ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները նավթից ադամանդ են ստացել

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները կարողացել են նավթից, առանց որևէ այլ հավելանյութի կամ կատալիզատորի, ստանալ իսկական արհեստական ալմաստ՝ չմշակված ադամանդ։ Գիտնականները դրա համար օգտագործել են նավթամթերք, որը պահել են որոշակի ջերմաստիճանում և որոշակի ճնշման պայմաններում։ Ընդ որում՝ այդ գիտափորձը արդյունավետ է համարվել ծախսերի տեսանկյունից։ Այսինքն` այդպիսի ճանապարհով ստացված ադամանդի գինը չի գերազանցի բնական ադամանդի ինքնարժեքը։ Նշենք, որ և՛ նավթի, և՛ ադամանդի մեջ հիմնական քիմիական տարրը ածխածինն է։ Իսկ ադամանդները բնության մեջ նույնպես առաջանում են ածխածնային միացությունները մեծ ճնշման տակ հայտնվելու արդյունքում։