ՆՁԱԿ
   
 

Հայաստանն աշխարհում նորարարության կենտրոններից ﬔկը. ներդրողների ոչ ֆորմալ ցանցի տեսլականը

05.02.2018

Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (STAN) անդաﬓերը Հայաստանում 10- 15 տարվա ներգրավվածության ծրագրեր ունեն: FAST հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Արﬔն Օրուջյանի խոսքով` իրենք ցանկանում են Հայաստանը դարձնել չեմպիոն գիտության և նորարարության ասպարեզում: «Մենք վեց ամսով չենք այստեղ, այլ տևական ժամանակով, 10-15 տարվա ներգրավվածություն ենք ակնկալում: Մենք այստեղ ենք, որ բերենք փոփոխություններ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Հայերն ունեն խորը գիտական գիտելիքի մշակույթ, ﬕգուցե ներկայում կրթական համակարգն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, բայց մարդկանց մշակույթն այնպիսին է, որ ուզում են դա օգտագործել: Իհարկե, այստեղ կան որոշ ձեռնարկություններ, դաշտը դատարկ չէ, բայց ﬔնք ուզում ենք մյուսներին էլ օժանդակել ու ոգևորել»,-«Արﬔնպրես»-ի փոխանցմամբ`ասաց Արﬔն Օրուջյանը: Ներդրողների ոչ ֆորմալ ցանցը (STAN) Հայաստանի և արտասահմանի 18 հայ ներդրողների խումբ է, ովքեր պատրաստվում են ֆինանսական ու փորձագիտական աջակցություն տրամադրել տվյալների գիտության, արհեստական բանականության և ﬔքենաների ուսուցման, կենսատեխնոլոգիաների, ﬕկրոէլեկտրոնիկայի ուղղությունների հայաստանյան նորաստեղծ ընկերություններին: FAST-ի համահիﬓադիր Արթուր Ալավերդյանն էլ նկատեց, որ ցանցի գործունեության արդյունքում գիտնականները հնարավորություն կունենան ընթանալ առևտրայնացման ճանապարհով, սեփական հայտնագործությունները կատարել և մուտք գործել հայաստանյան և գլոբալ շուկա: «Այս ոլորտները ﬔծ փոփոխություններ բերող ուղղություններ են, դրանք գլոբալ նոր տնտեսություն են ձևավորում: Մեր խնդիրն է, որ Հայաստանն ու այստեղի կազմակերպություններն իրենց վրա վերցնեն նոր տնտեսության ձևավորումը»,-հավելեց բիզնես հրեշտակը: Լրագրողների հետ հանդիպմանը STAN-ի համահիﬓադիր, բիզնես հրեշտակ Ռուբեն Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ նորարարության կենտրոններից ﬔկը: Նրա խոսքով` ինչպես ԱՄՆ-ն է հետաքրքիր ու հեռանկարային գաղափարներ ներգրավում Սիլիկոնյան հովիտ, նույն հնարավորությունն ունի նաև Հայաստանը: «Մենք պետք է ստեղծենք համապատասխան դաշտ, որպեսզի Հայաստանում ծնվեն նորարարություններ` զարգացնելով այստեղի տնտեսությունը»,-ասաց Ռուբեն Հարությունյանը: Փետրվարի 5-ին FAST հիﬓադրամը ներկայացրեց իր նոր նախաձեռնությունը, ըստ որի ձևավորվում է ներդրողների ոչ ֆորմալ ցանցը: Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար ներդրումը յուրաքանչյուր անդաﬕ համար տարեկան նվազագույնը 10 հազար ԱՄՆ դոլար կլինի: Հինգերորդ տարուց սկսած տարեկան նվազագույն ներդրումը յուրաքանչյուր անդաﬕ համար նախատեսվում է սահմանել 20 հազար ԱՄՆ դոլար: Սկզբնական շրջանում նախատեսվում է օժանդակություն տրամադրել  3-5 ստարտափի:
https://armenpress.am/arm/news/921499/hayastann-ashkharhum-norararutyan-kentronneric-meky-nerdroxneri.html