ՆՁԱԿ
   
 

Մարտի 15–ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

2019 թ.-ի թեման է`«Վստահելի խելացի ապրանքներ»

Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝ տեղեկացված լինելու իրավունք, անվտանգության իրավունք, ընտրության իրավունք, լսելի լինելու իրավունք, վնասի փոխհատուցման իրավունք, սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք:

Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝ հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք, առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք:

Հայաստանում սպառողների իրավունքներն ամրագրվել են 2001թ.-ի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:


World Consumer Rights Day 2019

https://www.consumersinternational.org/what-we-do/world-consumer-rights-day/trusted-smart-products/

#WorldConsumerRightsDay,  #BetterDigitalWorld,  #TrustedSmartProducts 

 

ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 

«Սննդամթերքի որակ և անվտանգություն» թեմային առնչվող նոր գրքեր

Ամսագրերի հոդվածների մատենագիտական ցանկ


Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով` edd@innovcentre.am կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`(011) 236754: Այցելելով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան  կամ կատարելով թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալով  գրադարանի բաժանորդագրության ցանկին և  լիատեքստ տվյալների բազաներին կարող եք օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:
 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/ ,  https://www.facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռախոս `011- 238747, Էլ. փոստ` adasarg@innovcentre.am