ՆՁԱԿ
   
 

Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի (ԳՏԻ ՄԽ) 26-րդ նիստը` հեռավար տեսահամաժողովի ռեժիմով

Տեղի ունեցավ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի (ԳՏԻ ՄԽ) 26-րդ նիստը` հեռավար տեսահամաժողովի ռեժիմով

2020 թ.-ի ապրիլի 30-ին, Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացավ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում միջպետական համագործակցության խորհրդի (ԳՏԻ ՄԽ) 26-րդ նիստը:  

ԱՊՀ երկրներում առկա համաճարակային պայմաններից հարկադրված, նիստն անցկացվեց հեռավար տեսահամաժողովի ռեժիմով:                                                                       

ՀՀ Ազգային կոնտակտային կենտրոնի կողմից, նիստի աշխատանքներին մասնակցեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն, Գիտատեխնիկական ինֆորմացիայի համակարգման միջպետական խորհրդի (ԳՏԻՀ ՄԽ) նախագահ՝ Գևորգ Հրաչյայի Վարդանյանը:                                                      

Նիստի ընթացքում քննարկվեց ԱՊՀ անդամ-երկրների՝ մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածի համար նախատեսված, ինովացիոն համագործակցության նոր ծրագիրը, վերջինս նախապատրաստելու և  ս./թ. սեպտեմբերին կայանալիք ԱՊՀ Տնտեսական համագործակցության խորհրդի դիտարկմանն առաջադրելու  նկատառումով:

Ծրագիր-2030-ը կողմնորոշված է դեպի նորագույն բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության և ծառայությունների ստեղծում, հիմնարար, որոնողական և կիրառական հետազոտությունների իրականացում, համատեղ ինովացիոն նախագծերի իրագործում, գիտատեխնիկական, արդյունաբերական և ինովացիոն համագործակցության ենթակառույցի զարգացում:                                                                                      

Համավարակով պայմանավորված ներկայիս դժվարին իրավիճակի առումով, նշվեց գիտատեխնիկական և ինովացիոն միջպետական համագործակցության հատուկ կարևորությունն առողջապահության ոլորտում:

                                                           

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման արդյունքում, ընդունվեցին մի շարք որոշումներ.

  1. ԳՏԻ ՄԽ 25-րդ նիստի որոշումների կատարման մասին:
  2. Մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի նախագծի մասին:
  3. Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում, ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի –շրջանակներում թվարկված պիլոտային միջպետական ինովացիոն նախագծերի իրագործման մասին:
  4. Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում, ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված նախագծերի ցանկի նախապատրաստման մասին:
  5. ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն գործունեության ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման միջպետական համակագի ձևավորման և զարգացման կոնցեպտի նախագծի մասին:
  6. Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում նորմատիվա-իրավական բազայի մասին:
  7. Գիտատեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի մշակման մասին:
  8. ԱՊՀ անդամ-երկրների միջգրադարանային աբոնոմենտի համակարգի վիճակի մասին:
  9. ԱՊՀ անդամ-երկրների գիտական և կրթական հաստատությունների մասնագետների պատրաստման, ստաժավորման և մասնագիտական որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին:
  10. ԳՏԻ ՄԽ հերթական նիստի մասին: