ՆՁԱԿ
   
 

Մեծ բարերար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը,
Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր
     

ՀՀ կառավարության 9 Փետրվար 2017թ., 111-Ն որոշմամբ մարտի 3-ը ՀՀ-ում նշվում է որպես Գործարարի օր՝ կարևորելով այն հանգամանքը, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175 ամյակը: Այդպիսով ոչ միայն հարգանքի տուրք է մատուցվել իր գործերով հայ ժողովրդի մեծագույն  սերն ու հարգանքը նվաճած մեր ազգի արժանավոր զավակին, այլև հանրության ու նոր սերնդի ուշադրության կենտրոնում են պահվում Հայաստանի այն գործարարները, ովքեր արդեն իսկ ազգօգուտ գործերով ձգտում են նմանվել Ալեքսանդր Մանթաշյանցին:            

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա գործարարության ոլորտին վերաբերող ամսագրեր և գրքեր

«Գործարարություն: Ձեռներեցություն» թեմայով ամսագրերի հոդվածների մատենագիտական ցանկ

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել գրադարանի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման  ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան, հասցե` Երևան, «ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Կոմիտասի պող., 49/3, 1-ին  հարկ, 102 սենյակ, հեռախոս` 011- 236754:

 «ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, http://facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի  բաժին

Հեռախոս` 011- 238747,  Էլ.փոստ`adasarg@innovcentre.am