ՆՁԱԿ
   
 

Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծրագրերին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

30.01.2018

Հունվարի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկման միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։
http://mineconomy.am/hy/851