ՆՁԱԿ
   
 

Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման գործում ﬕավորվում է երկրի գիտական ներուժը

07.02.2018

ՀՀ ԱԻ նախարարությունում փետրվարի 7-ին ստորագրվեց «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման» մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԻՆ Սեյսﬕկ պաշտպանության ծառայության, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ու ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ﬕջև: Արարողությանը ներկա էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության անունից հուշագիրը ստորագրեց «Սեյսﬕկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի ժ/պ Ս. Մարգարյանը, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի անունից՝ Ավետիս Առաքելյանը, իսկ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի անունից՝ Խաչատուր Մելիքսեթյանը: Հաշվի առնելով, որ բնական և մարդածին աղետները Հայաստանում կյանքի բաղկացուցիչ մասն են, և ընդգծելով, որ երկրի տնտեսության վրա աղետների ազդեցության հետևանքների վերցման ծախսերը հաճախ ավելին են, քան դրանց կանխարգելման կամ նվազեցման ծախսերը՝ կողﬔրը սույն հուշագրով համաձայնում են համագործակցել գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների փոխանակաման ձևաչափով: Կողﬔրը պարտավորություն են ստանձնում նաև ստեղծել և մշտապես արդիականացնել տվյալների հենքերը՝ կապված վտանգների գնահատման և դրանց ռիսկերի նվազեցման հետ, արդիականացնել մշտադիտարկման ցանցերը, աղետների դեպքում օպերատիվ ռեժիմով փոխանակել անհրաժեշտ տվյալները, առանձնակի ուշադրություն դարձնել աղետների ռիսկի գնահատման ﬔթոդաբանության մշակմանը և այլն: Ողջունելով ներկաներին և կողﬔրի նախաձեռնությունը՝ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ընդգծեց երկրի ողջ ներուժի ﬕավորման կարևորությունն այս ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով գիտատեխնիկական, գիտահետազոտական, գիտակրթական, ինչպես նաև՝ գործնական աշխատանքների դերը: Որպես ուժերի համադրման և ﬕասնական գործունեության փայլուն օրինակ՝ նախարար Դ. Տոնոյանը նշեց վերջերս Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի գոտում տարվող ﬕասնական աշխատանքները: «Ես շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը, և հատկանշական է, որ հուշագրի բոլոր պարբերություններում նշվում է «համատեղ» բառը: Կարծում եմ, որ ﬔր գիտական ներուժն ամբողջությամբ հնարավորություն է տալիս ﬔզ համադրել ﬔր ջանքերը՝ Հայաստանում աղետների ռիսկերի գնահատման և նվազեցման համար»,- ասաց նա: Նախարարը կարևորեց նաև այս գործում ﬕջազգային կազմակերպությունների աջակցության հարցը՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում առավել վտանգավոր սողանքային գոտիներում կատարված ռիսկի գնահատման աշխատանքները, դրա վերաբերյալ նեկրայացված առաջարկությունները և առաջնային իրականացվելիք հրատապ գործողությունները: Միջոցառման օրակարգում էր նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30- րդ տարելիցի կապակցությամբ գումարվելիք համաժողովի կազմակերպչական հարցերի քննարկումը:
https://armenpress.am/arm/news/921787/hayastanum-axetneri-riski-nvazecman-gortsum-miavorvum.html