ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 Nissan-ը «խելացի» հողաթափեր է ստեղծել

Ճապոնական Park Ryokan հյուրանոցի հաճախորդնրին արտասովոր նորույթ են առաջարկում: Ռյոկանը ճապոնական ավանդական ոճով բազմադարյա պատմությամբ ու ավանդույթներով հյուրանոց է, որը, ինչպես համարել է Nissan-ը, կարելի է համալրել նոր տեխնոլոգիաներով:
ԱՄՆ-ում կատարված հետազոտություններով պարզվել է, որ վարորդների մեծ մասը չի վստահում ավտոպիլոտին: Հավանաբար, այս պատճառով է Nissan-ը ձգտում իր հաճախորդներին այդ գաղափարի հետ հաշտվելու համար համակարգի տարրերը ստեղծել այնպիսի իրերում, որոնք ավելի համեստ արագությամբ են շարժվում՝ գրասենյակային աթոռներ և բազկաթոռներ, որոնք պետք է իրենց տերերի փոխարեն հերթ կանգնեն:
Հյուրանոցներում օգտագործելու համար տեխնոլոգիան հարմարեցրել են: «Խելացի» հողաթափերի կոշկատակը ոչ մեծ պլատֆորմի վրա է, որտեղ են գտնվում մարտկոցը, 2 փոքր անիվները, սենսորը և ազդանշանի ընդունիչը: Կոճակը սեղմելիս ավտոպիլոտը կարող է հողաթափերը «կայանել» դռան մոտ, ինչպես նաև խնջույքից հետո իրենց տեղը հրել ավանդական ցածր սեղանները և բարձերը: Այն կարող է կառավարել նաև սյոձի շարժական դռները: