխնիկատնտեսական հիմնավորումնը։ Դրանից հետո կարող ենք մտածել նաեւ ավելի խոշոր կայանների մասին։ Օրինակ՝ Երևանի կեղտաջրերի աէրացիոն կայանի համար։ Որքան էլ կարողանանք մաքրել ջուրը, թեկուզ քիչ՝ արդեն լավ է։ Բնապահպանության մեջ «շատ» չի լինում», – նշել է Գագիկ Եղիազարյանը։
http://armenianeconomy.com/hy/topic.php?id=2836


Հայաստանում առաջին անգամ համակարգչային անվտանգության մրցույթ կանցկացվի

31.01.2017

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN): Կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Մայքրոսոֆթ Հայաստանը՝ Մոնիտիսի և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:Մրցույթը, որի նպատակն է բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, կկայանա փետրվարի 4-ին, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:Capture the Flag -ին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ընդունվում են թե անհատական, թե թիմային մասնակցության հայտեր: Լավագույն մասնակիցները կարժանանան մրցանակների: Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը և գրանցումը հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://ctf.1gsecurity.com/#:
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ՏՏ ոլորտի զարգացման բոլոր կարևորագույն ուղղություններին:ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և Կապանի կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, և այլն:
http://www.panarmenian.net/arm/news/231406


Հեղափոխական ինովացիոն հարթակի ներդրումը հետագա առաջընթացի հիմքը կլինի ազդարարների ինստիտուտի զարգացման համար 

24.01.2017
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ ընդունել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ: ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագրի կարևոր բաղադրիչները՝  բիզնես ծրագրի բարելավում՝ ՓՄՁ-ների իրավունքների պաշտպանության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բիզնես ոլորտի խնդիրները հատկորոշելու և դրանց լուծումներ տալու, կառավարության հետ երկխոսության միջոցով: Սակայն ծրագրի կարևորագույն նպատակը բիզնես ոլորտում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ հայտնող ազդարարների ինստիտուտի ստեղծումն է, որը հետագայում արդյունավետ հարթակ կլինի ոչ միայն բիզնեսի, այլ առհասարակ բոլոր տիպի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման դեպքում: Կարեն Զադոյանը նշեց, որ արդեն իսկ հարթակի ստեղծման համար բանակցություններ են սկսվել իտալական մի կազմակերպության հետ, որի հաջողված փորձը պետք է կիրառվի տեղեկություններ հայտնող անձի գաղտնիությունն ապահովող տեխնոլոգիան ներդնելիս: Դավիթ Հարությունյանը, կարևորելով ազդարարների ինստիտուտի ներդրումը, նշեց, որ գաղափարն ինքնին ընդունելի է: Արդեն իսկ կան պետության կողմից կատարված քայլեր այս ուղղությամբ. մասնավորապես, նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն խորհրդի նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու արդարադատության նախարարին՝ ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման, էլեկտրոնային անանուն ազդարարման հարթակի տեխնիկական ապահովման ուղղությամբ ձեռնարկել քայլեր, այդ թվում՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչ Մարիամ Բաբայանը նշեց, որ ակնկալում են, որ այս ծրագրի շրջանակներում ստեղծված հարթակը լինի կայուն և հետագայում էլ կիրառելի: Ի պատասխան, Դավիթ Հարությունյանը նշեց, որ  այս դեպքում չկա ավելի կայուն և հեռանկարային ապահովում, քան օրենքի ընդունումն է, որին ուղղված քայլեր կատարվում են, ինչ վերաբերում է բուն տեխնոլոգիական լուծումներին, ասաց. «Պետք է ստեղծել գործիք, այդ անձանց անվտանգությունն ապահովելու համար»: Նրա խոսքով, հիմնականում պետությունները չեն  ներդրում նման տեխնոլոգիաներ երկու պատճառով. առաջին՝ ոչ բոլոր պետություններում են սոցիալական կապերն այնքան մեծ, որպեսզի դժվար լինի ապահովել գաղտնիությունը՝ «Հայաստանում նույնիսկ պետական գաղտնիք պահելն է դժվար», և երկրորդ՝ այս տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում են հետախուզական աշխատանքների համար կամ ահաբեկիչների/այլ հանցագործների կողմից. «Մենք, որպես պետություն, ուզում ենք օգտագործել այդ «վատ» գործիքը՝ լավ նպատակների համար»: Կարեն Զադոյանը հավելեց, որ սա առաջին դեպքն է, երբ  պետությունը այսպիսի ինովացիոն հարթակ է ձևավորվում՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար.  «Սա շատ մեծ, հեղափոխական քայլ է  ոչ միայն պետության, այլև մեր հասարակության համար: Եվ մեր այս ծրագիրը կարող է ֆունդամենտալ լինել ապագայի համար: Ակնկալում եմ, որ շատ լուրջ առաջընթաց կլինի ազդարարների ինստիտուտի զարգացման համար»,- ասաց Կարեն Զադոյանը:
http://iravaban.net/150592.html#ad-image-0


