Հայաստանն ընդգրկվել է «ազատ համացանցով» երկրների ցանկում
01.11.2018
Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Freedom House» միջազգային կազմակերպության հրապարակած «Freedom on the Net 2018» վարկանիշում:
Հայաստանն ընդգրկվել է «ազատ համացանցով» երկրների ցանկում՝ 100 հնարավորից ստանալով 27 միավոր:
Զեկույցի համաձայն, Հայաստանում համացանցի ազատությունը բարելավվել է այն բանից հետո, երբ քաղաքացիները սկսել են արդյունավետ օգտագործել սոցիալական ցանցերի պլատֆորմները, հավելվածները և ուղիղ հեռարձակումները, որոնք 2018 թվականի ապրիլին քաղաքական փոփոխությունների ծնունդ տվեցին:
Հաշվետու ժամանակահատվածում առցանց բովանդակությունը և սոցիալական լրատվամիջոցներում գրառումները սահմանափակված չեն եղել, ինչպես նաև տվյալներ չեն եղել այն մասին, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տվյալները կոտրվել են:
«Թավշյա հեղափոխության արդյունավետության համար թվային ակտիվությունը և ուղիղ հեռարձակումները կարևոր էին, ինչն աննկատ չմնաց կառավարության կողմնակիցներից: Ոստիկանությունը և կառավարության կողմնակիցները ֆիզիկապես հարձակում էին գործում առցանց լրագրողների վրա՝ իրական ժամանակում իրադարձությունների հեռարձակման համար թվային միջոցներ օգտագործելով:
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համացանցի հասանելիությունը և որոշ օպերատորներ աշխատում էին 5G ծառայություն ապահովել:
Կառավարությունը ձեռնպահ է մնում արգելափակումից կամ ֆիլտրից և սոցիալական մեդիայի ոչ մի ռեսուրս կամ հավելված անցյալ տարի չի սահմանափակվել: Ինքնագրաքննությունը որոշ հարցերում բարելավվել է:
«Քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև լարվածությունը 2016-ի ապրիլի ռազմական գործողությունների բռնկումից հետո թուլացել է, սոցցանցերի օգտատերերը և առցանց լրագրողները քննարկումների և հակամարտության մասին լուրերի ներկայցաման տեսանկյունից ավելի քիչ են ճնշվածության հետ են բախվել»,- նշվում է զեկույցում:
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Վրաստանը նույնպես մտել է «ազատ համացանցով» երկրների ցանկ՝ Հայաստանից առաջ անցնելով ընդամենը 2 միավորով, իսկ Ադրբեջանը մասնակի ազատ համացանցով երկրների ցանկում է: Իրանում և Թուրքիայում համացանցը ազատ է համարվում:
https://news.am/arm/news/478799.html