ՆՁԱԿ
   
 

 2018թ. հուլիսի 15-ը Հանքագործի և մետալուրգի օրն է 

Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը պաշտոնապես նշվում է 2008թ.-ից  (ՀՀ կառավարության որոշում, թիվ 396-Ն, 25 ապրիլի 2008թ.): Սակայն տոնի պատմական արմատներն ավելի խորն են. դեռեւս 1975թ.-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ սահմանվել էր, որ հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործի և մետալուրգի օր:

Հանքարդյունաբերության ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:  


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով` edd@innovcentre.am կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`(011) 236754: 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռախոս`011- 238747, Էլ. փոստ`adasarg@innovcentre.am