ՆՁԱԿ
   
 

ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Մարգարյանի այցը Գյումրու մասնաճյուղ

Սույն թվականի հունիսի 14-ին ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը իր ջերմ պատերի ներքո հյուրընկալել էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Մարգարյանին։ Այցին ներկա էին Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ Մարգարյան Մուշեղը և Բադիշյան Կարենը։ Հյուրերը Գյումրու մասնաճյուղի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան գրադարանային ֆոնդին, աշխատակիցների հետ, կատարված և կատարվելիք աշխատանքներին։ Ներկա գտնվեցին նաև Ամերիկյան անկյունում ընթացող մանկական դասընթացին:  Այցի շրջանակներում ծավալվեց զրույց-քննարկում ապագա ծրագրերի համագործակցության, փոխգործակցության լայն դաշտ ստեղծելու և հեռանկարների ընդլայնման մասին:  Այցի շրջանակներում պրն Հայկ Մարգարյանը շնորհակալագիր հանձնեց տիկին Հռիփսիմե Թորոսյանին՝ ավելի քան 45 տարի աշխատելու, գրադարանի զարգացման համար ջանքերը չխնայելու և գրադարանավարության ոլորտում ունեցած զգալի ավանդի համար։ Տիկին Հռիփսիմեն էլ իր հերթին շնորհակալական խոսք ասաց անմնացորդ նվիրումը գնահատելու համար։ Որպես գեղեցիկ օրվա ավարտ լուսանկարվեցին, իսկ պրն Հ․Մարգարյանն էլ խոստացավ կրկին այցելել Գյումրու մասնաճյուղ։