Միջոցառումներ
Գիրք' գիտելիքի հավերժ աղբյուր
Գիրքն նվիրելու օրվա կապակցությամբ ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղը ևս անմասն չմնաց լավագույն ավանդույթից։
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներին' տնօրեն տիկին Կ. Հակոբյանի գլխավորությամբ։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մեր կոլեգաները շուրջ 38 գիրք նվիրեցին մասնաճյուղին։ Քննարկվեցին հետագա համատեղ անելիքները, նախաձեռնությունները։
Ս.թ. մարտի 18-ին ՆՁԱԿ ՊՈԱԿ- Վանաձորի մասնաճյուղը Լոռու մարզային գրադարանի հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում Zoom հարթակում. «Լոռու մարզի նշանավոր վանքերի ու եկեղեցիների ճարտարապետությունը որպես պատմամշակութային ժառանգության կարևորագույն օղակ» թեմայով։
Մասնակիցներին ողջունեց ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի պետ Նաիրա Կիրակոսյանը, ով կարևորել է Լոռու մարզի վանական համալիրների դերը ոչ միայն ճարտարապետական, պատմամշակութային, այլև տուրիզմի տեսանկյունից։
Ցուցադրվել է տեսահոլովակ նվիրված Լոռու մարզի հինգ խոշոր վանական համալիրներին։
Վանական համալիրների ճարտարապետությունը, և դրանց կարևորությունը դարերի ընթացքում ներկայացրել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Համալիրների անունների ստուգաբանությունը, վանքերի ծավալած հոգևոր, մշակութային գործունեությունը ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմության մասնագետ Աստղիկ Ասրյան-Ղալայանը։ Լոռու մարզային գրադարանի աշխատակից Անի Խալաթյանի զեկույցը վերաբերում էր Քոբայրիև Ախթալայի վանական համալիրներին։
Վերջում ծավալվեց քննարկում, կայացավ մտքերի, կարծիքների ակտիվ փոխանակում։
Միջոցառմանը մասնակցում էին ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի և չորս մասնաճյուղերի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Լոռու և Սյունիքի մարզային, Սպիտակի քաղաքային, դպրոցների գրադարաններին երկայացուցիչներ, ընթերցողներ հետաքրքրված անձինք։