Փետրվարի 13-ը`Ռադիոյի համաշխարհային օրն է
2019 թ. թեման է`
«Երկխոսություն, հանդուրժողականություն և խաղաղություն»
Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է և ամեն տարի նշվում է կարևորելու ռադիոյի դերը ավելի խաղաղ ու հանդուրժող աշխարհ ունենալու գործում:
2011թ.-ի նոյեմբերին գլխավոր գիտաժողովի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է փետրվարի 13-ը որպես Ռադիոյի համաշխարհային օր: Ամսաթիվը պատահական չէ ընտրված, 1946թ. փետրվարի 13-ին, առաջին անգամ եթեր է հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվել է Միավորված ազգերի Կենտրոնական գրասենյակում:
Ռադիոն խոսքի ազատության և հասարակական քննարկումների յուրահատուկ կրթական հարթակ է, այն համարվում է զանգվածային լրատվության ամենամատչելի տեսակը: Ռադիոյի դերը մեծ է նաև արտակարգ իրավիճակներում և տարերային աղետների ժամանակ: Այն հարմարվելով 21-րդ դարի փոփոխություններին դեռևս մնում է որպես դինամիկ, օպերատիվ և գրավիչ մասսայական լրատվամիջոց:
ՄԱԿ-ի հիշարժան օրեր
http://www.un.am/hy/p/un-observances
About World Radio Day
https://www.diamundialradio.org/
http://www.un.org/en/events/radioday/
https://en.unesco.org/commemorations/worldradioday
ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Էլեկտրոնիկային վերաբերող ամսագրեր
Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով` edd@innovcentre.am կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`(011) 236754:
Այցելելով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարելով թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալով գրադարանի բաժանորդագրության ցանկին և լիատեքստ տվյալների բազաներին կարող եք օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:
«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռախոս`011- 238747, Էլ. փոստ`adasarg@innovcentre.am