«Հալալ» սննդամթերքի գրասենյակը սերտիֆիկատ կտա մուսուլմանների համար նախատեսված արտադրանքին

21.01.2017

Հայկական արտադրանքն՝ Իրան ու այլ երկրներ արտահանելու ծավալը մեծացնելու նպատակով Երևանում և մարզերում կբացվի «Հալալ» սննդամթերքի գրասենյակ: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն իսլամի ավանդույթներին: Հալալ նշումով արտադրանքը մուսուլմանների համար համարվում է մաքուր արտադրանք:
Հալալ սննդամթերքը Հայաստանում էլ կվաճառվի, որպեսզի մուսուլմանները կարողանան Հայաստանում էլ օգտվել սննդամթերքից: Հալալ կլինեն նաև հանրային սննդի օբյետկները: Սա կնպաստի, որ մուսուլմանները այցելեն հենց այդ սննդի վայրերը: Նախարարի տեղակալը վստահեցնում է՝ գործարարների համար նման պիտակավորում ունենալը կնպաստի բիզեսնի զարգացմանը:
«Հալալ» գրասենյակից սերտիֆիկատ ստանալու համար նրա ներկայացուցիչները կայցելեն արտադրամաս և տեղում կուսումնասիրեն ապրանքի արտադրման եւ վերամշակման պայմանները: Նրանք կորոշեն, թե որքանով է համապատասպանում այն իսլամական աշխարհում ընդունված «հալալ» չափանիշներին: Բավարարելու դեպքում արտադրանքին շնորհվում է halal կարգավիճակը, որը մուսուլմանների համար տվյալ ապրանքը գնելու «կանաչ լույս» է:
«Հալալ» սննդամթերքի գրասենյակ բացելու նախաձեռնությունը հայկական կողմինն է: Առաջիկա ամիսներին կկազմակերպվեն երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցեր, որպեսզի գրասենյակի հիմնումն արագացվի:
http://www.armeniatv.am/hy/60209-60209


Ներկայացվել է ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագիրը

 19.01.2017

Հունվարի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական պրեզենտացիա, որին հաջորդել է   ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի  մամուլի ասուլիսը` ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագրի և Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերի վերաբերյալ:
Նախարարության ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագիրը:
Ծրագրի ներկայացմանը հաջորդել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս պատասխանել է ծրագրի, ինչպես նաև և Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի վերաբերյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Հովհաննես Ազիզյանն նշել է, որ նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման շնորհիվ տեղում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ, ինչը կնպաստի ոչ միայն մարզի, այլև տարածաշրջանի զարգացմանը,-ընդգծել է նախարարի տեղակալը և ավելացրել, որ ԱՏԳ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային նոր օրենսգրքով ունի առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ԱՏԳ տարածքում աշխատող կամ այցելող յուրաքանչյուր անձի կատարել գնումներ` առանց մաքսային տուրք վճարելու: Սա կարևոր հնարավորություն է, որովհետև սա նաև կարող է նպաստել և այցելության, և զբոսաշրջության զարգացմանը»:
Ազատ տնտեսական գոտու տեղակայումը որոշվել է իրականացնել Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով նաև հայ-իրանական հարատև առևտրատնտեսական հարաբերությունները:  Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանագծին հարող տարածքում նախանշվել է հողակտոր, որտեղ նպատակահարմար է իրականացնել նախագիծը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, որը ենթադրում է պետության մասնակցությունը ծրագրի իրագործմանը:
Փոխնախարարն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, տարածաշրջանային առեւտրի զարգացման, ինչպես նաեւ Սյունիքի մարզում տարածքային զարգացման համար:
«Ներկայումս աշխատանքներ են իրականացվում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու համաձայնագրի կնքման շուրջ, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս այս ազատ տնտեսական գոտու գործունեության համար, որովհետև տվյալ նախնական համաձայնագրով նախատեսվում է, որպեսզի իրանական կողմը, նաև ԵՏՄ-ն որոշակի հստակ ապրանքների ցանկի մասով գործեն ազատ փոխհարաբերության գոտում»,- ասաց նա` հավելելով, մաքսատուրքերը կամ կնվազեն, կամ կվերացվեն, ինչը լրացուցիչ խթան է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, -ավելացրել է փոխնախարարը:
Հովհաննես Ազիզյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունը համագործակցության է հրավիրում Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտու պոտենցիալ կազմակերպիչներին, ինչպես նաև ընդունում է ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու համար նախնական դիմումներ, ինչի մասին հայտարարությունը տեղադրված է նախարարության կայքում և ավելացրել.
«Հույս ունենք ներգրավել բավական լավ փորձ եւ կապեր ունեցող, ներդրումներ անելու մտադրությամբ ձեռնարկությունների տարբեր երկրներից»,- ավելացրել է նա:
http://www.mineconomy.am/arm/1170/1/news.more.html


Նորություններ-2016