ՆՁԱԿ
   
 

Enterprise Times-ը Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններով տասը լավագույն քաղաքների ցանկում

26.10.2018

Բրիտանական Enterprise Times ամսագիրը կազմել է տասն այն լավագույն քաղաքների ցուցակը, որտեղ ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններ կան։ Երևանը չորրորդ տեղում է։
Հրատարակության տվյալներով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ․ Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը երեք անգամ կավելանա՝ հասնելով 30000-ի։ Դա առավելապես կապված է տեխնոլոգիական ոլորտում նորարարությունների հետ, որն աճում է տարեկան 20 տոկոսով և դանդաղեցման ցուցանիշներ չի դրսևորում։
«Եթե դուք նախկինում չեք դիտարկել այս երկիր տեղափոխվելը, ապա արեք դա։ Ապրելու արժեքը շատ ցածր է, հանցավորության մակարդակը ցածր է, իսկ մշակույթն առատ է։ Ներկայում խոսակցական հիմնական լեզուները հայերենն ու ռուսերենն են, բայց անգլերենն ավելի տարածված է դառնում»,- գրում է հեղինակը։
https://news.am/arm/news/477782.html