Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը կաջակցի ՀՀ ստարտափներին
12.06.2018
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը, որն աջակցելու է ինչպես Պոլիտեխնիկի ուսանողներին, այնպես էլ նորարար գաղափարներ ունեցող բոլոր անհատներին:
Այն ունի աշխատելու համար նախատեսված տարածքներ, կլոր սեղան քննարկման միջավայր, համակարգչային տեխնիկայով հագեցած սենյակներ եւ այլն:
Ինկուբատորը տրամադրելու է անվճար բիզնես խորհրդատվություն՝ կապված ստարտափների ձևակերպման իրավաբանական խնդիրների, գաղափարների առևտրայնացման, դրանց ճիշտ կառավարման և այլ հարցերի հետ: Այն կհյուրընկալի մասնագետների Հայաստանից և արտերկրից, որոնք խորհրդատվություն կտրամադրեն երիտասարդներին:
«Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը հնարավորություն կտա երիտասարդներին զարգացնել իրենց գաղափարները, իսկ այսօրվա երիտասարդությունը բավականին ակտիվ է: Որքան շատ լինեն նման ինկուբատորները, այնքան ավելի կմեծանան հնարավորությունները ՏՏ ոլորտի նորամուտների համար»,- նշել է ANEL լաբորատորիաների կոորդինատոր Ամալյա Մխիթարյանը:
Ինկուբատորը բացվել է Եվրոպական միության «Էրասմուս+» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակում:
https://itel.am/am/news/9914