Ս.թ նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 30-րդ առցանց նիստը (ԳՏՏՄՀԽ): Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ-մասնակից պետությունների ներկայացուցիչները:
Ներկայացվեց ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում տիրող իրավիճակը և քննարկվեցին մի շարք հարցեր գիտատեխնիկական տեղեկատվության և նորարարության ոլորտների վերաբերյալ:
ՆՁԱԿ-ի ներկայացուցիչներըը նշեցին, որ Կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ազգային տեղեկատվական կենտրոն: Այդ համատեքստում կազմակերպությունը իրականացնում է գիտատեխնիկական տեղեկատվության և գրադարանային գործունեություն, միաժամանակ տեխնոլոգիաների առևտրայնացում:
Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի վարչական կառուցվածքում գործում է գիտատեխնիկական գրադարանը իր 4 մասնաճյուղերով , որը հայտնի է տարածաշրջանում իր եզակի մասնագիտացված հավաքածուներով, որոնք ներառում են գրքեր, պարբերական հրատարակություններ, արտոնագրեր, արդյունաբերական գրացուցակներ և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր: Բովանդակությամբ բազմազան և եզակի գրադարանի հավաքածուն կազմում է շուրջ 22 միլիոն օրինակ գրականություն և միայն արտոնագրային ֆոնդը կազմում է 17մլն.՝ 77 երկրների արտոնագրեր, որոնք հիմք են ծառայում մեր հետազոտողների համար նոր ուսումնասիրություններ կատարելու և նոր տեխնոլոգիաներ ստեղծելու գործում:
ՆՁԱԿ-ը աջակցում է հետազոտողներին, թե ինչպես կարող են օգտվել միջազգային արտոնագրերի բազաներից, ուղղորդում իրենց դեպի այն նորարարական ոլորտները, որոնք այսօր պահանջարկ ունեն Հայաստանում: Քանի որ կազմակերպությունը աջակցում է գյուտերի առևտրայնացմանը, այդ նպատակով ուսումնասիրվում և ընդունելի են այն հետազոտությունների արդյունքները, որոնք խթան են հանդիսանում նոր գյուտեր կամ նոր տեխնոլոգիաներ ստեղծելուն: Այսօր Հայաստանում առկա են մի շարք հետազոտական ինստիտուտներ, որոնք ունեն հսկայական ներուժ գիտատեխնիկական ոլորտում նորարարական մոտեցումների համար, մասնավորապես ֆիզիկայի ոլորտում: Այդ իսկ պատճառով ՆՁԱԿ-ը կարևորում և շեշտադրում է գիտատեխնիկական ոլորտում այնպիսի ռեսուրսների հավաքագրմանը, դասակարգմանը և վերլուծությանը, որոնք հիմք կհանդիսանան հենց նոր գյուտերի ստեղծման համար, դա էլ իր հերթին կնպաստի նորարարության զարգացմանը:
Քննարկվեցին համագործակցության վերաբերյալ մի շարք նոր առաջարկներ ինովացիոն և գիտատեխնիկական տեղեկատվության ոլորտներում:
Նիստի ավարտին նշվեց, որ մասնակից երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման հիմքը, անկասկած, գիտատեխնիկական տեղեկատվության ոլորտում համագործակցությունն է, քանզի այս ոլորտում համատեղ ջանքերն են վճռորոշ մեր երկրների տնտեսությունների հաջող զարգացմանը և ընդլայնմանը:
Վերջում որոշվեց հստակեցնել Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի հերթական նիստի վայրը և ժամկետները:
Թողնել մեկնաբանություն