ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն գործունեություն. Հիմնական տերմիններ

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք Օ Ֆ

Բաժնետեր

(англ. shareholder) - Իրավանաբանական կամ ֆիզիկական անձ, որը համարվում է ընկերության կամ ձեռնարկության համասեփականատեր, որը ստեղծվել է որպես  բաժնետիրական ընկերություն, տիրապետում է բաժնետոմսերի, որոնք հաստատում են նրա ներդրումը բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և իրավունք վերապահում շահաբաժին ստանալու: Սովորական բաժնետոմսեր ունեցող բաժնետերը ունի ձայնի կամ որոշումների ընդունման իրավունք, որն էլ ազդում է բաժնետիրական ընկերության գործունեության վրա: 

 Բաժնետիրական ընկերություն

(англ. joint-stock company)  - Ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց կապիտալների միավորման ձև: Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի քանակությամբ բաժնետոմսերի` բաշխված բաժնետերերի միջև, որի պատասխանատվությունը սահմանափակվում է իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքով:

Սովորաբար ընկերությունները ձևավորվում են որպես երկու տիպի բաժնետիրական  ընկերություններ`

փակ  - բաժնետոմսերը պատկանում են մի քանի անձանց և չեն վաճառվում

բաց – բաժնետոմսերը ազատ վաճառվում են և գնվում արժեթղթային շուկայում:


Բաժնետոմս

(англ. share) - Արժեքավոր թղթի մասնային տեսակ, որն  իրավունք է վերապահում սեփականատիրոջը ստանալ բաժնետիրական ընկերության եկամուտը շահութաբաժնի ձևով` մասնակցելու բաժնետիրական ընկերության կառավարմանը և գույքի մի մասին, որը կմնա լուծարումից  հետո:

Բիզնես գործընթացների աութսորսինգ

(англ. Business Process Outsourcing, BPO) - աութսորսինգի տարատեսակներից մեկն է, երբ կազմակերպությունը կատարող կազմակերպություններին (աութսորսեր)է փոխանցում ոչ մասնագիտական բիզնես-գործընթացներ, ինչպես օրինակ, շինությունների մաքրման ծառայությունները, ֆինանսների, աշխատակազմի, մարքեթինգի, գովազդի, լոգիստիկայի կառավարումը կամ կազմակերպությունների իրավաբանական, ինչպես նաև տեղեկատավական տեխնոլոգիաների կորպորատիվ համակարգերի ապահովումը: