ՆՁԱԿ
   
 

ԱՊՀ երկրների գիտնականները Երևանում կքննարկեն գիտատեխնիկական ինովացիոն համագործակցությունը

12.10.2018

Հոկտեմբերի 15-16-ը Երևանում Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գիտնականների II ֆորումի ժամանակ կքննարկեն գիտատեխնիկական ինովացիոն համագործակցությունը։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ գործադիր մարմնի մամուլի ծառայությունը։
Նման լայնածավալ հանդիպման խնդիրը ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցության ակտիվացումն ու զարգացումն է, համատեղ հետազոտությունների անցկացմանը նպաստելը, ինչպես նաև՝ ինովացիոն քաղաքականության մշակումը և ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդության շրջանում գիտությունն ու գիտական գործունեությունը հանրամատչելի դարձնելը։
Ֆորումը նպատակաուղղված է Համագործակցության շրջանակներում գիտաինովացիոն հարթակի ձևավորմանը և դրա գործառույթների մեխանիզմների կատարելագործմանը։ Քննարկումների արդյունքում կմշակվեն առաջարկներ՝ գիտության ոլորտում ԱՊՀ երկրների պատասխանատու հաստատությունների գործունեության համար։
https://news.am/arm/news/475656.html