ՆՁԱԿ
   
 

JICA-ն կուսուﬓասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսուﬓական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները

19.01.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Ճապոնիայի ﬕջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին ՝ ՃՄՀԳ (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիﬔ Դանիգուչիին: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնական կառավարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կիրականացվեն համատեղ նախագծեր: Քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային ﬕջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հեռանկարները, ՏՏ ոլորտում հնարավոր գործակցությանն առնչվող հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ՏՏ ոլորտի ուսուﬓական լաբորատորիաներ ստեղծելու նախագիծը, որը զգալիորեն կարագացնի տեխնոլոգիական ոլորտի մասնագետների քանակական և որակական աճի գործընթացը: Առաջարկը հավանության է արժանացել հյուրերի կողﬕց, և Հաջիﬔ Դանիգուչին նախագծի մանրամասներին ծանոթանալու ցանկություն է հայտնել՝ հասկանալու համար դրա շուրջ համագործակցության հնարավորությունները:
https://armenpress.am/arm/news/919607/jica-n-kusumnasiri-haph-i-bazayi-vra-tt-usumnakan-laboratorianer.html