ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Հայաստանում մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ

https://www.facebook.com/46b9e808-9c42-4ffb-b1e5-d28ffb71e609 

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ:
Նրանք աշխատում են ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնկիներ օգտագործելով: Դա էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում. Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն՝  կարելի է ախտահանել եւ կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան։
Գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակներ։