ՆՁԱԿ
   
 

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (ՆՁԱԿ) կայացել է աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: Քննարկվել են մի շարք կարևորագույն հարցեր և նոր նախագծեր՝ մատնանշելով դրանց իրականացման ուղիները: Պարոն Քերոբյանը կարևորել է այս կառույցի նոր առաքելությունը այն է՝ նորարարությունների առևտրայնացում, տեխնոլոգիական տրանսֆեր և ձեռներեցություն։ Հանդիպումը շատ կառուցողական և արդյունավետ էր: Կենտրոնի տնօրինությունը և Նախարարը փորձում են նոր ուժ հաղորդել Կենտրոնին, քանզի Հայաստանի ապագան տեսնում են տեխնոլոգիական զարգացման, գիտահենք տնտեսության կառուցման մեջ։