Հայաստանի զարգացման հիﬓադրաﬓ առավելագույնս աջակցելու է գործարարներին. պետք են ﬕայն լավ ծրագրեր
19.01.2018
Հայաստանի զարգացման հիﬓադրամը պատրաստ է աջակցել գործարարներին, բայց զարգացման հիﬓական լոկոմոտիվը գործարարն ինքն է լինելու: Այս մասին հունվարի 19-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Արﬔն Ավակ Ավակյանը։ Հանդիպման ընթացքում Գյումրիի և Շիրակի մարզի գործարարներին, ՏՏ ոլորտի ձեռնարկատերերին, ստարտափերի ներկայացուցիչներին և ուսանողներին Ավակյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ կառուցվածքը, գործառույթները, աջակցության գործիքները։ ՀԶՀ ղեկավարը շեշտեց բիզնեսին մատուցվող հետսպասարկման ծառայությունները և Գործարարության աջակցման ակումբի աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին նաև ներկայացվեց արտահանման խթանման և ներդրուﬓերի ներգրավման աշխատանքները, որոնք ՀԶՀ վաճառքի, մարքեթինգի և ծրագրերի թիﬔրի հետ ﬕասին ﬔծապես խթանում են աշխարհի արդեն 26 երկրում գործող ՀԶՀ 30 պաշտոնական ներկայացուցիչները և գործընկերները։ «Ձեր փոխարեն ոչ ոք ձեր մտքերն ու գաղափարները չի իրագործելու, եթե դուք ունեք նախագծեր, բիզնես ծրագրեր, ապա առաջին հերթին դու՛ք պետք է պայքարեք ու քայլեր ձեռնարկեք դրանց իրագործման համար։ Հիﬓադրամը ﬕայն կարող է օգնել և իր աջակցությունն առավելագույնս է տրամադրելու։ Ուստի, եթե ունեք լավ ծրագրեր, պատրաստ եք ջանքեր գործադրելու և դրանք բիզնես դարձնելու, Գյումրիում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ՝ ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի ﬕջոցով դիﬔք հիﬓադրաﬕն»,- նշեց Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Արﬔն Ավակ Ավակյանը։ Մինչ գործարարների հետ հանդիպումը, ՀԶՀ ղեկավարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ գործունեությունը նշեց, որ հիﬓադրամը գործունեության 2 նպատակ ունի՝ արտահանում և արտասահմանյան ներդրուﬓերի ուղղորդումը Հայաստան: «Հենց այս երկու նպատակների շրջանակում էլ ﬔնք կարող ենք աջակցել: Հայաստանում տնտեսության զարգացման համար պետք է զարգացնենք կլաստերային սխեմա»,-նշեց պատասխանատուն՝ կարևորելով Գյումրիում այն երկու ոլորտները՝ ՏՏ և թեթև արդյունաբերության, որոնցով կարելի է զարգացնել Հանրապետության երկրորդ քաղաքը: Արﬔն Ավակ Ավակյանը տնտեսության զարգացման գործում նաև կարևորեց թվայնացման գործընթացը, որը չնայած որոշ չափով բարդ բայց անչափ կարևոր գործընթաց է։
https://armenpress.am/arm/news/919621/hayastani-zargacman-himnadramn-aravelaguyns-ajakcelu.html