Գիտատեխնիկական գրադարան. ազգային գրադարանային շաբաթ
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Գիտատեխնիկական գրադարանը ապրիլի 17-21-ը «Ազգային գրադարանային շաբաթ 2023թ․-ի շրջանակում Երևանում և 4 մասնաճյուղերում (Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան) իրականացրել է մի շարք միջոցառումներ տարբեր խորագրերով:
Երևանի մասնաճյուղում ապրիլի 19-ին գրադարանը «Գիտություն, կրթություն, տեխնոլոգիաների առևտրայնացում» թեմայի քննարկման շրջանակում իր շուրջն էր հավաքել ոլորտի մի շարք մասնագետների, գիտնականների, գյուտարարների, տեղացի և միջազգային փորձագետների: Տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի, ՀՀ-ում ներդրման առավելությունների, մարտահրավերների և միջազգային փորձի մասին հարցերով հանդես եկան բանախոսներ Միհրան Արոյանը (ՆՁԱԿ-ի միջազգային փորձագետ, Տեխասի համալսարանի պրոֆեսոր) և Միքայել Խանբեգյանը (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, հետազոտական խմբի ղեկավար):
Այնուհետև գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Ն. Սիրականյանը ներկայացրեց գրադարանի գործունեությունն ու դերը տնտեսության գերակա ոլորտների զարգացման գործընթացում՝ ընդգծելով մասնագիտացված գրադարանի առանձնահատկությունները: Նա խոսեց գրադարանի 60-ամյա գործունեության, շուրջ 22 միլիոն գրադարանային փաստաթղթերի առկայության և գիտատեխնիկական ոլորտում դրանց կարևորության մասին, ներկայացրեց նաև գրադարանի ներկա առաքելությունը, որն է՝ ոչ միայն գրադարանային ծառայությունների մատուցումը, այլ նաև տնտեսության գերակա ոլորտներին ու բիզնեսին աջակցությունը՝ բազմաբնույթ միջոցառումների, սեմինարների, կլոր սեղան քննարկումների, ֆորումների, կազմակերպման և իրականացման միջոցով, որոնցում կքննարկվեն կրթության, գիտության, տնտեսության գերակա ոլորտներում առկա խնդիրների, մարտահրավերների և զարգացման ուղղությունների վերաբերյալ հարցեր՝ շեշտադրելով կրթության տարբեր մակարդակներում հետազոտական բաղադրիչի զարգացումը, գիտության մեջ՝ կիրառական նշանակություն ունեցող հետազոտությունների իրականացումը, դրանց միջազգային չափանիշներին համահնչեցումը, քանզի այսօր հրամայական է դարձել տնտեսության զարգացումը, մրցունակությունը, որի հիմքը հենց գիտելիքահենք, պրակտիկ կրթության և գիտության զարգացումն է:
Միջոցառման հաջորդ քննարկման թեման վերաբերում էր Կրթության և նորարարության հարցերին, ինչի շուրջ Ն.Սիրականյանի հարցադրումներին անդրադարձան բանախոսները՝ American Councils Armenia կազմակերպության ներկայացուցիչ Մերի Մեսրոպյանը, «Armenian Code Akademy» կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը, «Էթիկայի դպրոց» ոչ ֆորմալ կրթության կենտրոնի հիմնադիր, տնօրեն Գևորգ Մկրտչյանը, Tumanyan.Online հայերեն սովորելու առցանց դպրոցի հիմնադիր Հայկ Հովակիմյանը և «Ֆեմըլի» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ղեկավար Լիանա Զաքարյանը: Նրանք ներկայացրեցին իրենց ոլորտներում իրականացվող ծրագրերի և դրանց ազդեցության ծավալների, ոլորտում առկա մարտահրավերների ու խնդիրների մասին և պատասխանեցին ներկաների հարցերին:
Հրազդան
Ազգի ապագան գրագիտության մեջ է:
Վաղուց է նկատված, որ այն ընտանիքում, որտեղ խորին հարգանք են տածվում դեպի գիրքը, ընթերցանությունը, աճում են բարոյապես կայուն, կուլտուրական, գիտակից, հարուստ մտքի և նրբագեղ հոգու տեր մարդիկ, իսկ այնտեղ, որտեղ գրքերը դառնում են սոսկ բնակարանի զարդարանք, արմատներ է նետում քաղքենիությունը:
Կ. Դեմիրճյան
Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը:-Թեքերեյ
17.04.-23.04.2023թ.ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի Հրազդանի մասնաճյուղում տրվեց Ազգային գրադարանային շաբաթ 2023 «Գրադարանը ` կրթության բաց հարթակ» մեկնարկը:
Վանաձոր
Արցախի դեգերող գորգերը
Ս.թ. ապրիլի 19-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի Վանաձորի մասնաճյուղը Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարանի հետ համագործակցության շրջանակներում Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում կազմակերպել էր միջոցառում Zoom հարթակում՝ վիրտուալ էքսկուրսիա «Արցախի դեգերող գորգերը» խորագրով: Մասնակիցներին ողջունել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի Վանաձորի մ/ճ պետ Նաիրա Կիրակոսյանը, ով կարևորել է հայկական գորգարվեստի ավանդույթների մասին գիտելիքների տարածման, հայկական մշակութային ժառանգության և հայրենաճանաչողության խթանման անհրաժեշտությունը, ազգային կոլորիտի և երկրագիտական նմուշների հանրայնացումը: Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունը և թե ինչպես Վանաձորը առաջինն էր քաղաքների ցանկում, որտեղ տեղափոխվեցին արցախյան գորգերը: Վանաձորը, ի դեմս Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ղեկավարության և անձնակազմի, պարզվեց, որ ավելի համառ են ցանկացել առաջինը ցուցադրել փրկված գանձերը հյուրընկալ Վանաձորում: Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն էլ, ում ջանքերով ցուցանմուշների մեծ մասը տարհանվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հակիրճ ներկայացրեց գորգերի անցած ճանապարհը, որ յուրաքանչյուր գորգ ունի իր պատմությունը և դրանց ճնշող մեծամասնությունը թանգարանին նվիրաբերել են հայերը կամ թանգարանը ձեռք է բերել արցախյան ընտանիքներում։ Ըստ նրա Շուշիի գորգերի թանգարանը դարձել է գորգագործական արվեստի ավանդույթների վերածննդի կարևոր գործոններից մեկը։ Այնուհետև թանգարանի գիտաշխատող Մարիամ Ղազարյանը սկսեց վիտուալ էքսկուրսիան` ներկայացնելով յուրաքանչյուր գորգի պատմությունը: Վերջում ծավալվեց քննարկում, կայացավ մտքերի, կարծիքների ակտիվ փոխանակում։ Միջոցառմանը մասնակցում էին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի և չորս մասնաճյուղերի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարանի, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի,Տիգրան Հայրապետյան գրադարանի, Վայոց Ձորի Մալիշկա բնակավայրի գրադարանի, Լոռու և Շիրակի մարզային, Վանաձորի պետական համալսարանի, Կերպարվեստի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, ՀՖԿՍՊԻ հիմնադրամի, EREO ՀԿ-ի, քաղաքային, դպրոցների գրադարանների ներկայացուցիչներ, ընթերցողներ, ուսանողներ, հետաքրքրված անձինք։ Միջոցառումն ավարտվեց կրկին հանդիպման ակնկալիքով, բայց այս անգամ արդեն հյուրընկալ Վանաձորում:
Կապան