Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք
15.02.2018
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-21-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology - WCIT) ավարտին Հնդկաստանը էստաֆետը կփոխանցի Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները ﬔկնարկելու համար: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը: «ՏՏ համաշխարհային համաժողովը 2018-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո թերևս հաջորդ աﬔնաազդեցիկ ﬕջոցառուﬓ է դառնալու Հայաստանի համար: Երևանը տեխնոմայրաքաղաք է դառնալու ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար, ինչը հիանալի հնարավորություններ է ստեղծելու և՛ երկրի իﬕջի, և՛ աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորվելու, և՛ ներդրուﬓեր ներգրավելու, և թե՛ տուրիզﬕ հարցում»,-ասաց Ալեքսանդր Եսայանը: Նրա խոսքով, ՏՏ հսկաներին Հայաստանը ներկայացնելու հզոր այցեքարտեր կան. Հայաստանը երկիր է, որտեղ ռազմավարական և ինժեներական մտածողության հիմք է դրվում ու զարգացվում է դպրոցից՝ նախ շախմատ, ապա 10 տարեկանից ինժեներական կրթություն: Ըստ Ալեքսանդր Եսայանի` սա խոստուﬓալից փորձ է, որը կիրառվում է ﬕայն Հայաստանում: «Պատահական չէ նաև, որ այս համաժողովի անցկացման իրավունքը ստացել ենք հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի շնորհիվ: 2014-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕությունը (ԻՏՁՄ) Մեքսիկայում անցկացվող WCIT-ին ներկայացրել է ինժեներական կրթության ﬔր փորձը, 2016-ին ﬕևնույն համաժողովի շրջանակում «Արմաթ» կրթական ծրագիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողﬕց արժանացել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) մրցանակի, իսկ այս տարի համաժողովի շրջանակում Հնդկաստանի հետ կստորագրենք համաձայնագիր «Արմաթ» լաբորատորիաներ արտահանելու վերաբերյալ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019-ին անցկացվելու է Հայաստանում: Համաժողոﬖ անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողﬕց 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: WITSA-ին 2004 թվականից անդամակցում է նաև ԻՏՁՄ-ն: Այս տարի WCIT 2018-ին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, ԻՏՁՄ և ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարներ:
https://armenpress.am/arm/news/922708/erevany-tht-olorti-2000-ic-aveli-hamashkharhayin-liderneri-hamar.html