ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականը բացատրել է, թե ինչու մարդիկ չեն կարող ապրել Լուսնի և Մարսի վրա

Մարդկությունը Լուսնի և Մարսի վրա չի կարող ապրել բարձր ճառագայթման և գալակտիկական ճառագայթահարման պատճառով,  բացատրում է գիտնականը.  - Ճառագայթման տեսանկյունից Արեգակնային համակարգում, բացի Երկրից, մարդկության կյանքի համար ոչ մի բարենպաստ տարածք չկա։ Երկիրը մեր տիեզերանավն է, մենք ունենք մթնոլորտ և մագնիսական դաշտ՝ արևային բռնկումներից և գալակտիկական ճառագայթահարումից պաշտպանվելու համար:
Նրա խոսքով՝ Լուսնի վրա ճառագայթման չափաբաժինը 400 անգամ գերազանցում է Երկրի վրա առկա ճառագայթումներին։
«Մարսի վրա ճառագայթման չափաբաժինը 1,5 անգամ քիչ է, քան Լուսնի վրա, բայց և՛ Մարսի, և՛ Լուսնի վրա կա գալակտիկական տիեզերական ճառագայթում, որը վնասակար ազդեցություն ունի մարդու առողջության վրա»,-պարզաբանել է գիտնականը:
Խոսելով էկզոմոլորակների (Արեգակնային համակարգից դուրս մոլորակների) մասին՝ նա նշել է, որ դրանց վրա առաջին հերթին պետք է փնտրել մագնիսական դաշտ։