Ինովացիոն գործունեություն. Հիմնական տերմիններ
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք Օ Ֆ
Գիտական հետազոտությունների արդյունքների ապրոբացիա
Գիտական գործունեության տեսակ – իրականացնում է գիտական հետազոտությունների ստուգում` կոնկրետ նպատակներին հասնելու, դրանց պիտանելիությունը որոշելու համար:
(англ. Approbation of research results) - սա գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդների իրավասու գնահատականն է և ստեղծագործ քննադատությունը: Գրախոսական աշխատանքի պաշտոնական ապրոբացիան կարող է լինել զեկույցների, քննարկումների բանավեճերի ձևով, գրավոր կամ բանավոր: Որպես դատավորներ, քննադատներ և ընդդիմախոսներ հանդես են գալիս հեղինակավոր գիտնականներ և պրակտիկներ, գիտական և մանկավարժական կոլեկտիվներ և ունկընդիրներ: Ոչ պաշտոնական ապրոբացիան ապրոբացիան կարող է իրականանալ մասնագետների և գործընկերների հետ զրույցների և վեճերի ձևով:
Այս միջոցառումների ընթացքում ցուցադրվում, լուսաբանվում են նյութեր, որոնք բացահայտում են առաջարկվող նորույթի իսկությունը ու նախորդի նկատմամբ կիրառվող մեթոդների, տեսությունների և տեխնոլոգիաների հանդեպ դրանց առավելությունները:
Գյուտի հեղինակ
(англ. inventor) - Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի հեղինակ է այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործ աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության համապատասխան արդյունքը:
Գյուտի նմանօրինակը
Նույն խնդրի տեխնիկական լուծումն է, որը հայտնի է գյուտի առաջնային թվականով և համանման է տեխնիկական էությամբ, այսինքն, օժտված է տվյալ գյուտի համանման կամ/և համարժեք հատկանիշներով: Էական են համարվում գյուտի այն հատկանիշները, որոնցից յուրաքանչյուրը ահրաժեշտ է, իսկ բոլորը միասին բավական են բնութագրելու գյուտի էությունը: Համարժեք են գյուտի փոխադարձ փոխարինելի հատկանիշները որոշակի խնդրի լուծման ժամանակ, որոնք համընկնում են գործառույթներով և հասանելի արդյունքով, բայց տարբերվելով կառուցվածքով: Հայտի ներկայացման ժամանակ գյուտի ճիշտ համարժեքի ընտրությունը բարձրացնում է տեխնիկական լուծման գիտատեխնիկական փորձաքննության մակարդակը և հնարավորություն է ընձեռում առանձնացնել խոշոր, արդյունավետ և ամենանոր գյուտերը: