ՆՁԱԿ
   
 

Գիտություն

6-ամյա տղան դարձել է աշխարհի ամենաերիտասարդ ծրագրավորողը

Հնդիկ տղան՝ Արխամ Օմ Թալսանիան, իր 7-ամյակից մեկ օր առաջ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերիտասարդ ծրագրավորող։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը։
Իր կարգավիճակը հաստատելու համար Արխամն անցել է Python ծրագրավորման լեզվի դասընթաց և հաջողությամբ անցել Microsoft-ի սերտիֆիկացման քննությունը:
Տղան նշել է, որ ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունն իրեն ներշնչել է հայրը։
«Հայրս ինձ ծրագրավորման լեզու սովորեցրեց։ Երբ երկու տարեկան էի, սկսեցի պլանշետից օգտվել։ Երեք տարեկանում ես iOS-ով և Windows-ով գաջեթներ ձեռք բերեցի», – պատմել է նա։
Արխամը սկսել է փոքրիկ խաղեր գրել և նրա հետ կապվել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները ՝ խնդրելով ուղարկել աշխատանքների օրինակներ։
Ստուգումից հետո տղային տրվել է վկայական, որը հաստատում է աշխարհի ամենաերիտասարդ ծրագրավորողի կոչումը։
Թալսանիան հայտարարել է, որ երազում է գործարար դառնալ և օգնել բոլորին։
«Ես ուզում եմ գործարար լինել և օգնել բոլորին։ Ես ուզում եմ ստեղծել ծրագրեր, խաղեր և համակարգեր ծրագրավորման համար: Ես նաև ուզում եմ օգնել կարիքավորներին»,- ընդգծել է նա։