ՆՁԱԿ
   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Գրքի շնորհանդես

28 մարտի, 14:30-ին

  «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը «Հանդիպում գրքերի հեղինակների, գիտնականների հետ» միջոցառումների շարքից կազմակերպում է գրքի շնորհանդես, որի շրջանակներում կլինի նաև քննարկում «Հայաստանի ներկայիս տնտեսությունը և երկրի զարգացման սցենարը» թեմայով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը  կներկայացնի Մոսկվայում լույս տեսած «Անորոշության գոտիները և տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացները անորոշության պայմաններում» իր նոր գիրքը, որը հնարավորություն է տալիս ընթերցողին բացահայտել տնտեսության «հիվանդությունները», համակարգել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ նպատակային, նորմատիվային և կարգավորող ցուցանիշները, գնահատել կանխատեսման որակը, ինչպես նաև բարձրացնել կանխատեսումների և ընդունվող որոշումների արդյունավե­տու­թյունը:

Հեղինակը կխոսի նաև իր հետազոտությունների և վերլուծությունների մասին, կլինեն քննարկումներ, մտքերի փոխանակումներ և իր հրատարակած գրքերից կնվիրաբերի ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանին, որը ողջունելի է և ըստ արժանվույն կգնահատվի ընթերցողների կողմից:

Միջոցառումը նախատեսված է տնտեսագիտական ուղղվածության բուհերի, գիտական, հետազոտական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և  հետաքրքրված անձանց համար: 

Մասնակիցների համար կգործի գրադարանի «Տնտեսագիտություն: Բիզնես: Նորարարություն» թեմատիկ ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են շրջայց կատարել գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել Կենտրոնի ժամանակակից տեղեկատվական ծառայություններից:

Միջոցառումը կկայանա «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ,  2-րդ հարկ, կայքէջ` http://www.innovcentre.am,
ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre)
 

Կոնտակտային տվյալներ
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.` 011-238747, Էլ. փոստ` adasarg@innovcentre.am