ՆՁԱԿ
   
 

ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին

19.02.2018

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողﬕց տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։ Ինչպես փոխանցում է «Արﬔնպրես»-ը, հիﬓական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ acer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry)։ «Թումո»-ն հպարտ է Հայաստանի ՏՏ և կրթական ոլորտը նման առաջադեմ ﬕջազգային հարթակներում ներկայացնելու, առաջատար ընկերությունների և մասնագետների ուշադրությունը ﬔր երկրին և դրա երիտասարդ ներուժին դարձնելու համար։ Հուսով ենք՝ այս հաղթանակը էլ ավելի կնպաստի հայկական նախագծերի ճանաչմանը և գնահատմանը ՏՏ ﬕջազգային ասպարեզում»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության ﬔջ։ WCIT համաժողովը անց է կացվում է 1978 թ-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance, WITSA) նախաձեռնությամբ։ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների ﬕջազգային հարթակ է հազարավոր գործարարների, նորարարների, ՏՏ ոլորտի կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության (UITE) հետ համագործակցության շրջանակներում որոշում է ընդունվել 2019-ին համաժողովը անցկացնել Հայաստանում։
https://armenpress.am/arm/news/923240/tt-hamashkharhayin-hamazhoxovum-tumo-n-arzhanacel-e-glkhavor.html