ՆՁԱԿ
   
 

Երևանում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը աշխարհի տարբեր երկրների ՏՏ ոլորտի ավելի քան 600 մասնագետների մասնակցությամբ

23.04.2018

Ապրիլի 22-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը:
Համաժողովը բացել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
««Հայկական բլոկչեյն» համաժողովը միասնական հարթակ է, որտեղ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ազատորեն փոխանակել իրենց փորձը և քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական հարցերը, որոնք ներկայումս մեծ նշանակություն ունեն թվային ինդուստրիայի, այդ թվում՝ ապակենտրոնացված տեխնոլոգիաների ձևավորման և զարգացման համար», - իր բացման խոսքում, ողջունելով մասնակիցներին, նշել է նախարար Սուրեն Կարայանը:
Առաջին անգամ Երևանում հավաքվել էին բլոկչեյն տեխնոլոգիների և արհեստական ինտելեկտի ոլորտի ավելի քան 600 մասնագետներ և փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Հոնգկոնգից և այլն:
Համաժողովի առանցքային հարցը բլոկչեյն ինդուստրիայի զարգացման ռազմավարության քննարկումն էր Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ, շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների, հնարավորություն է ստեղծվել գրանցելու իրական տնտեսական առաջընթաց և կառուցելու կայուն տնտեսություն:
Միջոցառման ծրագիրը ներառում էր 3 աշխատանքային սեկցիա, որոնք նվիրված էին բլոկչեյն ինդուստրիայի ապագայի, աշխարհում այս տեխնոլոգիայի ունեցած դերի, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO նախագծերի վերաբերյալ:
Անց են կացվել նաև 12 կրթական վարպետության դասեր և Roadshow, որտեղ 15 ստարտափ թիմեր հնարավորություն ունեցան իրենց նախագծերը ներկայացնելու աշխարհի 20 երկրներից ժամանած պրոֆեսիանալ ներդրողներին, որոնց թվում են ասիական 3 թոփ ներդրողները: Համաժողովի մասնակից հիմնադրամների միասնական գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ ԱՄՆ դոլարը: Roadshow-ի արդյունքներով լավագույն ստարտափ թիմերը պարգևատրվեցին «Օսնովա» ընկերությունների խմբի կողմից:
Համաժողովի կարևորագույն միջոցառումներից էր IBM ընկերության հետ համատեղ Blockchain Open University-ի (Բլոկչեյնի բաց համալսարան) ստեղծման և զարգացման վերաբերյալ հուշագրի ստորագրումը:
Blockchain Open University-ն իրենից ներկայացնում է կրթական ծրագրերի հարթակ, որը նախատեսված է բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի տեխնիկական մասնագետների համար և ապահովելու է ինչպես բազային մակարդակի գիտելիքներ, այնպես էլ աջակցելու է աշխատակիցների պրոֆեսիոնալ թիմի ձևավորմանը, որն ունակ կլինի լուծելու բարդագույն բիզնես խնդիրներ՝ հիմնվելով տարբեր տեխնոլագիական պլատֆորմների վրա:

Համաժողովիի գլխավոր խոսնակները և մասնակիցներն էին
Dirk Ahlborn, CEO at Hyperloop Transportation Technologies Inc.
Walter Komarek CEO, co-founder at Circle.one, professional investor, Ավստրիա
John Lee, CEO at ESL Gaming, Հոնկոնգ
Richard Byworth, COO at Diginex Limited, Հոնկոնգ
Liam Busell, CMO at Blockchain Global Limited, Հոնկոնգ
Samuel Lee, CEO at Blockchain Global Limited, Հոնկոնգ
Bryant Nielson, The Blockchain Academy Inc., CapitalWave Inc., NY, ԱՄՆ
Ben Banerjee, Swiss Impact Investment Association, Zug, Շվեյցարիա
Simon Choi, Founding Partner at Acme Ardent Consultancy Limited, Չինաստան
Sergei Sergienko, ChronоBank, Ավստրալիա
Valentine Preobrajensky, co-founder at LATOKEN platform, Ռուսաստան
Vlad Martynov, Ethereum Center of Competences, Ռուսաստան
Alexander Shulgin, visionary, investor of Hyperloop, Bitfury, focused on new media, games, entertainment investments
Reuben Godfrey, Co-founder of the Blockchain Association of Ireland, Ireland's Crypto Coast, Advisor at VRT.world, Իռլանդիա
Leon Katsnelson, Serial technologies entrepreneurs, IBM evangelist, Կանադա
Vladimir Smerkis, TokenFund, Ռուսաստան
Vasily Sumanov, member of the expert council в Arbidex Token, MicroMoney
Ilya Goldberg, Managing partner ECOS
http://mineconomy.am/hy/927